Հոդված 1. Վավերացնել 2025թ. հոկտեմբերի 30-ին ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ «Կենսունակության բարելավման եւ հզորացման համար բնակարանային բարեփոխումներ» (THRIVE) ծրագրի վարկային համաձայնագիրը:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՏԵՂԵԿԱՆՔ
Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ «Կենսունակության բարելավման եւ հզորացման համար բնակարանային բարեփոխումներ» (THRIVE) վարկային համաձայնագրի վավերացման նպատակահարմարության վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ «Կենսունակության բարելավման եւ հզորացման համար բնակարանային բարեփոխումներ» (THRIVE) ծրագիրը (այսուհետ՝ Ծրագիր) նպատակ ունի զարգացնել կայուն, դիմացկուն եւ ներառական բնակարանային համակարգ Հայաստանում՝ աջակցելով փախստականների սոցիալ-տնտեսական ինտեգրմանը եւ բարեկեցությանը:
Ծրագրի ֆինանսավորումն իրականացվելու է Ասիական Զարգացման Բանկի (այսուհետ՝ ԱԶԲ) եւ Արտոնյալ ֆինանսավորման գլոբալ գործիքի հիմնադրամի (GCFF) միջոցների հաշվին:
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է ԱԶԲ-ի կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրել 250,000,000 ԱՄՆ դոլարի չափով վարկ:
Արտոնյալ ֆինանսավորման գլոբալ գործիքի հիմնադրամի կողմից տրամադրվող դրամաշնորհային միջոցները կազմում են 16,450,000 ԱՄՆ դոլար, որն ուղղված է լինելու վարկային ծրագրի համաֆինանսավորմանը:
Ծրագիրը նպատակաուղղված է բնակարանային քաղաքականության երկարաժամկետ զարգացմանը եւ դրա իրականացման գործընթացների կատարելագործմանը:
Նախատեսվող ֆինանսավորումը կիրականացվի փուլ առ փուլ՝ սահմանված ցուցիչների եւ դրանց համապատասխան արդյունքների կատարմամբ:
«THRIVE» ծրագրի շրջանակներում նախատեսվում է ապահովել շուրջ 109,000 էթնիկ հայ փախստականների համար երկարաժամկետ բնակարանային լուծումներ, ինչը համահունչ է Հայաստանի Հանրապետության կառավարության 20212026 թվականների ծրագրով նախատեսված միջոցառումներին:
Համաձայնագրի վավերացման անհրաժեշտությունը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի թիվ 1363-Ա որոշման հավելվածով հաստատված՝ ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի «1.2 ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐ» գլխի 1-ին պարբերության 1-ին մասից, ինչպես նաեւ «4.6 ԱՇԽԱՏԱՆՔ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ» գլխի 1-ի պարբերության 4-րդ մասից, այն է՝ «Իրականացվելու են ծրագրեր՝ ուղղված կացարանի կարիք ունեցող ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմանը:»
ՀՀ կառավարությունը 2024 թվականի մայիսի 16-ի թիվ 710-Լ որոշմամբ հաստատել եւ իրականացնում է Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը, որի շրջանակում ներկայումս հավաստագիր է ստացել 3344 ընտանիք, որից 1263-ն իրացրել է այն: Նշյալ ծրագրի շրջանակում պետական բյուջեի միջոցներից արդեն իսկ վճարվել է ավելի քան 2 մլրդ դրամ:
Հիմք ընդունելով վերոգրյալը եւ ծրագրի իրականացման հրատապությունն ու կարեւորությունը՝ նպատակահարմար է համարվում Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ «Կենսունակության բարելավման եւ հզորացման համար բնակարանային բարեփոխումներ» (THRIVE) վարկային համաձայնագրի վավերացումը:
Հայաստանի Հանրապետության եւ Ասիական Զարգացման Բանկի միջեւ ստորագրված «Կենսունակության բարելավման եւ հզորացման համար բնակարանային բարեփոխումներ» (THRIVE) վարկային համաձայնագրի վարկավորման պայմանները հետեւյալն են՝
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ «ԿԵՆՍՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԵՎ ՀԶՈՐԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ» ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԿԱՄ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՆՔ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ «Կենսունակության բարելավման եւ հզորացման համար բնակարանային բարեփոխումներ» (THRIVE) վարկային համաձայնագիրը ստորագրվել է 2025 թվականի հոկտեմբերի 30-ին
THRIVE ծրագիրը միտված է ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 109 000 հայ փախստականների բնակարանային կարիքների լուծմանը՝ հիմնվելով ՀՀ վարչապետի թիվ 710-L որոշմամբ սահմանված կառավարության բնակարանային նախաձեռնության վրա եւ մաս կազմելով կառավարության սոցիալական բնակարանային քաղաքականության եւ ներառական զարգացման օրակարգին:
Ծրագիրը համաֆինանսավորվում է «Արտոնյալ ֆինանսավորման գլոբալ գործիքի հիմնադրամի» (Global Concessional Financing Facility / GCFF) դրամաշնորհով, որը կառավարվելու է ԱԶԲ-ի կողմից:
Ծրագիրը կարեւորվում է փախստականների երկարաժամկետ բնակարանային կարիքների հասցեագրման առումով:
Վարկային համաձայնագրի ուժի մեջ մտնելու կարգը սահմանված է 6-րդ հոդվածով.
«6.01. Վարկավորման կանոնների 10.01 բաժնի «զ» ենթաբաժնի նպատակով հետեւյալ պայմանները սահմանվում են որպես լրացուցիչ նախապայմաններ՝ սույն Վարկային համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար.
ա) Դրամաշնորհային համաձայնագիրը պետք է լինի պատշաճ կերպով կատարված եւ տրամադրված Վարկառուի անունից, եւ դա ուժի մեջ մտնելու համար սահմանված բոլոր նախապայմանները (բացառությամբ սույն Վարկային համաձայնագիրն ուժի մեջ մտնելը պահանջող նախապայմանի) պետք է լինեն կատարված, եւ
բ) Վարկառուն պարտավորվում է ապահովել, որ հիփոթեքային մարումների, տոկոսագումարների մարումների եւ դրամական աջակցությունների համար նախատեսված ծախսերը տարբերակելու համար սահմանվեն առանձին բյուջետային ծածկագրեր:
Բաժին 6.02. Վարկավորման կանոնների 10.02 բաժնի «դ» կետի նպատակով հետեւյալը սահմանվում է որպես լրացուցիչ հարց, որը պետք է ընդգրկվի ԱԶԲ-ին տրամադրվելիք եզրակացության կամ եզրակացությունների մեջ, որ Դրամաշնորհի համաձայնագիրը պատշաճ հավանության է արժանացել կամ վավերացվել է Վարկառուի կողմից, կատարվել եւ հանձնվել է Վարկառուի անունից եւ համարվում է իրավաբանական ուժ ունեցող փաստաթուղթ Վարկառուի համար՝ ըստ դրա պայմանների բացառապես այն դեպքում, երբ սույն Վարկային համաձայնագիրը մտնում է ուժի մեջ:
Բաժին 6.03. Վարկավորման կանոնների 10.04 բաժնի նպատակներով սույն Վարկային համաձայնագիրն ուժի մեջ մտնելու ամսաթիվ է սահմանվում սույն Վարկային համաձայնագրի կնքման ամսաթվի 90-րդ օրվան հաջորդող օրը»:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ արտաքին գործերի նախարարությունը, «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 11-րդ հոդվածի հիմքով, նպատակահարմար է համարում «Կենսունակության բարելավման եւ հզորացման համար բնակարանային բարեփոխումներ» վարկային համաձայնագրի վավերացումը կամ հաստատումը:
ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ՝ ՄՆԱՑԱԿԱՆ ՍԱՖԱՐՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ Ս. Թ. ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ԿԵՆՍՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԵՎ ՀԶՈՐԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ» (THRIVE) ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ (ԱՅՍՈՒՀԵՏ՝ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ) ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻՆ ՀԱԿԱՍՈՂ, ՕՐԵՆՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՆՈՐ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՈՂ ՆՈՐՄԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՐՁՆՈՂ ՀԻՄՔԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Համաձայնագիրը չի պարունակում Հայաստանի Հանրապետության օրենքին հակասող, օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում նախատեսող նորմեր:
Միաժամանակ հայտնում եմ, որ Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական կամ գույքային պարտավորություններ նախատեսելու դեպքում Համաձայնագիրը ենթակա կլինի վավերացման ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ եւ «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետերով:
ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ՝ ԱՆՆԱ ԿԱՐԱՊԵՏՅԱ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ «Կենսունակության բարելավման եւ հզորացման համար բնակարանային բարեփոխումներ» (THRIVE) վարկային համաձայնագրում Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթների առկայության մասին
Հայաստանի Հանրապետության եւ Ասիական Զարգացման Բանկի միջեւ ստորագրված «Կենսունակության բարելավման եւ հզորացման համար բնակարանային բարեփոխումներ» (THRIVE) վարկային համաձայնագրի վարկավորման պայմանները հետեւյալն են՝
Հաշվի առնելով վերոգրյալը՝ վարկային համաձայնագրի ընդունումը Հայաստանի Հանրապետության համար կառաջացնի լրացուցիչ ֆինանսական պարտավորություններ:
ԷԴԳԱՐ ՄԿՐՏՉՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵ
ՆԱԽԱԳԱՀ
Հարգելի՛ պարոն Խուդաթյան,
Ի պատասխան ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի 2025 թվականի նոյեմբերի 4-ի թիվ 02/06.11/35817-2025 գրության՝ հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ «Կենսունակության բարելավման եւ հզորացման համար բնակարանային բարեփոխումներ» (THRIVE) վարկային եւ դրամաշնորհային համաձայնագրերով «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի կարգավորման շրջանակում Հայաստանի Հանրապետության համար գույքային պարտավորություններ նախատեսող դրույթներ առկա չեն:
ՀԱՐԳԱՆՔՈՎ՝ |
ԳԵՎՈՐԳ ԲԱԲԱՅԱՆ Պարտականությունները կատարող |
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ «ԿԵՆՍՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԵՎ ՀԶՈՐԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ» (THRIVE) ԾՐԱԳՐԻ ՎԱՐԿԱՅԻՆ համաձայնագՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Համաձայնագրի կատարման համար պատասխանատու մարմիններ են հանդիսանում ՀՀ ֆինանսների նախարարությունը, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը, Ազգային հիփոթեքային ընկերությունը եւ Քաղաքաշինության կոմիտեն:
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշումՀայաստանի Հանրապետության կառավարության որոշում