Հոդված 1. 2013 թվականի դեկտեմբերի 5-ի Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգիրքը (այսուհետ: Օրենսգիրք) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 6.1-ին հոդվածով.
«Հոդված 6.1. Դատավարական իրավունքների չարաշահման անթույլատրելիությունը
1. Վարչական դատավարության մասնակիցները պետք է իրենց դատավարական իրավունքներից օգտվեն եւ իրենց դատավարական պարտականությունները կատարեն բարեխղճորեն:
2. Դատավարական իրավունքների կամ այլ հնարավորությունների չարաշահում թույլ տված անձանց նկատմամբ կիրառվում են չարաշահմանը համաչափ` սույն օրենսգրքով նախատեսված դատական սանկցիաներ կամ օրենքով նախատեսված իրավական ներգործության այլ միջոցներ:»:
Հոդված 2. Օրենսգրքի 64.4-րդ հոդվածում.
1) վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 64.4. Գործի վարումն էլեկտրոնային եղանակով »,
2) 1-ին մասում հանել «, բացառությամբ այն փաստաթղթերի (նյութերի), որոնք ստացվել են սույն օրենսգրքի 64.3-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի «ա» ենթակետով չսահմանված ֆիզիկական անձի կողմից ուղղ. կամ ուղարկվել են նրան, եւ սույն գլխով նախատեսված այլ դեպքերի» բառերը եւ կետադրական նշանները,
3) 2-րդ մասում «ինչպես նաեւ» բառերից հետո լրացնել «սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում» բառերը:
Հոդված 3. Օրենսգրքի 64.5-րդ հոդվածի 5-րդ մասում «ուղարկելու մասին համապատասխան ապացույցի սկանավորված տարբերակը» բառերը փոխարինել «դատավարական փաստաթուղթը եւ դրան կից փաստաթղթերը Համակարգը չօգտագործող անձին ուղարկելը հավաստող ապացույց» բառերով:
Հոդված 4. Օրենսգրքի 64.7-րդ հոդվածի 2-րդ մասում «երեք աշխատանքային օր հետո» բառերից հետո լրացնել «, իսկ սույն օրենսգրքով գործի քննության հատուկ ժամկետներ նախատեսված լինելու դեպքում: Համակարգն օգտագործող անձին հասանելի դառնալու հաջորդ օրը» բառերը:
Հոդված 5. Օրենսգրքի 64.11-րդ հոդվածի 1-ին մասում «Համակարգի միջոցով, եւ գործը» բառերը փոխարինել «Համակարգի միջոցով կամ գործը» բառերով:
Հոդված 6. Օրենսգրքի 79-րդ հոդվածում.
1) 2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ: հետեւյալ բովանդակությամբ.
«2. Վարչական դատարանը հայցադիմումը վերադարձնելու մասին կայացնում է որոշում, որը եռօրյա ժամկետում ուղարկում է հայցվորին: Որոշման հետ միաժամանակ հայցվորին ուղարկվում են նաեւ հայցադիմումը եւ դրան կից ներկայացված այն փաստաթղթերը, որոնցում հայտնաբերվել են առերեւույթ սխալներ: միաժամանակ գործին կցելով դրանց պատճենները: Այդ դեպքում հայցադիմումը կրկին ներկայացնելիս հայցվորը դրան չի կցում վարչական դատարանի չվերադարձրած փաստաթղթերը:»,
2) 4-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Եթե հայցադիմումը վերադարձնելու մասին վարչական դատարանի որոշումը բողոքարկված լինելու պայմաններում հայցադիմումը կրկին ներկայացվել է դատարան, ապա վարչական դատարանը կրկին ներկայացված հայցադիմումը վարույթ ընդունելու հարցի վերաբերյալ որոշում է կայացնում բողոքարկման արդյունքում հայցադիմումը վերադարձնելու մասին վարչական դատարանի որոշման վերաբերյալ դատական ակտ կայացվելուց հետո:»,
3) 5-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Կրկին ներկայացվող հայցադիմումին կցվում է դիմում: վարչական դատարանի կողմից արձանագրված առերեւույթ սխալները վերացված լինելու եւ այն կրկին ներկայացնելու մասին, իսկ դիմում չներկայացվելու դեպքում հայցադիմումը մուտքագրվում է ընդհանուր կանոններով: որպես նոր գործ:»:
Հոդված 7. Օրենսգրքի 82-րդ հոդվածում.
1) 1-ին մասում «գործ» բառից հետո լրացնել «, այդ թվում: վարչական դատարանի տարբեր դատավորների վարույթում գտնվող գործեր, եթե դրանց միջեւ առկա է փոխադարձ կապ եւ դրանց համատեղ քննությունը կարող է ապահովել գործերի առավել արագ եւ արդյունավետ լուծումը» բառերով,
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 1.1-1.3-րդ մասերով.
«1.1. Գործերը միացնելու հիմքերը հայտնաբերած դատավորը միացման ենթակա մյուս գործը քննող դատավորին անհապաղ գրավոր տեղեկացնում է սույն հոդվածի 1-ին մասում նշված հանգամանքների մասին: առկայության դեպքում տրամադրելով նաեւ միացման համար հիմք հանդիսացած փաստաթղթերի պատճենները:
1.2. Միացման ենթակա գործերը քննող դատավորների գրավոր համաձայնության դեպքում, ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում միացման ենթակա գործը փոխանցվում է այն դատավորին, որի վարույթում գտնվում է առավել վաղ վարույթ ընդունված հայցի հիման վրա հարուցված գործը, իսկ եթե հայցերը վարույթ են ընդունվել նույն օրը: այն դատավորին, որի վարույթում գտնվող գործն առավել վաղ է մուտքագրվել դատարան:
1.3. Սույն հոդվածի 1.2-րդ կետում նշված դատավորը գործը ստանալուց հետո եռօրյա ժամկետում կայացնում է գործերը մեկ վարույթում միացնելու եւ գործը վարույթ ընդունելու վերաբերյալ որոշում, եթե առկա չեն ինքնաբացարկի հիմքեր: Ինքնաբացարկի հիմքերի առկայության դեպքում դատավորը կայացնում է ինքնաբացարկ հայտնելու մասին որոշում եւ միացման ենթակա գործերն անհապաղ հանձնում է միացման ենթակա գործերով հայցը հաջորդն առավել վաղ վարույթ ընդունած, իսկ հայցերը նույն օրը վարույթ ընդունված լինելու դեպքում: հաջորդ առավել վաղ մուտքագրված գործը քննող դատավորին:»,
3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 3-րդ մասով.
«3. Վարչական դատարանը գործերը մեկ վարույթում միացնելու կամ մի քանի միացված պահանջներ առանձնացնելու եւ գործը վարույթ ընդունելու վերաբերյալ որոշումն ուղարկում է դատավարության բոլոր մասնակիցներին:»:
Հոդված 8. Օրենսգրգքի 83-րդ հոդվածի 4-րդ մասում «նրա իրավունքների պաշտպանությունը» բառերից հետո լրացնել «, եւ վարչական ակտը կասեցնելու դեպքում չի խախտվում այնպիսի հանրային շահ, որը տվյալ իրավիճակում գերակա է միջնորդություն ներկայացնող անձի շահի նկատմամբ» բառերը:
Հոդված 9. Օրենսգրքի 91-րդ հոդվածի 1-ին մասում «միջնորդություն ներկայացնող անձին» բառերից հետո լրացնել «, եւ նման միջոցներ ձեռնարկելը չի խախտում այնպիսի հանրային շահ, որը տվյալ իրավիճակում գերակա է միջնորդություն ներկայացնող անձի շահի նկատմամբ» բառերը:
Հոդված 10. Օրենսգրքի 96-րդ հոդվածում.
1) 2-րդ մասում «երկշաբաթյա» բառը փոխարինել «դիմումն ստանալու պահից տասնօրյա» բառերով,
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 3-րդ մասով.
«3. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգը չի կիրառվում այն դեպքերում, երբ հայցից հրաժարվելու վերաբերյալ դիմում ներկայացնում է իրավաբանական անձը, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը կամ որպես ներկայացուցիչ փաստաբան ունեցող ֆիզիկական անձը:»:
Հոդված 11. Օրենսգրքի 97-րդ հոդվածի 2-րդ մասում «սույն օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով նախատեսված հիմքով» բառերը փոխարինել «սույն օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 6.1.-ին եւ 8-րդ կետերով նախատեսված հիմքերով» բառերով:
Հոդված 12. Օրենսգրքի 117-րդ հոդվածի 1.1-ին մասում «137.4-րդ» թվերից հետո լրացնել «, 169.16-րդ, 173.2-րդ» թվերը:
Հոդված 13. Օրենսգրքի 118-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ: հետեւյալ բովանդակությամբ.
«2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված որոշումների մեջ նշվում է գործն ըստ էության լուծող դատական ակտի հրապարակման օրը: Վարչական դատարանը գրավոր ընթացակարգով գործի քննության ընթացքում կարող է փոփոխել դատական ակտի հրապարակման օրը: Սույն օրենսգրքի 117-րդ հոդվածի 1.1-ին մասով նախատեսված գործերով գործն ըստ էության լուծող դատական ակտի հրապարակման օրը նշանակվում է սույն օրենսգրքի 118.1-ին հոդվածի 7-րդ մասով սահմանված ժամկետի լրանալուց հետո երկշաբաթյա ժամկետում, իսկ դատական ակտի հրապարակման օրը փոփոխելիս պետք է պահպանվի սույն օրենսգրքի 118.2-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջը:»:
Հոդված 14. Օրենսգրքի 118.1-ին հոդվածում.
1) 1-ին մասի առաջին նախադասությունում «Դատավարության մասնակիցների» բառերը փոխարինել «Սույն օրենսգրքի 117-րդ հոդվածի 1-ին, 1.2-րդ եւ 2-րդ մասերով նախատեսված դեպքերում դատավարության մասնակիցների» բառերով,
2) 3-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ: հետեւյալ բովանդակությամբ.
«3. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետը լրանալուց հետո, բացառությամբ սույն օրենսգրքի 117-րդ հոդվածի 1.1-ին մասով նախատեսված գործերի, վարչական դատարանը դատավարության մասնակիցների համար սահմանում է մինչեւ մեկամսյա ժամկետ ապացույցներին եւ առարկություններին ծանոթանալու, դրանց հաշվառմամբ հայցի հիմքի կամ առարկայի փոփոխություն կատարելու, լրացուցիչ դիրքորոշում հայտնելու, ինչպես նաեւ ապացույցներ ներկայացնելու համար:»,
3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 6-րդ եւ 7-րդ մասերով.
«6. Սույն օրենսգրքի 117-րդ հոդվածի 1.1-ին մասով նախատեսված գործերով պատասխանողն իր պատասխանը, առարկությունները, միջնորդությունները, ինչպես նաեւ իր առարկությունների հիմքում ընկած փաստերը հիմնավորող ապացույցները կարող է ներկայացնել դատարան հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը ստանալուց հետո 1-ամսյա ժամկետում: կցելով դրանց պատճենները դատավարության մյուս մասնակիցներին ուղարկելը հավաստող ապացույցը, իսկ եթե այդ փաստաթղթերը ծավալուն են կամ դրանք դժվար է պատճենահանել` դատավարության մյուս մասնակցին ուղարկելով ծանուցում, որ նշված փաստաթղթերը դրանց ծանոթանալու նպատակով դեպոնացվելու են վարչական դատարանում:
7. Սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված դեպքում: պատասխանողի դիրքորոշումը ստանալուց հետո հայցվորը 1-ամսյա ժամկետում կարող է ներկայացնել իր առարկությունները պատասխանողի ներկայացրած դիրքորոշման վերաբերյալ, այնուհետեւ կողմերը կարող են երկշաբաթյա ժամկետում արձագանքել միմյանց դիրքորոշումներին:»:
Հոդված 15. Օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 4-րդ կետով.
«4) հայցվորը (դիմողը) դատարան է դիմել ոչ ճիշտ հայցատեսակով, եւ ոչ ճիշտ հայցատեսակը փոխարինելու վերաբերյալ վարչական դատարանի մատնանշումից հետո հայցվորը (դիմողը) այն չի փոխարինել պատշաճ հայցատեսակով:»:
Հոդված 16. Օրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 2.1-ին կետով.
«2.1) բավարարում է վերաքննիչ բողոքը: փոփոխելով վճռի պատճառաբանական մասը: առանց անդրադառնալու դրա եզրափակիչ մասին, եթե վերաքննիչ բողոքը բերվել է գործն ըստ էության լուծող դատական ակտի միայն պատճառաբանական մասի դեմ.»:
Հոդված 17. Օրենսգրքի 146-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետի «բ» ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ: հետեւյալ բովանդակությամբ.
«բ. այն փաստերը, որոնք հաստատել է վարչական դատարանը եւ վերաքննիչ բողոքում վիճարկվել են, սակայն վերաքննիչ դատարանը դրանց վերաբերյալ հանգել է այն եզրակացության, որ տվյալ փաստի մասով վարչական դատարանը սխալ թույլ չի տվել եւ միաժամանակ առկա չէ բողոքարկված դատական ակտն ամբողջությամբ պատճառաբանելու կամ թերի պատճառաբանված դատական ակտը մասնակի պատճառաբանելու անհրաժեշտություն, ապա վերաքննիչ դատարանն առանց լրացուցիչ պատճառաբանելու միայն հղում է կատարում բողոքարկված դատական ակտի իրավական հիմնավորումներին եւ պատճառաբանություններին,»:
Հոդված 18. Օրենսգրքի 148-րդ հոդվածում.
1) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 8.1-ին մասով.
«8.1. Սույն օրենսգրքի 195-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված: վիճարկվող նորմատիվ իրավական ակտի (դրա վիճարկվող դրույթի) գործողությունը կասեցնելու միջնորդությունը մերժելու մասին միջանկյալ դատական ակտերի դեմ բերված վերաքննիչ բողոքի քննության արդյունքով վերաքննիչ դատարանի դատական ակտերն օրինական ուժի մեջ են մտնում դրանք ստանալուց հինգ օր հետո:»:
2) 9-րդ մասից հանել «, եթե դրանց դեմ սահմանված ժամկետում վճռաբեկ բողոք չի ներկայացվում» բառերը:
Հոդված 19. Օրենսգրքի 165-րդ հոդվածում 2-րդ մասում «երկու» բառը փոխարինել «երեք» բառով:
Հոդված 20. Օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 2.1-ին կետով.
«2.1) բավարարում է վճռաբեկ բողոքը: փոփոխելով դատական ակտի պատճառաբանական մասը: առանց անդրադառնալու դրա եզրափակիչ մասին, եթե վճռաբեկ բողոքը բերվել է գործն ըստ էության լուծող դատական ակտի միայն պատճառաբանական մասի դեմ.»:
Հոդված 21. Օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ: հետեւյալ բովանդակությամբ.
«1. Դիմումը վերադարձնելու, առանց քննության թողնելու եւ վարույթ ընդունելը մերժելու հիմքերի բացակայության դեպքում վերաքննիչ դատարանը գործն ստանալուց հետո` մեկամսյա ժամկետում, իսկ Վճռաբեկ դատարանը եռամսյա ժամկետում կայացնում է դիմումը վարույթ ընդունելու մասին որոշում:»:
Հոդված 22 . Օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ մասում «տասնհինգօրյա» բառը փոխարինել «մեկամսյա» բառով:
Հոդված 23. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 188.1-ին հոդվածով.
«Հոդված 188.1. Դիմումն առանց քննության թողնելը եւ դիմումը վարույթ ընդունելը մերժելը
1. Վերաքննիչ դատարանը դիմումը վարույթ ընդունելը մերժում է սույն օրենսգրքի 137-րդ հոդվածով սահմանված հիմքերով եւ կարգով:
2. Վճռաբեկ դատարանը դիմումն առանց քննության է թողնում եւ վարույթ ընդունելը մերժում է սույն օրենսգրքի համապատասխանաբար 160-րդ հոդվածի 1-ին մասով եւ 162-րդ հոդվածներով սահմանված հիմքերով եւ կարգով:»:
Հոդված 24. Օրենսգրքի 195-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 3-րդ մասով.
«3. Վիճարկվող նորմատիվ իրավական ակտի (դրա վիճարկվող դրույթի) գործողությունը կասեցնելու միջնորդությունը մերժելու մասին որոշումն օրինական ուժի մեջ է մտնում այն ստանալուց հինգ օր հետո եւ կարող է նույն ժամկետում բողոքարկվել վերաքննիչ դատարան:»:
Հոդված 25. Օրենսգրքի 196-րդ հոդվածի 1-ին մասում «5» թիվը փոխարինել «3» թվով:
Հոդված 26. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքը տարածվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ներկայացված հայցադիմումների (դիմումների) եւ դրանց հիման վրա հարուցված գործերի վրա:
3. Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը դատարան ներկայացված հայցադիմումների (դիմումների) քննության արդյունքով կայացված դատական ակտերի, այդ թվում` հայցադիմումի (դիմումի) ընդունումը մերժելու մասին կամ հայցադիմումը (դիմումը) վերադարձնելու մասին որոշումների բողոքարկման դեպքում կիրառվում են մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը գործող նորմերը:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
Հիմնավորում
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալՀայաստանի Հանրապետության կառավարության որոշում