Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-118910-13.11.2025-ԱռՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» 1996 թվականի մարտի 4-ի ՀՕ-42 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ, 10-րդ կետերը ճանաչել ուժը կորցրած:

Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 33-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«33)չափորոշիչ՝ բնակչության առողջության պահպանման եւ բարելավման ծրագրերի, առողջության համընդհանուր ապահովագրության, ինչպես նաեւ այլ պայմաններով բժշկական օգնության եւ սպասարկման կազմակերպումն ու իրականացումը նկարագրող եւ կանոնակարգող փաստաթուղթ, որը հաստատում է լիազոր մարմինը.»

.Հոդված 3. Օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել նոր 3-րդ ենթակետով.

«3) Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի կողմից վարվող բազան՝ «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքով սահմանված նպատակների համար:»

Հոդված 4. Օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1) 2-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«2) լիազոր մարմնին, ինչպես նաեւ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման եւ հանրային առողջության բնագավառում գործունեություն իրականացնող պետական կազմակերպություններին՝ վարակիչ, ինչպես նաեւ քիմիական, ճառագայթային, կենսաբանական գործոններով պայմանավորված հիվանդացության դեպքերում, եւ լիազոր մարմնի սահմանած առանձին ոչ վարակիչ հիվանդությունների կամ զանգվածային թունավորումների կամ դրանց սպառնալիքի դեպքերում.».

2) 2-րդ կետից հետո լրացնել նոր 2.1-րդ կետ՝ հետեւյալ բովանդակությամբ.

«2.1)Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամին՝ «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքով նախատեսված Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի եւ բժշկական կազմակերպությունների, ինչպես նաեւ դեղատների միջեւ՝ հօգուտ ապահովագրված անձի կնքված պայմանագրերով նախատեսված ապահովագրական փաթեթի ծառայությունների ընթացքի եւ որակի ստուգումներ, ինչպես նաեւ մշտադիտարկումներ, դիտարկումներ  իրականացնելիս.».

3) 5-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«5) անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում իրավասու պետական մարմնին՝ ֆունկցիոնալության առաջնակի կամ կրկնակի գնահատում կամ վերագնահատում իրականացնելու նպատակով.»:

Հոդված 5. Օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Յուրաքանչյուր ոք, սույն հոդվածի 1-ին մասին համապատասխան, իրավունք ունի  ստանալ բժշկական օգնություն եւ սպասարկում՝ առողջության պահպանման եւ բարելավման ծրագրերի, օրենքին համապատասխան առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում:»:

Հոդված 6. Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1.Յուրաքանչյուր երեխա առողջության պահպանման եւ բարելավման ծրագրերի, օրենքին համապատասխան  առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում իրավունք ունի ստանալու բժշկական օգնություն եւ սպասարկում:»

Հոդված 7. Օրենքի 19-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.

 «1. Շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդություն ունեցող յուրաքանչյուր ոք առողջության պահպանման եւ բարելավման ծրագրերի շրջանակներում իրավունք ունի ստանալու բժշկական օգնություն եւ սպասարկում օրենքով նախատեսված կարգով  բժշկական օգնության եւ սպասարկման ծառայությունների նվազագույն ծավալի շրջանակում, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն չի հանդիսանում ապահովագրված անձ:» բառերով:

Հոդված 8. Օրենքի 22-րդ հոդվածի՝

1) 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«1.Արտակարգ իրավիճակներում կամ Հայաստանի Հանրապետության նկատմամբ օտարերկրյա պետության կողմից իրականացված ռազմական գործողությունների կամ ահաբեկչական գործողությունների արդյունքում տուժած անձանց բժշկական օգնությունը եւ սպասարկումն իրականացվում է առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում, իսկ դրա բացակայության դեպքում առողջության պահպանման եւ բարելավման ծրագրերի շրջանակում՝ պետական բյուջեի միջոցների հաշվին՝ Կառավարության սահմանած կարգով:».

2) 1-ին մասից հետո լրացնել նոր 1.1 մաս՝ հետեւյալ բովանդակությամբ.

«1.1 Այն դեպքերում, երբ առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի միջոցները բավարար չեն արտակարգ իրավիճակներում կամ Հայաստանի Հանրապետության նկատմամբ օտարերկրյա պետության կողմից իրականացված ռազմական գործողությունների կամ ահաբեկչական գործողությունների արդյունքում տուժած անձանց բժշկական օգնությունը եւ սպասարկումն իրականացնելու համար հիմնադրամը Լիազոր մարմնի միջոցով դիմում է Կառավարությանը՝ լրացուցիչ ֆինանսական միջոցներ հատկացնելու համար».

3) 2-րդ մասում «պետության կողմից երաշխավորված» բառերը փոխարինել «առողջության համընդհանուր ապահովագրության մասին օրենսդրության համաձայն.» բառերով.

4) 3-րդ մասի 1-ին կետում «պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով.» բառերը փոխարինել «առողջության համընդհանուր ապահովագրության մասին օրենսդրության համաձայն.» բառերով.

5) 4-րդ մասում «պետության կողմից երաշխավորված» բառերը փոխարինել «առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում» բառերով:

Հոդված 9. Օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«11)  հիվանդանոցային պայմաններում պացիենտին բժշկական օգնություն եւ սպասարկում տրամադրելուց առաջ, իսկ անգիտակից կամ կյանքին սպառնացող վիճակում գտնվող պացիենտներին գիտակցության գալուց կամ կյանքին սպառնացող վտանգի վերացումից հետո իրազեկել պացիենտի իրավունքների (ներառյալ՝ առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում բժշկական օգնություն եւ սպասարկում ստանալու իրավունքի) եւ պարտականությունների մասին: Առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում բժշկական օգնություն եւ սպասարկում ստացողներին, նվազագույն ծառայությունների ծավալ կամ բժշկական գնության եւ սպասարկման լրացուցիչ ծառայություններ ստացողներին կամ նրանց օրինական ներկայացուցիչներին նրանց համար մատչելի ձեւաչափով տրամադրվում է իրազեկման թերթիկ, իսկ վճարովի  բժշկական օգնություն եւ սպասարկում ստացողների հետ կնքվում են ծառայությունների վճարովի մատուցման մասին պայմանագրեր.»:

Հոդված 10. Օրենքի 44-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 44. Պետության բյուջետային նպատակային ֆինանսավորումը

«1. Պետությունը բյուջետային նպատակային ֆինանսավորման միջոցով ապահովում է առողջապահության բնագավառի պահպանումը եւ զարգացումը, որի ծավալները որոշվում են բնակչության առողջության պահպանման եւ բարելավման ծրագրերին համապատասխան:

2. Պետությունն Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը  եւ առողջության պահպանման եւ բարելավման ծրագրերին համապատասխան իրականացնում է առողջության համընդհանուր ապահովագրության՝ իր պարտավորությունների շրջանակում նախատեսված ապահովագրավճարների վճարումը: Առողջության համընդհանուր ապահովագրության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքով, առողջության համընդհանուր ապահովագրության ոլորտը կարգավորող այլ օրենքներով եւ իրավական ակտերով:

 3. Պետությունն Հայաստանի Հանրապետության օրենդրության եւ առողջության պահպանման եւ բարելավման ծրագրերին համապատասխան ապահովում է կազմակերպման առանձնահատկություններով պայմանավորված բժշկական օգնության եւ սպասարկման առանձին տեսակների բնականոն գործունեության համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների հատկացումը:

4. Կառավարությունը սահմանում է առանձին բժշկական արտադրատեսակների  կենտրոնացված կարգով ձեռքբերման ու բաշխման կարգը:

5. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված  առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում մատուցվող նորագույն եւ թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական ծառայությունների համար օգտագործվող ներպատվաստվող (իմպլանտացվող) բժշկական արտադրատեսակների ձեռքբերումն իրականացվում է արտադրողի կողմից ներկայացվող համապատասխանության հավաստագրի, ավտարիզացիոն նամակի (երաշխիքային-լիազոր նամակի) եւ ծագման սերտիֆիկատի առկայության դեպքում:

Հոդված 11. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի՝

1) 11-րդ հոդվածի 2-րդ մասի  1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 8-րդ, 9-րդ եւ 10-րդ կետերով սահմանված կարգավիճակն ունեցող բնակչության խմբերի, որոնց համար ուժի մեջ է մտնում սույն օրենքի պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տարվա հունվարի 1-ից.

2) 11-րդ հոդվածի 2-րդ մասի  11-րդ կետով սահմանված կարգավիճակ ունեցող  բնակչության խմբում անձ համարվող եւ երկու հարյուր հազար մեկ Հայաստանի Հանրապետության դրամից ավելի ապահովագրավճարի հաշվարկման բազա ունեցողների, 12–րդ կետով սահմանված կարգավիճակ ունեցող բնակչության խմբում ներառված անձ համարվող եւ երկու միլիոն չորս հարյուր հազար մեկ Հայաստանի Հանրապետության դրամից ավելի ապահովագրավճարի հաշվարկման բազա ունեցողների, որոնց համար ուժի մեջ է մտնում  սույն օրենքի պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տարվա հունվարի 1-ից.

3) 11-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով սահմանված կարգավիճակ ունեցող բնակչության խմբի մեջ ներառված անձ համարվող եւ մինչեւ երկու հարյուր հազար Հայաստանի Հանրապետության դրամ ապահովագրավճարի հաշվարկման բազա ունեցողների, 12-րդ, կետով սահմանված կարգավիճակ ունեցող բնակչության խմբի մեջ ներառված անձ համարվող եւ մինչեւ երկու միլիոն չորս հարյուր հազար Հայաստանի Հանրապետության դրամ ապահովագրավճարի հաշվարկման բազա ունեցողների, ինչպես նաեւ 13-րդ կետով սահմանված կարգավիճակ ունեցողների, որոնց համար ուժի մեջ է մտնում սույն օրենքի պաշտոնական հրապարակմանը հաջորդող երկրորդ տարվա հունվարի 1-ից,

4)  օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 7-րդ, 14-րդ եւ 15-րդ կետերով սահմանված կարգավիճակն ունեցող բնակչության խմբերի (ընդ որում,  սույն օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի 15-րդ կետի համաձայն, փոխկապակցված անձանց համար՝ կամավոր կարգով՝ օրենքի համաձայն), որոնց համար ուժի մեջ է մտնում սույն օրենքի պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող երրորդ տարվա հունվարի 1-ից, բացառությամբ օրենքի 11-րդ հոդվածի 14-րդ կետով միայն ազդակիր բնակավայրի կարգավիճակ ունեցող բնակավայրում հաշվառում ունեցողների եւ նրանց փոխկապակցված անձանց,  որոնց համար ուժի մեջ է մտնում սույն օրենքի պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տարվա հունվարի 1-ից, ազդակիր համայնքի Կառավարության կողմից սահմանված կարգով ընդունված բնապահպանական ծրագրով նախատեսելով ապահովագրավճարի վճարում տվյալ ազդակիր բնակավայրի ռեզիդենտների համար:

Հոդված 12. Սույն օրենքով նախատեսված ենթաօրենսդրական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ոչ ուշ,  քան վեց ամսվա ընթացքում:  

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԴԵՂԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՄԱՐԴՈՒ ԱՐՅԱՆ ԵՎ ԴՐԱ ԲԱՂԱԴՐԱՄԱՍԵՐԻ ԴՈՆՈՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՓՈԽՆԵՐԱՐԿՈՒՄԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՄԱՐԴՈՒ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԵՄԵՏ (ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՒՆ) ՆՅՈՒԹԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱՌԱՆՑ ԾՆՈՂԱԿԱՆ ԽՆԱՄՔԻ ՄՆԱՑԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿՅԱՆՔԻՆ ԿԱՄ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»,  «ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՇՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԻՆՏԵՐՆԵՏՈՎ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Առողջության համընդհանուր ապահովագրության մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Դեղերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Մարդու արյան եւ դրա բաղադրամասերի դոնորության եւ փոխներարկումային բժշկական օգնության մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին», «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հոգեբուժական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Փախստականների եւ ապաստանի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին»,  «Սնանկության մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Հաշտարարության մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Հիմնադրամների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ նախատեսվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում եկամուտների եւ ծախսերի ավելացում:

Հիմնավորում

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն