Հոդված 1. 2018 թվականի փետրվարի 9-ի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 27-րդ հոդվածի 6-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ` հետեւյալ բովանդակությամբ.
«6. Վճռաբեկ դատարանում վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու, վճռաբեկ բողոքի ընդունումը մերժելու, վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու հարցը լուծվում է նիստին ներկա դատավորների ձայների ընդհանուր թվի մեծամասնությամբ, իսկ վճռաբեկ բողոքը վերադարձնելու հարցը լուծվում է միանձնյա՝ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի մեկ դատավորի կազմով: Վճռաբեկ բողոքը քննվում է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի, իսկ հակակոռուպցիոն պալատում՝ հակակոռուպցիոն քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ:»:
Հոդված 2. Օրենսգրքի 395-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել նոր՝ 1-ին նախադասությամբ՝ հետեւյալ բովանդակությամբ.
«2. Վճռաբեկ բողոքը վերադարձնելու հարցը լուծվում է միանձնյա` Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի մեկ դատավորի կազմով, իսկ հակակոռուպցիոն պալատում՝ հակակոռուպցիոն քաղաքացիական գործերի քննության դատական կազմի մեկ դատավորի կազմով:»:
Հոդված 3. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը: