Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Պ-11317-01.08.2025,28.11.2025-ՏՏԳՇ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 1998 թվականի մայիսի 5-ի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 145-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.

«1. Կենդանիների նկատմամբ կիրառվում են գույքի մասին ընդհանուր կանոնները, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ այլ իրավական ակտերով:

2. Իրավունքներն իրացնելիս կենդանիների նկատմամբ արգելվում է «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքի սկզբունքներին հակասող վերաբերմունքը:»:

Հոդված 2. Օրենսգրքի 183-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ մասով.

«4. Սույն հոդվածի կարգավորումները տնային եւ թափառող, ծառայողական, ցուցադրման, սպորտային կամ ժամանցային միջոցառումների համար օգտագործվող կենդանիների մասով գործում են այնքանով, որքանով չեն հակասում «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքի կարգավորումներին:»:

Հոդված 3. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Տեղեկանք նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ

Ամփոփաթերթ