Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 108-րդ հոդվածի 1-ին մասի՝
1) 26-րդ կետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով,
2) 26-րդ կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 27-րդ կետ.
«27) պետության կողմից ֆինանսավորվող` գյուղատնտեսության ոլորտի պետական աջակցության ծրագրերի շրջանակներում ստացված` վարկերի (լիզինգի) եւ դրանց գծով հաշվարկվող տոկոսադրույքների սուբսիդավորման գումարները՝ 2026 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:»:
Հոդված 2. Օրենսգրքի 109-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետում՝
1) բ. ենթակետից հանել ««բ2»,» բառը,
2) բ2. ենթակետն ուժը կորցրած ճանաչել,
3) բ3. ենթակետից հանել «՝ գյուղատնտեսության ոլորտի պետական աջակցության» բառերը:
Հոդված 3. Օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի՝
1) 20-րդ կետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով,
2) 20-րդ կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 21-րդ կետ.
«21) պետության կողմից ֆինանսավորվող` գյուղատնտեսության ոլորտի պետական աջակցության ծրագրերի շրջանակներում ստացված վարկերի (լիզինգի) տոկոսադրույքների սուբսիդավորման գումարների հաշվին կատարված ծախսերը՝ 2026 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:»:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից եւ կիրառվում է 2024 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների նկատմամբ: