Հոդված 2. Օրենքի 34-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 3. Օրենքի 35-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մասով.
«3. Սույն հոդվածով նախատեսված պարտականությունները եւ սահմանափակումները տնային եւ թափառող, ծառայողական, ցուցադրման, սպորտային կամ ժամանցային միջոցառումների համար օգտագործվող կենդանիների մասով գործում են այնքանով, որքանով չեն հակասում «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքի կարգավորումներին:»:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: