Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգիրք» 2001 թվականի մայիսի 2-ի ՀՕ-185 օրենքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 63-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ «էլեկտրոնային աճուրդով (այսուհետ՝ Աճուրդ)»:
Հոդված 2. Օրենսգրքի 67-րդ հոդվածում.
1. 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2. Աճուրդով վաճառքի մեկնարկային գինը հաշվարկվում է՝ հիմք ընդունելով հողամասի գնահատված շուկայական արժեքը՝ Կառավարության սահմանած կարգով:».
2. լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.
«2.1 Աճուրդով օտարման ենթակա հողերի աճուրդի կազմակերպման ու անցկացման լրացուցիչ պայմանները սահմանում է Կառավարությունը:»:
Հոդված 3. Օրենսգրքի 68-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.
«1.1 Աճուրդը կազմակերպում է համայնքի ղեկավարը էլեկտրոնային համակարգի միջոցով՝ Կառավարության սահմանած կարգին համապատասխան:»:
Հոդված 4. Անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ուժի մեջ մտնելու պահից:
2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքի ընդունումից հետո երեք ասմվա ընթացքում:
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը եւ ընթացիկ իրավիճակը.
«Հայաստանի Հանրապետության հողային օրենքսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Գնահատման գործունեության մասին օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է՝ մի շարք իրավակարգավորող դրույթների հստակեցմամբ, մասնավորապես՝ նախատեսվող փոփոխությունները վերաբերելի են պետության եւ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի էլեկտրոնային աճուրդով վաճառքի մեկնարկային գնի վերանայման, ինչպես նաեւ աճուրդն Էլեկտրոնային համակարգերի միջոցով կազմակերպման եւ անցկացման վերաբերյալ դրույթներին:
Վարչապետի 2025 թվականի մարտի 18-ի N 211-Ա որոշման 3-րդ կետով տրվել է հանձնարարական, որի արդյունքում մշակվել է սույն հիմնավորման առարկա հանդիսացող «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Գնահատման գործունեության մասին օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը: Նախագծերը մշակվել են նաեւ հիմք ընդունելով Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության՝ 2025 թվականի 2-րդ կիսամյակի առաջնահերթությունների վերաբերյալ քննարկման N ՓՎ/127-2025 արձանագրության 1.1.1 կետով սահմանված հանձնարարականը:
2. Կարգավորման նպատակը եւ ակնկալվող արդյունքը.
Հողամասերի էլեկտրոնային աճուրդով օտարման կիրառումը կնպաստի իրականացվող գործարքների թափանցիկությանը, հանրության իրազեկման բարձրացմանը, սպասարկման որակի, պետական եւ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման գործընթացի արդյունավետության բարձրացմանը:
Էլեկտրոնային աճուրդները թույլ են տալիս օնլայն հարթակում անցկացնել ամբողջ գործընթացը՝ առանց ֆիզիկապես ներկայանալու: Սա նվազեցնում է լրացուցիչ ծախսերը եւ վարչարարությունը: Էլեկտրոնային աճուրդը կազմակերպվում է բաց հարթակում, որը հասանելի է բոլորին՝ անկախ տարածությունից: Նշվածը նվազեցնում է կոռուպցիոն ռիսկերն ու ապահովում է, որ բոլոր հետաքրքրված անձինք կարողանան հավասար պայմաններով մասնակցել աճուրդին: Էլեկտրոնային աճուրդը բաց է բոլորի համար, ինչը խթանելու է մրցակցությունը, ինչի արդյունքում բարձրանալու է հողերի գինը՝ համայնքի համար ապահովելով առավել շահավետ պայմաններ:
Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվում է, որ աճուրդով վաճառքի մեկնարկային գինը չի կարող պակաս լինել հողի կադաստրային արժեքի 100 տոկոսից, իսկ կառավարության սահմանած ցանկում ընդգրկված սահմանամերձ, լեռնային, բարձրլեռնային, ծայրամասային բնակավայրերում աճուրդով վաճառքի մեկնարկային գինը՝ հողի կադաստրային արժեքի 50 տոկոսից, իսկ կառավարության սահմանած ցանկում ընդգրկված մարտական գործողությունների հետեւանքով չօգտագործվող հողատարածքներ ունեցող սահմանամերձ բնակավայրերում աճուրդով վաճառքի մեկնարկային գինը՝ հողի կադաստրային արժեքի 30 տոկոսից:
Հայաստանի Հանրապետության համայնքներում գտնվող հողերից գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքերը (անօգտագործելի) յուրաքանչյուր հողագնահատման շրջանների համար գնահատվում են առանձին, Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հուլիսի 3-ի «Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական նշանակության եւ անօգտագործելի հողերի պետական հողային կադաստրի տվյալները հաստատելու մասին» N 237 որոշմամբ 1997 թվականի համար սահմանված գործակցով հաշվարկված, գյուղատնտեսական նշանակության հողերից՝ V (հինգերորդ) խմբի արոտների հողատարածքներով կշռված զուտ եկամուտներով եւ կադաստրային գներով:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական հողերի կադաստրային արժեքի գնահատման համար հիմք են հանդիսանում շուրջ 30 տարվա տվյալները, հետեւաբար գործող պայմաններում ողջամիտ չէ աճուրդով վաճառքի մեկնարկային գնի ստորին սանդղակը դիտարկել կադաստրային արժեքի համապատասխանաբար 100, 50 եւ 30 տոկոսները, այդ կապակցությամբ նախագիծը առաջադրել է կադաստրային արժեքը փոխարինել գնահատված շուկայական արժեքով:
Հետեւաբար իրական շուկայական արժեքի գնահատմամբ կկիրառվի միասնական գնագոյացման քաղաքականություն՝ կբացառվի նախկինում կիրառվող՝ 100, 50 եւ 30 տոկոսների տարբերակումները:
Տարածքային զարգացման եւ շրջակա միջավայրի նախարարական կոմիտեի 08.08.2025թ. նիստի օրակարգի 5-րդ հարցի քննարկման ընթացքում ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի դիտարկումը (առաջին աճուրդի ժամանակ հողամասի մեկնարկային գինը կընդունվի 100 տոկոս, իսկ աճուրդով չվաճառված հողամասի մեկնարկային գինը երկրորդ աճուրդի ժամանակ կարող է նվազեցվել, սակայն ոչ ավելի, քան մինչեւ մեկնարկային գնի 70 կամ 80 տոկոսը) հաշվի կառնվի նախագծով նախատեսվող ենթաօրենսդրական ակտի մշակման փուլում:
«Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Գնահատման գործունեության մասին օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի ընդունման եւ օրենքով սահմանված ժամկետներում ուժի մեջ մտնելու արդյունքում, անհրաժեշտություն կառաջանա ընդունելու նոր ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր, ինչպես նաեւ գործող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը համապատասխանեցնել Նախագծերով առաջարկվող կարգավորումներին:
3. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձիք.
Նախագծերը մշակվել են ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության կողմից:
4. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
Նախագծերի ընդունումը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշման Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության մասով 106-րդ կետի՝ (ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախընտրական խոստումների իրականացում) 106.1-ին ենթակետի (ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախընտրական խոստումներից բխող քայլերի իրականացում ուղղված համայնքների սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը) միջոցառման կատարումից:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Գնահատման գործունեության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալՀայաստանի Հանրապետության կառավարության որոշում