Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-12094-09.12.2025-ՊԻ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Գնահատման գործունեության մասին» 2005 թվականի հոկտեմբերի 4-ի ՀՕ-189-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 23-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի «ա» ենթակետը «գնահատման ստանդարտներին համապատասխանության վերաբերյալ:» բառերից հետո լրացնել հետեւյալ խմբագրությամբ նոր նախադասությամբ.

«Մասնագիտական հանձնաժողովի մասնագիտական ուսումնասիրությունների առարկա չեն կարող լինել «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» օրենքով նախատեսված օտարվող սեփականության գնահատման հաշվետվու թյունները:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը: