Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-113916-20.08.2025-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» 2007 թվականի հոկտեմբերի 22-ի ՀՕ-223-Ն օրենքի 11-րդ հոդվածի՝

1) 1-ին մասի 5-րդ կետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով:

2) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ կետով.

«6) աջակցել տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնին՝ տեղեկատվական համակարգերի եւ կիբեռանվտանգության բնագավառում իրավախախտումների կանխման կամ բացահայտման գործում՝ դիմումի հիման վրա հայցվող՝ իրենց հայտնի դարձած տվյալները (տեղեկությունները) տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնին փոխանցելով:»:

Հոդված 2.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում «Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի մասին» օրենքի ուժի մեջ մտնելու պահից:


Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ