Հոդված 1. 2018 թվականի մարտի 23-ի «Հանրային ծառայության մասին» ՀՕ-206-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 34-րդ հոդվածի 1.1.-ին մասը « (կոլեգիալ գործադիր մարմնի անդամները) » բառերից հետո լրացնել «,Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամները» բառերով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԵՎ «ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» սահմանադրական եւ «Հանրային ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում նախատեսվում են ծախսերի ավելացումներ: Մասնավորապես՝ «Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի» 77-րդ հոդվածի 19-րդ մասի համաձայն «Հանձնաժողովների՝ դատավոր չհանդիսացող անդամին վճարվում է հատուցում՝ Կառավարության սահմանած կարգով եւ չափով:»:
Կառավարության 2020 թվականի հուլիսի 7-ի N 1282-Ն որոշման 1-ին կետի համաձայն՝ «Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովի, Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի եւ Ուսումնական հարցերի հանձնաժողովի (այսուհետ՝ ընդհանուր ժողովի հանձնաժողովներ) դատավոր չհանդիսացող անդամի գործունեության համար հատուցման ամսական չափ սահմանվել է «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան պետական պաշտոն եւ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի յոթնապատիկի չափով:»:
«Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «2025 թվականին պետական պաշտոն եւ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափը կազմում է 83 200 դրամ.»:
Այսինքն՝ Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող մեկ անդամի գործունեության համար հատուցման ամսական չափը կազմում է 582.400 ՀՀ դրամ /83.200*7/: Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովում դատավոր չհանդիսացող անդամների թիվը 3-ով ավելացնելու դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում նախատեսվում են ծախսեր՝ յուրաքանչյուր ամիս 1.747.200 ՀՀ դրամի չափով /582.400*3/:
Միաժամանակ հայտնում ենք, որ օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում չի նախատեսվում:
ՀիմնավորումՏեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում