Հոդված 1. «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» 2006 թվականի նոյեմբերի 27-ի ՀՕ-185-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածի 1-ին մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 2. 5-րդ հոդվածի 2-րդ մասում.
1) 2-րդ կետը լրացնել նոր՝ երկրորդ նախադասությամբ՝ հետեւյալ բովանդակությամբ.
«Գույքի չօտարված մասը համարվում է աննշան, եթե օտարվում է ամբողջ գույքի առնվազն 75 տոկոսը.».
2) 2-րդ կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 3-րդ կետ.
«3) գույքի մի մասի օտարման արդյունքում էապես, առնվազն 25 տոկոսով, նվազում է չօտարված մասի շուկայական արժեքը:»:
Հոդված 3. Օրենքի 5.1-ին հոդվածի՝
1) 1-ին մասում «15 օրվա» բառերը փոխարինել «30 օրվա» բառերով, իսկ «իր դիրքորոշումը» բառերը՝ «ներկայացված պահանջի վերաբերյալ իր համաձայնությունը եւ պատրաստակամությունը՝ օտարման պայմանագրով ստանձնելու իր հաշվին եւ կազմակերպմամբ տնտեսական կամ գործառութային նշանակության կորստի կանխարգելման ուղղված միջոցառումներ (հողամասի սահմանների ճշտում, չօտարվող մասի մուտքի-ելքի կազմակերպում եւ ապահովում, անցման իրավունքների՝ սերվիտուտի տրամադրման ստանձնում, անշարժ գույքի միավորի բաժանման պետական գրանցման նպատակով անհրաժեշտ փաստաթղթերի նախապատրաստում, ինժեներական գծերի, տեղափոխումներ եւ այլն) իրականացնելու պարտավորություն, կամ մերժումը» բառերով.
2) 2-րդ մասում «օտարելուն պարտադրելու պահանջով» բառերը փոխարինել «ձեռք բերելուն պարտավորեցնելու պահանջով» բառերով.
3) 2-րդ մասը «մեկամսյա ժամկետում» բառերից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Ձեռքբերողի կողմից սեփականության չօտարված մասը ձեռք բերելուն համաձայնություն տրվելու դեպքում չօտարված մասի գինը որոշվում է սույն օրենքի 11-րդ հոդվածով սահմանված կարգով:».
4) 3-րդ մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 4-րդ մասով.
«4. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված հայցի ներկայացումը չի կասեցնում եւ չի կարող կասեցնել համապատասխան գույքի վերաբերյալ հանրության գերակա շահ ճանաչելու մասին կառավարության որոշման կատարումը, այդ թվում՝ գույքի օտարումը եւ գույքի նկատմամբ ձեռքբերողի սեփականության իրավունքի գրանցման գործընթացը, իսկ նման հայցերի քննության ընթացքում չի կարող կիրառվել հայցի ապահովման այնպիսի միջոց, որը կհանգեցնի հանրության գերակա շահ ճանաչելու վերաբերյալ կառավարության որոշման, դրանից բխող գործողությունների, ձեռքբերողի սեփականության իրավունքի պետական գրանցման կամ դրանից բխող այլ գործողությունների կամ հանրության գերակա շահի ապահովման նպատակով սեփականության օտարման հիմք հանդիսացող գործունեության արգելմանը, կասեցմանը կամ դադարեցմանը:»:
Հոդված 4. Օրենքի 7-րդ հոդվածի՝
1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականությունն օտարվում է միայն կառավարության կողմից օտարման նպատակը հանրության գերակա շահ ճանաչելու դեպքում: Օտարման նպատակը հանրության գերակա շահ կարող է ճանաչվել միայն հետեւյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում.
ա) օտարման նպատակը սույն օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի հիման վրա կարող է համարվել գերակա հանրային շահ եւ ողջամտորեն իրագործելի է սահմանված վերջնաժամկետում.
բ) օտարման հիմք դիտարկվող հանրային շահը գերակայում է օտարվող սեփականության սեփականատիրոջ շահերից.
գ) հանրության գերակա շահի արդյունավետ իրագործումը չի կարող ապահովվել առանց տվյալ սեփականության օտարման.
դ) սեփականության օտարումը չհիմնավորված վնաս չի պատճառում սեփականատիրոջը.
ե) սեփականության օտարումն ուղղակիորեն նպաստելու է օտարման նպատակի իրագործմանը.
զ) օտարման ենթակա սեփականությունն օգտագործվելու է բացառապես հանրության գերակա շահ ճանաչված օտարման նպատակով.
է) օտարման ենթակա սեփականության ձեռքբերողը պետությունը կամ համայնքն է, իսկ եթե որպես ձեռքբերող հանդես է գալիս այլ սուբյեկտ, ապա հիմնավորված է այդպիսի ձեռքբերողի ներգրավումը:».
2) 1-ին մասից հետո լրացնել 1.1-ին մաս՝ հետեւյալ բովանդակությամբ.
«1.1. Հանրության գերակա շահ ճանաչելու մասին կառավարության որոշման նախագծերը ենթակա են հանրային քննարկման, որի կազմակերպման եւ անցկացման կարգը սահմանում է կառավարությունը:».
3) 2-րդ մասի.
ա. «գ» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«գ) օտարման ենթակա սեփականության իրավունքի օբյեկտները եւ օտարվող սեփականությունը նույնականացնող տվյալները (հասցեները կամ գտնվելու վայրը, գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականի տվյալները, կադաստրային ծածկագիրը, ինչպես նաեւ օտարվող սեփականությունը նույնականացնող բոլոր այլ հասանելի տվյալները).».
բ. 2-րդ մասի «զ» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«զ) օտարման նպատակի իրագործումը սկսելու եւ ավարտելու վերջնաժամկետները.».
գ. «զ» կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ «է» կետ.
«է) սույն օրենքից բխող այլ անհրաժեշտ տվյալներ:».
4) 2.1-ին մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 2.2-2.3-րդ մասեր.
«2.2 Հանրության գերակա շահ ճանաչելու մասին կառավարության որոշմամբ սահմանված սխեմաների տարածքում անշարժ գույքի նկատմամբ իրավունքների վերականգնման (ինքնակամ կառույցների օրինականացման) հետեւանքով հանրության գերակա շահ ճանաչելու մասին կառավարության որոշման ընդունումից հետո սեփականության իրավունքի առաջին պետական գրանցում ստացած անշարժ գույքերի նկատմամբ տարածվում է հանրության գերակա շահ ճանաչելու մասին կառավարության համապատասխան որոշումը:
2.3. Հանրության գերակա շահ ճանաչելու մասին կառավարության որոշմամբ նախատեսված անշարժ գույքի սահմանների ճշտումից, անշարժ գույքի հետագա բաժանումից կամ այլ անշարժ գույքի հետ միավորումից առաջացող անշարժ գույքերի օտարման գործընթացի այն բոլոր գործողությունները, որոնք կատարվել են մինչեւ համապատասխանաբար սահմանների ճշտումը, բաժանումը կամ միավորումը, համարվում են իրականացված առաջացած անշարժ գույքի մասով:».
5) 3-րդ մասի առաջին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Եթե ձեռքբերողը պետությունը կամ համայնքը չէ, ապա գերակա շահ ճանաչելու մասին կառավարության որոշման մեջ նշվում են որպես ձեռքբերող այլ սուբյեկտ հանդես գալու հիմնավորումները, իսկ հանրության գերակա շահ ճանաչելու մասին կառավարության որոշմանը կցվում է համապատասխան ոլորտի պետական կառավարման մարմնի եւ ձեռքբերողի միջեւ կնքված նախնական պայմանագիրը, որով սահմանվում են սեփականության օտարման գործընթացի ընթացքում պետության եւ ձեռքբերողի իրավունքները, պարտականություններն ու պատասխանատվությունը: Որպես ձեռքբերող պետությունից եւ համայնքից զատ այլ սուբյեկտի ընտրության կարգը եւ ձեռքբերողին առաջադրվող պահանջները սահմանվում են կառավարության որոշմամբ:»:
6) 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«4. Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով հողամասը կամ այլ անշարժ գույքը կամ պարտադիր կամ կամավոր պետական գրանցման ենթակա այլ գույքը հանրության գերակա շահ ճանաչելու մասին կառավարության որոշումից ծագող օտարվող սեփականության վերաբերյալ համապատասխան տվյալները (տեղեկատվությունը) անշարժ գույքի պետական ռեգիստրը Կառավարության որոշումը լիազոր մարմնի կողմից ստանալուց հետո 15-օրյա ժամկետում արտացոլում է իրավական կադաստրի տեղեկատվության կազմում: Սույն մասով սահմանված հանրության գերակա շահ ճանաչելու մասին կառավարության որոշումից ծագող օտարվող սեփականության մասին համապատասխան տվյալների (տեղեկատվությունը) վերաբերյալ իրավական կադաստրի տեղեկատվության կազմում կատարված գրառումները վերացվում են լիազոր մարմնի կամ ձեռքբերողի կողմից Կադաստրի կոմիտե ներկայացված ՀՀ կառավարության որոշումը ամբողջությամբ կամ մասնակի ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ գրավոր տեղեկատվության հիման վրա, որը տրամադրվում է կառավարության համապատասխան որոշումն ուժի մտնելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում:».
7) 5-րդ մասը «ունեցող անձանց» բառերից հետո լրացնել «՝ սույն օրենքի 17-րդ հոդվածով սահմանված կարգով» բառերով.
8) 6-րդ մասը՝
ա. առաջին պարբերությունըը շարադրել հետեւյալ խմբագրությամբ
«6. Հանրության գերակա շահ ճանաչելու մասին կառավարության որոշումն ուժի մեջ մտնելուց հետո կառավարության սահմանած կարգով եւ ժամկետներում լիազոր մարմինը կազմում է օտարվող սեփականության օբյեկտի նկարագրության արձանագրությունը, որին իրավունք ունեն մասնակցելու ձեռքբերողը, իրավունքի պետական գրանցում ունեցող օբյեկտի սեփականատերը, իրավունքի պետական գրանցում չունեցող օբյեկտի փաստացի տիրապետողը եւ սեփականության օբյեկտի նկատմամբ գույքային իրավունքներ ունեցողները, եթե սեփականության նախնական ուսումնասիրության ժամանակ արձանագրությունը չի կազմվել: Օտարման ենթակա սեփականության նկարագրության արձանագրությունը կազմելիս օգտագործվում են տեխնիկական սարքավորումներ, որոնց ցանկը, կիրառման կարգը եւ օտարվող սեփականության նկարագրության կազմման ընթացակարգը, մեթոդաբանությունը, օտարման ենթակա սեփականության նկարագրության արձանագրության, ինչպես նաեւ դրա կազմման համար հիմք հանդիսացած նյութերի պահպանման կարգը եւ ժամկետները սահմանում է կառավարությունը:»,
բ. երկրորդ պարբերությունում «սեփականատիրոջ կամ այդ սեփականությունը փաստացի տնօրինողի կողմից խոչընդոտվում են» բառերը փոխարինել «սեփականատերը կամ այդ սեփականությունը փաստացի տիրապետողը խոչընդոտում են օտարվող սեփականություն մուտք գործելը կամ այլ կերպ անհնարին են դարձնում օտարվող սեփականության հասանելիությունը» բառերով.
գ. երկրորդ պարբերությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.
«Եթե օտարման ենթակա սեփականության սեփականատերը կամ այդ սեփականությունը փաստացի տնօրինողը խոչընդոտվում են օտարվող սեփականություն մուտք գործելը կամ այլ կերպ անհնարին են դարձնում օտարվող սեփականության հասանելիությունը, ապա լիազոր մարմինն իրավասու է օտարման ենթակա սեփականության նկարագրության արձանագրությունը կազմել կառավարության սահմանած տեխնիկական սարքավորումների միջոցով, իսկ նկարագրության արձանագրությունում գույքի ներքին վիճակի վերաբերյալ տեղեկությունները արձանագրել՝ հիմք ընդունելով շուկայում առկա հարդարվածության միջին վիճակը: Օտարվող սեփականության արձանագրությունը ներառում է նշում՝ սեփականության նկարագրության արձանագրությունը օտարվող սեփականության սեփականատիրոջ կողմից դրա կազմմանը խոչընդոտելու պայմաններում կատարված լինելու վերաբերյալ:
Եթե օտարման ենթակա սեփականության սեփականատերը կամ այդ սեփականությունը փաստացի տնօրինողը խոչընդոտում են օտարվող սեփականություն մուտք գործելը կամ այլ կերպ անհնարին են դարձնում օտարվող սեփականության հասանելիությունը, ապա սեփականության նկարագրության արձանագրությունը անվավեր կամ այդ արձանագրության հիման վրա որոշված՝ օտարվող սեփականության դիմաց համարժեք փոխհատուցման չափը՝ ոչ համարժեք չեն կարող ճանաչվել սեփականության նկարագրության արձանագրությունը կազմելիս այնպիսի պահանջների չպահպանման հիմքով, որոնց պահպանումն օբյեկտիվորեն անհնարին է դարձել սեփականատիրոջ կամ սեփականությունը փաստացի տնօրինողի՝ օտարվող սեփականություն մուտք գործելը խոչընդոտվելու կամ օտարվող սեփականության հասանելիությունն այլ կերպ անհնարին դարձնելու հետեւանքով:».
դ. երրորդ պարբերությունը «ուղարկվում է սեփականատիրոջը» բառերից հետո լրացնել «(իրավունքի պետական գրանցում չունեցող գույքի դեպքում՝ տիրապետողին), իսկ «նկատմամբ» բառից հետո՝ «գրանցված» բառերով:
9) 7-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«7. Հանրության գերակա շահ ճանաչելու մասին կառավարության որոշումը ենթակա է պարտադիր հրապարակման նաեւ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում:»:
Հոդված 5. Օրենքի 9-րդ հոդվածի՝
1) 1-ին մասը առաջին նախադասությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Որոշման վիճարկումը չի կասեցնում դրա կատարումը՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 200.5-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի:».
2) 2-րդ մասը առաջին նախադասությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Որոշման վիճարկումը չի կասեցնում դրա կատարումը:»:
Հոդված 6. Օրենքի 10-րդ հոդվածի՝
1) 1-ին մասում «վերջնական ժամկետից» բառերը փոխարինել «վերջնական ժամկետը» բառերով, իսկ «պատշաճ ձեւով» բառերից հետո լրացնել «՝ սույն օրենքի 17-րդ հոդվածով սահմանված կարգով,» բառերը.
2) 2-րդ մասում «նախագիծն ստանալուց» բառերը փոխարինել «նախագիծը սույն օրենքով սահմանված կարգով ստանալուց (պայմանագրի վերաբերյալ պատշաճ ծանուցված համարվելուց)» բառերով.
3) 3-րդ մասում «պատշաճ ձեւով» բառերը փոխարինել «սեփականության օտարման պայմանագրի նախագիծը սույն օրենքով սահմանված կարգով ստանալուց (պայմանագրի վերաբերյալ պատշաճ ծանուցված համարվելուց) հետո մեկամսյա ժամկետում» բառերով, իսկ «գրավոր» բառից հետո լրացնել «եւ հիմնավորված» բառերը.
4) 4-րդ մասը «փոխհատուցման չափը,» բառերից հետո լրացնել «որը չի կարող պակաս լինել սույն օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված չափից, իսկ նույն հոդվածի 1.1-ին մասով սահմանված հիմքերի առկայության դեպքում՝ նույն հոդվածի 1.1-ին մասով սահմանված չափից, իսկ ձեռքբերողի կողմից սույն օրենքի 5.1 հոդվածի կարգավորույմների ներքո չօտարվող մասի գծով տնտեսական կամ գործառութային նշանակության կորստի կանխարգելման ուղղված միջոցառումներ նախատեսվելու դեպքում՝ այդ միջոցառումների ցանկը եւ կատարման ժամկետները, ինչպես նաեւ փոխհատուցման» բառերով, իսկ «գույքային իրավունքներ ունեցողները:» բառերից հետո՝ հետեւյալ նախադասությամբ.
«Օտարվող սեփականության նկատմամբ գույքային իրավունքները կարող են դադարել նաեւ առանց սեփականատիրոջ համաձայնության՝ ձեռքբերողի եւ օտարման ենթակա սեփականության նկատմամբ գույքային իրավունքներ ունեցողների միջեւ կնքվող պայմանագրի համաձայն:»:
Հոդված 7. Օրենքի 11-րդ հոդվածը՝
1) 1-ին մասը «ավելի գումարը» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն օրենքով սահմանված դեպքերի» բառերով.
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 1.1-ին մասով.
«1.1. Ձեռքբերողը պարտավոր է սույն օրենքով սահմանված ժամկետում եւ կարգով օտարվող գույքն ազատելուց եւ ձեռքբերողին հանձնելուց հետո եռօրյա ժամկետում օտարման ենթակա սեփականության սեփականատիրոոջը եւ սեփականության նկատմամբ գույքային իրավունքներ ունեցողներին տրամադրել լրացուցիչ փոխհատուցում՝ օտարվող գույքի շուկայական արժեքի, իսկ գույքային իրավունքներ ունեցողին՝ գույքային իրավունքի շուկայական արժեքի, տասնհինգ տոկոսի չափով, եթե օտարման ենթակա սեփականության սեփականատերը եւ սեփականության նկատմամբ գույքային իրավունքներ ունեցողները.
1) չեն խոչընդոտում սեփականության նկարագրության արձանագրության կազմման նպատակով օտարվող սեփականություն մուտք գործելուն կամ այլ կերպ անհնարին չեն դարձնում օտարվող սեփականության հասանելիությունը,
2) ձեռքբերողի հետ կնքում են սույն օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված պայմանագիրը, կամ այն կնքված է համարվում սույն օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով, եւ
3) սահմանված ժամկետում եւ կարգով ազատում են օտարվող գույքը եւ հանձնում ձեռքբերողին (չեն խոչընդոտում կամ այլ կերպ անհնարին չեն դարձնում գույքի հանձնումը):».
3) 2-րդ մասի երկրորդ նախադասությունը փոխարինել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասություններով.
«Սույն օրենքով սահմանված կարգով օտարվող սեփականության գնահատումն իրականացնելիս մինչ օրենքով սահմանված կարգով գնահատողի ընտրությունը լիազոր մարմինն օտարվող սեփականության սեփականատիրոջը եւ սեփականության նկատմամբ գույքային իրավունքներ ունեցողներին սույն օրենքով պատշաճ ծանուցում է սեփականության գնահատման իրավունք ունեցող սուբյեկտների ցանկի մասին: Օտարվող սեփականության սեփականատերը եւ սեփականության նկատմամբ գույքային իրավունքներ ունեցողներն իրավունք ունեն սույն մասում նշված ծանուցումը ստանալուց հետո երկշաբաթյա ժամկետում լիազոր մարմնին գրավոր առաջարկել իրենց համար նախընտրելի գնահատողի թեկնածությունը: Սույն մասով սահմանված առաջարկի ներկայացման դեպքում լիազոր մարմինը եռօրյա ժամկետում պարտավոր է օրենքով սահմանված կարգով որպես գնահատող ներգրավել դիմումում մատնանշված սուբյեկտին: Սույն հոդվածում նշված ծանուցումը ստանալուց հետո երկշաբաթյա ժամկետում օտարվող սեփականության սեփականատիրոջ կամ գույքային իրավունք ունեցողի կողմից լիազոր մարմնին գնահատողի թեկնածության վերաբերյալ գրավոր առաջարկ չներկայացվելու կամ այդպիսի առաջարկ ներկայացնելուց հրաժարվելու դեպքում գնահատողի ընտրությունն իրականացվում է կառավարության սահմանած կարգով, պատահականության սկզբունքով:».
4) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«3. Օտարվող սեփականության դիմաց սեփականատիրոջը եւ սեփականության նկատմամբ գույքային իրավունքներ ունեցողներին տրամադրվում է նաեւ ձեռնարկատիրական գործունեության ընդհատման (դադարեցման) ժամանակաշրջանի, բայց ոչ ավել, քան մեկ տարվա համար դրամական փոխհատուցում հարկային հաշվարկի հիման վրա՝ կառավարության սահմանած կարգով, եթե օտարվող սեփականությունն անմիջականորեն օգտագործվել է սեփականատիրոջ կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության մեջ: Կառավարության որոշմամբ կարող են սահմանվել նաեւ սեփականատիրոջը գույքի օտարման հետեւանքով վերաբնակեցման եւ Կառավարության որոշմամբ սահմանված այլ սոցիալական ազդեցությունների դիմաց սոցիալական աջակցության տրամադրման կարգը եւ պայմանները:».
5) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 3.1-ին մասով.
«3.1. Օտարվող սեփականության շուկայական արժեքի գնահատումն իրականացնելու համար կարող է ներգրավվել միայն «Գնահատման գործունեության մասին» օրենքով որպես գնահատող հանդես գալու իրավունք ունեցող անձը, բացառությամբ օտարվող արժեթղթերի, ածանցյալ ֆինանսական գործիքների (գործարքների): Օտարվող սեփականության գնահատումն իրականացվում է «Գնահատման գործունեության մասին» օրենքով սահմանված կարգով եւ սույն օրենքով սահմանված առանձնահատկությունների հաշվառմամբ, բացառությամբ օտարվող արժեթղթերի, ածանցյալ ֆինանսական գործիքների (գործարքների), որոնց գնահատումն իրականացվում է կառավարության որոշմամբ սահմանված կարգով: Օտարվող սեփականության շուկայական արժեքը գնահատվում եւ որոշվում է համապատասխան գնահատումն իրականացնելու օրվա դրությամբ:».
6) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 4.1-4.3-րդ մասերով.
«4.1. Օտարվող սեփականության շուկայական արժեքը որոշելիս հաշվի չեն առնվում (չեն գնահատվում) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով չհաշվառված ինքնակամ շենքերը կամ շինությունները:
4.2. Օտարվող սեփականության շուկայական արժեքը որոշելիս հողամասերը դիտարկվում են առանձին՝ որպես չկառուցապատված հողամաս՝ առանց բարելավումների, իսկ հողամասում առկա ծառերը, մշակաբույսերը եւ հողամասին ամրակցված այլ բարելավումները գնահատվում են առանձին՝ «Գնահատման գործունեության մասին» օրենքով սահմանված կարգով եւ սույն օրենքով նախատեսված կարգով սահմանված գնահատման մեթոդաբանությամբ:
4.3. Վթարային շենքերի եւ շինությունների դեպքում գույքի արժեքը որոշվում է նույն տարածագնահատման գոտում գտնվող համանման ոչ վթարային գույքի արժեքը հիսուն տոկոսով նվազեցնելով:».
7) 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«5. Սեփականության օտարման հետ կապված օտարվող սեփականության սեփականատիրոջ համար պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների հանդեպ առաջացող ֆինանսական պարտավորությունները (հարկեր, այդ թվում՝ օտարվող սեփականության դիմաց ստացվող փոխհատուցման գումարներից առաջացող հարկեր, տուրքեր, պարտադիր վճարներ) հատուցում է ձեռքբերողը:».
8) 6-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«6. Օտարվող սեփականության նկատմամբ առկա գույքային իրավունքների շուկայական արժեքը որոշվում է սույն օրենքով սահմանված կարգով նշանակված գնահատողի կողմից, իսկ օտարվող սեփականության նկատմամբ գույքային իրավունքներ ունեցողներին տրամադրվող համարժեք փոխհատուցման չափը որոշվում է սույն հոդվածի 1-5-րդ մասերով սահմանված կանոններով՝ հիմք ընդունելով սույն օրենքով սահմանված կարգով նշանակված գնահատման արդյունքում որոշված՝ համապատասխան գույքային իրավունքի շուկայական արժեքը:».
9) 6-րդ մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 7-րդ մասով.
«7. Կառավարության սահմանած կարգով կազմված օտարվող սեփականության նկարագրության արձանագրությունը կազմելու օրվանից հետո օտարվող սեփականության օտարման դեպքում սույն օրենքով սահմանված փոխհատուցումը վճարվում է օտարվող սեփականության նոր սեփականատիրոջը: Մինչ օտարվող սեփականության սեփականատիրոջ փոփոխությունը նախկին սեփականատիրոջ կողմից կատարված գործողությունները նոր սեփականատիրոջ համար պարտադիր են այնքանով, որքանով դրանք պարտադիր կլինեին այն սեփականատիրոջ համար, ում փոխարինում է նոր սեփականատերը:»:
Հոդված 8. Օրենքի 12-րդ հոդվածը՝
1) 1-ին մասում «փոխհատուցման ենթակա գումարը» բառերը փոխարինելլ «համարժեք փոխհատուցման գումարը եւ այդ գումարի 20 (քսան) տոկոսի չափով հավելյալ գումար» բառերով, «պատշաճ ձեւով» բառերը փոխարինել «սույն օրենքի 17-րդ հոդվածով սահմանված կարգով» բառերով, հանել «Փոխհատուցման գումարի չափի հաշվարկը պետք է կատարված լինի այն դեպոզիտ հանձնելուց ոչ շուտ, քան մեկ շաբաթ առաջվա դրությամբ:» նախադասությունը.
2) 2-րդ մասը «պարտավոր է նշել» բառերից հետո լրացնել «օտարվող գույքի նույնականացնող տվյալները եւ» բառերով.
3) 3-րդ մասի՝
ա. առաջին նախադասությունում «մինչեւ դատարանի կողմից սեփականության օտարման մասին վճռի կայացումը» բառերը փոխարինել «մինչ օտարվող գույքի նկատմամբ ձեռքբերողի սեփականության իրավունքի պետական գրանցումը» բառերով, «սահմանված կարգով ստանում են դեպոզիտ հանձնված» բառերից հետո լրացնել «՝ սույն օրենքով սահմանված կարգով որոշված համարժեք փոխհատուցման» բառերով, իսկ «՝ սույն օրենքի 13-րդ հոդվածի վեցերորդ մասով նշված պայմաններով:» բառերը հանել,
բ. երկրորդ նախադասությունը «տեղեկանքը» բառից հետո լրացնել «, որում պարտադիր պետք է նշվեն օտարվող գույքը նույնականացնող տվյալները (հասցե, ծածկագիր եւ այլն), ինչպես նաեւ ստացված գումարի չափը: Սույն մասով սահմանված ժամկետում դեպոզիտ հանձնված գումարը միայն օտարվող սեփականության նկատմամբ գույքային իրավունքներ ունեցողների կողմից ստացվելու դեպքում սեփականության օտարման պայմանագիրը կնքված է համարվում միայն գույքային իրավունքների դադարման մասով: Օտարվող սեփականության սեփականատերը եւ օտարվող սեփականության նկատմամբ գույքային իրավունքներ ունեցողներն իրավունք ունեն ձեռքբերողի կողմից դեպոզիտ հանձնված՝ սույն օրենքով սահմանված կարգով որոշված փոխհատուցման գումարը ստանալ նաեւ օտարվող սեփականության նկատմամբ ձեռքբերողի սեփականության իրավունքի գրանցումից հետո՝ ցանկացած պահի:» բառերով.
4) ուժը կորցրած ճանաչել 4-րդ մասը.
5) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 5-րդ եւ 6-րդ մասերով.
«5. Եթե օտարվող սեփականության սեփականատերը կամ օտարվող սեփականության նկատմամբ գույքային իրավունքներ ունեցողները ձեռքբերողի կողմից փոխհատուցման գումարը դեպոզիտ հանձնելու մասին սույն օրենքի 17-րդ հոդվածով սահմանված կարգով պատշաճ ծանուցվելուց հետո երկշաբաթյա ժամկետում չեն ստանում դեպոզիտ հանձնված գումարը, ապա օտարվող սեփականության նկատմամբ սեփականության իրավունքը ձեռքբերողին է փոխանցվում օրենքի ուժով՝ փոխհատուցման ենթակա գումարը դեպոզիտ հանձնելուն հաջորդող երեսուներորդ օրը, եւ այդ հիմքով դադարեցվում են նաեւ օտարվող սեփականության նկատմամբ առկա գույքային իրավունքները, սահմանափակումները, ներառյալ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված սահմանափակումները, եւ ծանրաբեռնվածությունները: Գույքի նկատմամբ իրավունքները պետական գրանցման ենթակա լինելու դեպքում օտարվող գույքի նկատմամբ առկա գույքային իրավունքները, սահմանափակումները դադարում են օտարվող գույքի նկատմամբ ձեռքբերողի սեփականության իրավունքի պետական գրանցման պահից: Տվյալ դեպքում օտարվող գույքի նկատմամբ ձեռքբերողի սեփականության իրավունքիպետական գրանցման համար հիմք են հանդիսանում գերակա շահ ճանաչելու մասին կառավարության որոշումը եւ լիազոր մարմնի կողմից տրամադրված գրավոր տեղեկատվությունը՝ Կառավարության որոշումն ուժի մեջ լինելու վերաբերյալ, օտարման պայմանագրի նախագիծը եւ փոխհատուցման գումարը դեպոզիտ հանձնելու վերաբերյալ նոտարի կամ դատարանի կողմից տրված տեղեկանքը, որը պետք է ներառի նաեւ նոտարի կամ դատարանի հավաստիացումն առ այն, որ փոխհատուցման գումարը դեպոզիտ մուտքագրելուց հետո երկշաբաթյա ժամկետում օտարվող սեփականության սեփականատերերը եւ օտարվող սեփականության նկատմամբ գույքային իրավունքներ ունեցողներն այն չեն ստացել:
6. Օտարվող սեփականության սեփականատերերը եւ օտարվող սեփականության նկատմամբ գույքային իրավունքներ ունեցողները պարտավոր են ձեռքբերողի սեփականության իրավունքի պետական գրանցումից հետո՝ երկու ամսվա ընթացքում օտարված սեփականությունը հանձնել ձեռքբերողին, իսկ օտարվող սեփականությունն անշարժ գույք լինելու դեպքում՝ ազատել օտարվող անշարժ գույքը եւ այն հանձնել ձեռքբերողին: Սույն մասով նախատեսված ժամկետում նախկին սեփականատիրոջ կամ գույքային իրավունքներ ունեցողների կողմից օտարված սեփականությունը ձեռքբերողին չհանձնվելու դեպքում նախկին սեփականատիրոջ կամ գույքային իրավունքներ ունեցողների վտարումն օտարված սեփականության տարածքից իրականացվում է (ներխուժումը վերացվում է) կամ օտարված գույքը նրանցից վերցվում է եւ նոր սեփականատիրոջն է հանձնվում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով:»:
Հոդված 9. Օրենքի 13-րդ հոդվածը՝
1) վերնագրում «օտարումը» բառը փոխարինել «օտարման դիմաց փոխհատուցման չափի վիճարկումը» բառերով.
2) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Օտարվող գույքի սեփականատերը կամ օտարվող սեփականության նկատմամբ գույքային իրավունք ունեցողներն իրավունք ունեն սույն օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ մասի հիման վրա ձեռքբերողի սեփականության իրավունքի պետական գրանցումից հետո եռամսյա ժամկետում դիմել դատարան՝ սեփականության օտարման դիմաց փոխհատուցման չափը վիճարկելու պահանջով: Սույն մասով սահմանված գործը քննվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված հատուկ վարույթի կարգով:».
3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 1.1-ին մասով.
«1.1. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հայցի, ինչպես նաեւ հանրության գերակա շահ ճանաչելու որոշմանը եւ դրանից բխող գործողություններին, այդ թվում՝ օտարվող գույքի նկատմամբ ձեռքբերողի սեփականության իրավունքի գրանցմանն առնչվող որեւէ այլ հայցի ներկայացումը չի կասեցնում եւ չի կարող կասեցնել համապատասխան գույքի վերաբերյալ հանրության գերակա շահ ճանաչելու մասին կառավարության որոշման կատարումը, այդ թվում՝ գույքի օտարումը եւ գույքի նկատմամբ ձեռքբերողի սեփականության իրավունքի գրանցման գործընթացը, իսկ նման հայցերի, ինչպես նաեւ օտարվող կամ օտարված գույքի առնչությամբ որեւէ վեճի քննության ընթացքում չի կարող կիրառվել հայցի ապահովման այնպիսի միջոց, որը կհանգեցնի հանրության գերակա շահ ճանաչելու վերաբերյալ կառավարության որոշման, դրանից բխող գործողությունների, ձեռքբերողի սեփականության իրավունքի պետական գրանցման կամ դրանից բխող այլ գործողությունների կամ հանրության գերակա շահի ապահովման նպատակով սեփականության օտարման հիմք հանդիսացող գործունեության արգելմանը, կասեցմանը կամ դադարեցմանը:».
4) 2-րդ մասի՝
ա. «դատարանը փոխհատուցման ենթակա գումարի չափը պարզելուց հետո պարզում է, որ եթե» բառերը փոխարինել «դատարանի՝ սույն հոդվածի 1-ին մասով սահմանված հայցի քննության արդյունքում կայացված՝ օրինական ուժի մեջ մտած վճռով արձանագրվել է, որ.» բառերով,
բ. «ա» կետում «սեփականությունը դատական կարգով օտարվում է դեպոզիտ հանձնած գումարի չափով փոխհատուցմամբ, ընդ որում, դեպոզիտ հանձնված ավել գումարը ձեռք բերողին չի վերադարձվում» բառերը փոխարինել «դատարանի վճռով սահմանված փոխհատուցման չափը համարվում է համարժեք փոխհատուցում, եւ ձեռքբերողի կողմից դեպոզիտ վճարված ու դատարանի վճռով սահմանված փոխհատուցման չափը գերազանցող գումարը վճիռը կատարելուց հետո ձեռքբերողի պահանջով ենթակա է վերադարձման ձեռքբերողին» բառերով,
գ. «բ» կետում «այդ օրվա դրությամբ» բառերը փոխարինել «դեպոզիտ հանձնելու օրվա դրությամբ, եւ դեպոզիտ հանձնելու օրվա դրությամբ, որը պետք է ներառի նաեւ սեփականատիրոջը եւ օտարվող սեփականության նկատմամբ գույքային իրավունքներ ունեցողներին վճարվող փոխհատուցումը՝ դատարանի վճռով նշված համարժեք փոխհատուցման չափը տասնհինգ տոկոսով գերազանցող գումարի չափով» բառերով, իսկ «լրացուցիչ գումարը» բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ փոխհատուցման ենթակա լրացուցիչ գումարը ստանալու իրավունք ունեցող բոլոր անձանց վճարման ենթակա փոխհատուցման չափը, եթե օտարվող սեփականության դիմաց դատարանի սահմանած փոխհատուցման գումարը պետք է տրվի մեկից ավելի սեփականատերերի կամ նաեւ օտարվող սեփականության նկատմամբ գույքային իրավունքներ ունեցողներին:» բառերը.
5) 3-րդ, 4-րդ եւ 5-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել.
6) 6-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«6. Ձեռքբերողը պարտավոր է սույն հոդվածի 2-րդ մասի «բ» կետով սահմանված դեպքում դատարանի կողմից սահմանված փոխհատուցման լրացուցիչ գումարը դեպոզիտ հանձնել դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո երեսուն օրվա ընթացքում:».
7) 7-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.
8) 8-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 10. Օրենքի 14-րդ հոդվածի՝
1) 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.
2) 3-րդ մասում «դատական» բառը փոխարինել «սույն օրենքով սահմանված այլ» բառերով:
Հոդված 11. Օրենքի 15-րդ հոդվածը «սեփականության նկատմամբ ծագած» բառերից հետո լրացնել «գրավի եւ այլ» բառերով:
Հոդված 12. Օրենքի 16-րդ հոդվածի՝
1) վերնագրում «որոշման անվավերությունը» բառերը փոխարինել «որոշումն ուժը կորցրած համարվելը» բառերով.
2) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Եթե ձեռքբերողը սույն օրենքի 10-րդ հոդվածի առաջին մասով սահմանված ժամկետում օտարվող սեփականության սեփականատիրոջը եւ գույքային իրավունք ունեցողին չի ուղարկում օտարման պայմանագրի նախագիծը կամ սույն օրենքի 12-րդ հոդվածի առաջին մասով սահմանված ժամկետում դեպոզիտ հաշվին չի հանձնում փոխհատուցման գումարը կամ փոխհատուցման գումարը դեպոզիտ հանձնելուց հետո երեսուն աշխատանքային օրվա ընթացքում օրենքով սահմանված կարգով իր սեփականության իրավունքի պետական գրանցման դիմում չի ներկայացնում, ապա համարվում է, որ ձեռքբերողը հրաժարվում է տվյալ սեփականությունը ձեռք բերելուց, եւ տվյալ սեփականության մասով հանրության գերակա շահ ճանաչելու մասին կառավարության որոշումը եւ դրանից բխող բոլոր իրավական փաստաթղթերն օրենքի ուժով համարվում են ուժը կորցրած: Պետական գրանցման դիմումի հետ ձեռք բերողը Կադաստրի կոմիտե է ներկայացնում լիազոր մարմնի կողմից տրված փաստաթուղթ՝ տվյալ սեփականության մասով Կառավարության որոշման ուժը կորցրած չլինելու վերաբերյալ: Նման փաստաթղթի բացակայությունը հիմք է պետական գրանցումը մերժելու համար: Օտարվող սեփականության նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին կառավարության որոշումը սույն մասով սահմանված հիմքով ամբողջությամբ կամ մասնակի՝ տվյալ սեփականության մասով ուժը կորցրած համարվելը հիմք է Կադաստրի կոմիտեի կողմից ձեռքբերողի սեփականության իրավունքի պետական գրանցումը մերժելու համար: Կառավարության որոշման ուժը կորցրած համարվելու մասին տեղեկատվությունը Կադաստրի կոմիտեին տրամադրում է լիազոր մարմինը:».
3) 3-րդ մասը «Եթե օտարված սեփականությունը ձեռք բերողի կողմից» բառերից հետո լրացնել «օտարված սեփականության նկատմամբ ձեռքբերողի սեփականության իրավունքի գրանցման օրվանից հետո երկու տարվա ընթացքում» բառերով, իսկ «կառավարությունն» բառը փոխարինել «կառավարությունը ձեռքբերողին սեփականության օտարումից հետո չորս տարվա ընթացքում» բառերով, իսկ «սեփականատիրոջ պահանջով» բառերից հետո լրացնել «, այդպիսի պահանջը ներկայացվելուց հետո երկու տարվա ընթացքում» բառերով, իսկ «սահմանված կարգով» բառերից հետո լրացնել «, ձեռքբերողին սեփականության օտարման պահի դրությամբ».
4) 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«4. Եթե ձեռքբերողը հանրության գերակա շահ ճանաչելու մասին կառավարության որոշմամբ սահմանված ժամկետում, իսկ այդպիսի ժամկետի բացակայության դեպքում՝ հանրության գերակա շահ ճանաչելու մասին կառավարության որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկու տարվա ընթացքում, չի սկսում օտարման հիմք հանդիսացող գործունեությունը կամ թույլ է տալիս պետության եւ ձեռքբերողի միջեւ կնքված պայմանագրի վաղաժամկետ լուծման հիմք հանդիսացող խախտումներ կամ գերակա շահ ճանաչելու վերաբերյալ կառավարության որոշմամբ սահմանված ժամկետում չի ավարտում օտարման նպատակի իրագործումը, ապա հանրության գերակա շահ ճանաչելու մասին որոշումը ձեռքբերողի մասով կառավարության որոշմամբ կառավարության որոշումն ուժի մեջ մտնելուց հետո չորս տարվա ընթացքում ճանաչվում է ուժը կորցրած, իսկ օտարված սեփականության օգտագործման մասով կարող է կրկին սահմանվել հանրության գերակա շահ:»:
Հոդված 13. Օրենքի 17-րդ հոդվածը՝
1) 2-րդ մասի «ա» կետը «գտնվելու հասցեով» բառերից հետո լրացնել «եւ սեփականատերերի կամ անշարժ գույքի նկատմամբ գույքային իրավունքներ ունեցողների հաշվառման վայրի հասցեով, եթե այն տարբերվում է անշարժ գույքի գտնվելու հասցեից» բառերով.
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 2.1-ին եւ 2.2-րդ մասերով.
«2.1. Եթե գույքի սեփականատիրոջ կամ գույքային իրավունք ունեցող անձի հասցեն անհայտ է, ապա սույն օրենքով նախատեսված ծանուցումները պետք է ուղարկվեն՝
1) ֆիզիկական անձի դեպքում՝ այդ անձի հաշվառման, աշխատանքի վայրի հայտնի հասցեով եւ անձի վերջին հայտնի բնակության վայրի համապատասխան համայնքի կամ վարչական շրջանի ղեկավարին, իսկ ծանուցողի մոտ ֆիզիկական անձի այլ հասցեների, այդ թվում՝ էլեկտրոնային փոստի վերաբերյալ տվյալների առկայության դեպքում՝ նաեւ այդ հասցեներով.
2) իրավաբանական անձի դեպքում՝ իրավաբանական անձի գտնվելու վայրի հասցեով, իսկ ծանուցողի իրավաբանական անձի այլ հասցեների, այդ թվում՝ էլեկտրոնային փոստի վերաբերյալ տվյալների առկայության դեպքում՝ նաեւ այդ հասցեներով:
2.2. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված գործողությունները կատարելու հետ միաժամանակ ծանուցագիրը տեղադրվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում: Սույն մասով նախատեսված գործողությունները կատարելուց հետո յոթերորդ օրն անձը համարվում է ծանուցված:».
3) 3-րդ մասում «տվել» բառը փոխարինել «գրավոր տրամադրել» բառերով:
Հոդված 14. Օրենքի 18-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 15. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքի 6-12-րդ հոդվածների գործողությունը տարածվում է նաեւ մինչ սույն օրենքն ուժի մեջ մտնելը կառավարության կողմից կայացված՝ գերակա շահ ճանաչելու վերաբերյալ որոշումների հիման վրա սեփականության օտարման հարաբերությունների նկատմամբ, եթե մինչ սույն օրենքն ուժի մեջ մտնելն օտարվող սեփականության նկատմամբ չի գրանցվել ձեռքբերողի սեփականության իրավունքը կամ ձեռքբերողը սեփականության օտարման հայցով դատարան չի դիմել:
3. Մինչ սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահը կայացված՝ գերակա շահ ճանաչելու վերաբերյալ կառավարության որոշումներով սահմանված այն գույքերի առնչությամբ, որոնց նկատմամբ ձեռքբերողի սեփականության իրավունքը սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին գրանցված չէ, ձեռքբերողները պարտավոր են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո վերսկսել կամ շարունակել օտարվող այն գույքերի սեփականատերերի կամ գույքային իրավունք ունեցող այլ անձանց հետ բանակցությունները, որոնց նկատմամբ սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին դեռեւս գրանցված չէ ձեռքբերողի սեփականության իրավունքը: Բանակցությունների ընթացքում իրականացվում է նաեւ գույքի շուկայական արժեքի նոր գնահատում եւ փոխհատուցման չափի որոշում սույն օրենքով սահմանված փոփոխություններին համապատասխան: Բանակցությունների արդյունքում համաձայնության գալու դեպքում գույքի օտարման դիմաց տրվում է փոխհատուցում (փոխհատուցման չափը վերանայվում է) սույն օրենքով սահմանված փոփոխություններին համապատասխան: Սույն մասով սահմանված բանակցությունները, գույքի շուկայական արժեքի նոր գնահատումը, դրա հիման վրա սեփականատիրոջը փոխհատուցման տրամադրումը կամ փոխհատուցման չափի վերանայումը պետք է իրականացվեն սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո վեց ամսվա ընթացքում: Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո վեց ամսվա ընթացում մինչ սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահը կայացված՝ գերակա շահ ճանաչելու վերաբերյալ կառավարության որոշումներով այն գույքերի առնչությամբ, որոնց նկատմամբ ձեռքբերողի սեփականության իրավունքը սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին գրանցված չէ, սույն մասով սահմանված գործողությունների կատարման ժամանակահատվածում կասեցվում են «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» օրենքի՝ մինչ սույն օրենքն ուժի մեջ մտնելը խմբագրությամբ սահմանված բոլոր ժամկետները: Սույն մասով սահմանված նոր գնահատման արդյունքում որոշված գույքի շուկայական արժեքը մինչ սույն օրենքն ուժի մեջ մտնելն իրականացված գնահատման արդյունքում որոշված շուկայական արժեքից ավելի ցածր լինելու պայմաններում բանակցությունների արդյունքում համաձայնության գալու դեպքում գույքի օտարման դիմաց տրվող փոխհատուցման չափը չի կարող պակաս լինել մինչ սույն օրենքն ուժի մեջ մտնելն իրականացված գնահատման արդյունքում որոշված շուկայական արժեքի հիման վրա որոշվող համարժեք փոխհատուցման չափից: Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով օրենքով սահմանված կարգով օտարվող սեփականության ձեռքբերողի (եթե ձեռքբերողը Հայաստանի Հանրապետությունը կամ համայնքը չէ) կողմից սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո սույն մասով սահմանված գործողությունները չսկսելը կամ չավարտելը առաջացնում է տուգանքի նշանակում՝ յուրաքանչյուր գույքի համար սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհազարապատիկից հինգհազարապատիկի չափով: Սույն մասով սահմանված վարչական գործերը քննում եւ վարչական տույժեր է նշանակում Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 244.27-րդ հոդվածով նախատեսված մարմինը՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքին համապատասխան:
4. Եթե մինչ սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահը կայացված՝ գերակա շահ ճանաչելու վերաբերյալ կառավարության որոշման հիման վրա օտարված սեփականությունը չի օգտագործվել սույն օրենքն ուժի մեջ մտնելուն նախորդող առնվազն երկու տարիների ընթացքում, կամ այն անհնար կամ աննպատակահարմար է օգտագործել հանրության գերակա շահ ճանաչելու մասին կառավարության որոշմամբ սահմանած հանրության գերակա շահերի ապահովման նպատակով, ապա կառավարությունն իր որոշմամբ տվյալ սեփականության առնչությամբ կարող է կրկին սահմանել հանրության գերակա շահ: Սույն մասով սահմանված դեպքերում կառավարության կողմից օտարվող սեփականության առնչությամբ հանրության գերակա շահ ճանաչելը հիմք է տվյալ սեփականության դիմաց փոխհատուցման չափի, հանրության գերակա շահ ճանաչելու վերաբերյալ կառավարության որոշման անվավերության եւ տվյալ սեփականությանն առնչվող այլ քաղաքացիական եւ վարչական գործերով վարույթները կարճելու համար՝ վեճն ըստ էության սպառված լինելու հիմքով: Սույն մասով սահմանված կարգով կառավարության կողմից օտարվող սեփականության նկատմամբ հանրության գերակա շահ չճանաչվելու դեպքում սեփականատերը կարող է օգտվել սույն օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված իրավունքից:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Գնահատման գործունեության մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
ՀիմնավորումՏեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում