Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ: Օրենսգիրք) 223-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ: հետեւյալ բովանդակությամբ.
«1) սույն օրենսգրքի 41.5-րդ, 147-րդ, 1801-ին, 1831-ին, 1892-1896-րդ, 189.9-րդ, 189.25-րդ, 189.26-189.28-րդ, 206.16-րդ հոդվածներով նախատեսված դեպքերում` վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու իրավասություն ունեցող պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների (պաշտոնատար անձանց) հայցադիմումով.»:
Հոդված 2. Օրենսգրքի 224.3-րդ հոդվածի 1-ին մասում «169.23-րդ,» թվերից հետո լրացնել «172.3-րդ, 182-րդ,» թվերը:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: