Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Պ-11311-01.08.2025,28.11.2025-ՏՏԳՇ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ oրենuգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 113-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

 «Հոդված 113. «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքի պահանջները խախտելը

1. Առանց ցավազրկման վիրաբուժական միջամտություն իրականացնելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

2. Կենդանու նկատմամբ սեփականության իրավունքից կամ պահելուց հրաժարվելը մինչ կենդանուն նոր պահողի կամ համապատասխան կացարան հանձնելը կամ  կենդանուն կանխամտածված կամ անփութորեն լքելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկի չափով:

3. Կենդանուն թողնելը իր կենսագործունեության հետ անհամատեղելի միջավայրում՝

առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

4. Կենդանիներին կացարաններում բուծելը կամ կենդանու բնական կամ արհեստական սերմնավորումը, որը դրանց առողջության համար վտանգավոր է՝

առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից երեսնապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկից հարյուրապատիկի չափով

5. Կենդանիներին միմյանց նկատմամբ սադրելը կամ անհամատեղելի տեսակների կենդանիներին միեւնույն տարածքում կամ միեւնույն տարածքում միեւնույն տեսակների կենդանիների բնակեցումը, որոնց միջեւ առաջացել է ագրեսիվություն, հարձակում կամ պայքար`

առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

6. Կենդանիների վարժեցումը, որը կարող է տանջանք կամ ցավ պատճառել կամ ուժասպառ անել կենդանուն կամ առանց կենդանիների անատոմիական եւ ֆիզիոլոգիական կարողությունները հաշվի առնելու` դրանց ֆիզիկական ճնշումների ենթարկելը կամ կենդանուն այնպիսի միջոցառմանը, ցուցադրմանը, մրցույթին կամ նկարահանմանը ներգրավելը, որի արդյունքում կենդանին կարող է ենթարկվել տանջանքների, ստանալ վնասվածքներ, մատնվել սովի կամ ծարավի, հայտնվել կյանքին վտանգ սպառնացող իրավիճակում:

առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից հիսնապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով:

7. Անհրաժեշտ որակավորում եւ մասնագիտություն չունեցող անձանց կողմից կենդանիների բուժումը կամ անասնաբուժական դեղամիջոցի կիրառումը՝

առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով:

8. Ցավազրկող նյութերի կամ այնպիսի նյութերի կիրառումը, որոնք կարող են կենդանու առողջությունը վնասել, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք բժշկական կամ անասնաբուժական հիմնավորում ունեն կամ թույլատրված փորձարկման շրջանակներում կատարվելիք բուժում են հանդիսանում՝

առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

9. Սպորտային առավել արդյունքների ստացման նպատակով կենդանիների նկատմամբ խթանիչ նյութեր կիրառելը կամ կենդանիներին այնպիսի կերատեսակներով կերակրելը, որոնք պարունակում են վնասակար նյութեր, կամ չեն օգտագործվում տվյալ կենդանու կերակրման համար` ելնելով դրանց տեսակից, տարիքից եւ առողջական վիճակից՝

առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

10. Տնային կենդանիներին մսի կամ մորթու արտադրության նպատակով բուծելը կամ պահելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով:

11. Առանց թույլտվության տնային կենդանի պահելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

12. Տնային կենդանի պահողի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած պահման եւ խնամքի կարգերը խախտելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից հիսնապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով:

13. Տնային կենդանի պահողի կողմից մակաբուծային հիվանդությունների դեմ պայքարի կամ օրենսդրությամբ սահմանված կարգով պարտադիր պատվաստումների իրականացմանն ուղղված միջոցառումներ չձեռնարկելը`

առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսունապատիկի չափով:

14. Կենդանի ձեռք բերելուց հետո տասնօրյա ժամկետում կենդանի պահողի կողմից  կենդանու անձնագրում իր տվյալները ամրագրելուն ուղղված միջոցներ չձեռնարկելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսունապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսունապատիկի չափով:

15. Կենդանիների կողմից հասարակական վայրերի եւ շինությունների ընդհանուր օգտագործման տարածքների (վերելակների) աղտոտումը չկանխելը կամ աղտոտումից հետո այդ տարածքները չմաքրելը կամ շրջապատին անհանգստություն պատճառող կենդանու առաջացրած աղմուկը վերացնելուն կամ նվազեցնելուն ուղղված միջոցներ չձեռնարկելը

առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

16. Կենդանիների կողմից ֆիզիկական կամ իրավաբանական անձանց գույքին կամ ֆիզիկական անձանց առողջությանը վնաս պատճառելը կանխելու համար միջոցներ չձեռնարկելը

առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից հիսնապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հարյուրհիսունապատիկի չափով:

17. Կենդանիների անցանկալի վերարտադրությունը կանխող նվազագույն միջոցառումներ չձեռնարկելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

18. Ծառայողական կենդանուն դրա տիրապետման հետ կապ չունեցող անձին փոխանցելը կամ առանց հսկողության թողնելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրապատիկի չափով:

19. Կենդանիների բուծման կանոնները խախտելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

20. Կենդանիների վաճառքի կանոնները խախտելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից հիսնապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով:

21. Անկած կենդանիների դիակների թաղման կամ ոչնչացման կարգը խախտելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից երեսնապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկից հարյուրապատիկի չափով:

22. Կենդանու նկատմամբ այնպիսի դիտավորյալ գործողություն իրականացնելը, որը հանգեցրել է կենդանու մահվան, բացառությամբ «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքով նախատեսված դեպքերի՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրհիսնապատիկից մինչեւ հինգհարյուրապատիկի չափով:

23. Սույն հոդվածի 1-22-րդ մասերով սահմանված իրավախախտումները վարչական տույժ նշանակելու օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում` տվյալ արարքի համար սույն հոդվածով նախատեսված տուգանքների չափերի կրկնապատիկի չափով:

24. Սույն հոդվածով սահմանված իրավախախտումների հայտնաբերման համար որպես ապացույց կարող են օգտագործվել նաեւ «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքով սահմանված կարգով տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքավորումների միջոցով արձանագրված փաստերը:»:

Հոդված 2. Օրենսգրքի 2191 -ին հոդվածի 2-րդ մասում «113-րդ,» բառերը փոխարինել «113-րդ հոդվածի 2-6-րդ, 9-12-րդ, 14-րդ, 17-րդ, 19-րդ (միայն կենդանիների բարեկեցությանը վերաբերող խախտումների մասով), 20-22-րդ մասերով,» բառերով:

Հոդված 3. Օրենսգրքի 224-րդ հոդվածի 1-ին մասը «111-րդ,» բառերից հետո լրացնել «113-րդ հոդվածի 15-րդ, 16-րդ, 18-րդ,» բառերով:

Հոդված 4. Օրենսգրքի 238-րդ հոդվածի 1-ին մասը «112.11-րդ հոդվածներով,» բառերից հետո լրացնել «113-րդ հոդվածի 1-ին, 7-րդ, 8-րդ, 13-րդ եւ 19-րդ (միայն անասնահամաճարակային հիվանդությունների մասով) մասերով,» բառերով:

Հոդված 5. Օրենսգրքի 242-րդ հոդվածում «941-րդ,» բառերից հետո լրացնել «113-րդ հոդվածի 20-րդ մասով (վայրի կենդանիների մասով),» բառերով:

Հոդված 6. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն օրենքի 1-ին հոդվածի 12-րդ, 19-22-րդ մասերի, որոնք ուժի մեջ են մտնում 2027 թվականի հունվարի 1-ից:  

Տեղեկանք նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ

Ամփոփաթերթ