Հոդված 1. Վավերացնել 2012 թվականի մայիսի 30-ին ստորագրված «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների՝ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի բնագավառում համագործակցության մասին» 2007 թվականի մայիսի 25-ի համաձայնագրում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» 2012 թվականի մայիսի 30-ի արձանագրությունը :
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» 2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 25-Ի ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ եւ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԿԱՄ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՆՔ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների՝ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի բնագավառում համագործակցության մասին» 2007 թվականի մայիսի 25-ի համաձայնագրում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» արձանագրությունը (այսուհետ՝ Արձանագրություն) ստորագրվել է 2012 թվականի մայիսի 30-ին:
2007 թվականի մայիսի 25-ին ստորագրված «Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների՝ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի բնագավառում համագործակցության մասին Համաձայնագիր» (այսուհետ՝ Համաձայնագիր) Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2008թ. մարտի 21-ին:
Արձանագրությամբ նախատեսվում են մի շարք փոփոխություններ, մասնավորապես՝ համաձայնագրին կից հավելվածում՝ «Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների՝ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի բնագավառում համագործակցության մասին համաձայնագրի մասնակիցների ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի խորհրդի մասին» կանոնադրության մեջ (այսուհետ՝ Կանոնադրություն):
Հիմնական փոփոխությունները կատարվել են Կանոնադրության I եւ IV բաժիններում, ինչպես նաեւ ավելացվել է նոր՝ V բաժինը:
Արձանագրության նպատակն է ապահովել համագործակցության ավելի արդյունավետ կազմակերպում, արդիականացնել կառույցի գործունեության մեխանիզմները եւ բարձրացնել խորհրդի աշխատանքի թափանցիկությունն ու կազմակերպվածությունը:
Հիմնական փոփոխությունները եւ լրացումները վերաբերում են հետեւյալին՝
- Համաձայնագրի իրավաբանական ձեւակերպումների ճշգրտում,
- Խորհրդի գործառույթների հստակեցում եւ կառուցակարգի բարելավում,
- Քարտուղարության դերի եւ լիազորությունների հստակեցում,
- Խորհրդի նիստերի կազմակերպման եւ ֆինանսավորման կարգի սահմանում:
Այս փոփոխությունները միտված են ամրապնդել ԱՊՀ երկրների միջեւ ոլորտային համագործակցությունը, ապահովել կառավարման արդյունավետություն եւ նպաստել սպորտի եւ ֆիզիկական կուլտուրայի բնագավառի համատեղ նախաձեռնությունների իրականացմանը:
Արձանագրությունը ստորագրվել է Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության եւ Տաջիկստանի Հանրապետության կողմից:
Արձանագրությունն ուժի մեջ է մտնում այն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը Կողմերի կողմից կատարվելու մասին վերջին ծանուցումն ավանդապահին հանձնելու օրվանից:
2025թ. ապրիլի 23-ի դրությամբ Արձանագրությունն ուժի մեջ չի մտել:
Հաշվի առնելով վերոգրյալը 2012 թվականի մայիսի 30-ին ստորագրված «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների՝ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի բնագավառում համագործակցության մասին» 2007 թվականի մայիսի 25-ի համաձայնագրում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» արձանագրության վավերացումը կամ հաստատումը Հայաստանի Հանրապետության վարած արտաքին քաղաքականության առումով նպատակահարմար է:
ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ 
ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ 
ՄՆԱՑԱԿԱՆ ՍԱՖԱՐՅԱՆ 
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
 
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ
 
««ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» 2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 25-Ի ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ (ԱՅՍՈՒՀԵՏ՝ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ) ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻՆ ՀԱԿԱՍՈՂ, ՕՐԵՆՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՆՈՐ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՈՂ ՆՈՐՄԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՐՁՆՈՂ ՀԻՄՔԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Արձանագրությունը չի պարունակում Հայաստանի Հանրապետության օրենքին հակասող, օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում նախատեսող նորմեր:
Միաժամանակ, հայտնում եմ, որ Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական կամ գույքային պարտավորություններ նախատեսելու դեպքում Արձանագրությունը ենթակա կլինի վավերացման ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ եւ «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետերով:
ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ՝ 
ՏԻԳՐԱՆ ԴԱԴՈՒՆՑ 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
 
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
 
«Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների՝ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի բնագավառում համագործակցության մասին» 2007 թվականի մայիսի 25-ի համաձայնագրում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» 2012 թվականի մայիսի 30-ի արձանագրությունում՝Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություննենախատեսող դրույթների առկայության մասին
«Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների՝ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի բնագավառում համագործակցության մասին» 2007 թվականի մայիսի 25-ի համաձայնագրում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» 2012 թվականի մայիսի 30-ի արձանագրությունում (այսուհետ՝ Արձանագրություն) առկա են Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթներ (մասնավորապես, Արձանագրության 5-րդ՝ «Ֆինանսավորում» բաժնի 5.1 եւ 5.2 հոդվածները):
Միաժամանակ Արձանագրությունում պետական բյուջեի եկամուտները նվազեցնող դրույթներ առկա չեն:
ՎԱՀԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵ
 
ՆԱԽԱԳԱՀ
 
ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ
 
ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ 
ԱՐԹՈՒՐ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ 
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ 
ՏԻԳՐԱՆ ԴԱԴՈՒՆՑԻՆ
 
Հարգելի՛ գործընկերներ,
Ի պատասխան Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության 2025 թվականի ապրիլի 10-ի թիվ 27/15.1/10832-2025 գրության եւ ի կատարումն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի ապրիլի 17-ի թիվ 02/06.5/18499-2019 հանձնարարականի՝ հայտնում ենք, որ «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների՝ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի բնագավառում համագործակցության մասին 2007 թվականի մայիսի 25-ի համաձայնագրում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» արձանագրությամբ «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի կարգավորման շրջանակում Հայաստանի Հանրապետության համար գույքային պարտավորություններ նախատեսող դրույթներ առկա չեն:
ՀԱՐԳԱՆՔՈՎ՝ԱՌՆԱԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Տ Ե Ղ Ե Կ Ա Տ Վ Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն
«ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» 2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 25-Ի ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 30-Ի ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Արձանագրության կատարման համար պատասխանատու մարմին է հանդիսանում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը:
ՏԵՂԵԿԱՆՔ
«Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների՝ ֆիզիկական կուլտուրայի ԵՎ սպորտի բնագավառում համագործակցության մասին» 2007 թվականի մայիսի 25-ի համաձայնագրում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» 2012 թվականի մայիսի 30-ի արձանագրության վավերացման նպատակահարմարության մասին
«Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների՝ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի բնագավառում համագործակցության մասին» 2007 թվականի մայիսի 25-ի համաձայնագրում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» 2012 թվականի մայիսի 30-ի արձանագրությամբ նախատեսվում են մի շարք փոփոխություններ, մասնավորապես՝ համաձայնագրին կից հավելվածում՝ «Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների՝ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի բնագավառում համագործակցության մասին համաձայնագրի մասնակիցների ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի խորհրդի մասին» կանոնադրության մեջ (այսուհետ՝ Կանոնադրություն):
Հիմնական փոփոխությունները կատարվել են Կանոնադրության I եւ IV բաժիններում, ինչպես նաեւ ավելացվել է նոր՝ V բաժինը:
Կանոնադրության «I. Ընդհանուր դրույթներ» բաժնում հստակեցվել են խորհրդի կազմի, խորհրդի անդամներին փոխարինելու, ձայների բաշխվածության վերաբերյալ դրույթները:
Կանոնադրության «IV. Խորհրդի աշխատանքի կազմակերպումը եւ կարգը» բաժնում հստակեցվել է երկրների կողմից նախագահության ժամկետի վերաբերյալ ձեւակերպումը, մասնավորապես՝ Խորհրդում նախագահությունն իրականացվում է մեկ տարվա ընթացքում, եթե այլ բան չսահմանվի Խորհրդի որոշմամբ:
Խորհրդի նիստերին նախատեսվում է ընդլայնել մասնակիցների կազմը՝ ներգրավելով դիտորդների: Սահմանվել են նաեւ Խորհրդի քարտուղարության եւ դրա գործառույթների վերաբերյալ դրույթներ, որոնք նախկինում բացակայել են: Արդյունքում հնարավոր կլինի ապահովել առավել արդյունավետ գործունեության կազմակերպում:
Կանոնադրության «V. Ֆինանսավորումը» բաժնում հստակ սահմանվել են Խորհրդի նիստերի անցկացման հետ կապված ծախսերի կատարման կարգը:
«Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների՝ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի բնագավառում համագործակցության մասին» 2007 թվականի մայիսի 25-ի համաձայնագրում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» 2012 թվականի մայիսի 30-ի արձանագրության նպատակն է ապահովել համագործակցության ավելի արդյունավետ կազմակերպում, արդիականացնել կառույցի գործունեության մեխանիզմները եւ բարձրացնել խորհրդի աշխատանքի թափանցիկությունն ու կազմակերպվածությունը:
Հիմնական փոփոխությունները եւ լրացումները վերաբերում են հետեւյալին՝
- Համաձայնագրի իրավաբանական ձեւակերպումների ճշգրտում,
- Խորհրդի գործառույթների հստակեցում եւ կառուցակարգի բարելավում,
- Քարտուղարության դերի եւ լիազորությունների հստակեցում,
- Խորհրդի նիստերի կազմակերպման եւ ֆինանսավորման կարգի սահմանում:
Այս փոփոխությունները միտված են ամրապնդել ԱՊՀ երկրների միջեւ ոլորտային համագործակցությունը, ապահովել կառավարման արդյունավետություն եւ նպաստել սպորտի եւ ֆիզիկական կուլտուրայի բնագավառի համատեղ նախաձեռնությունների իրականացմանը:
Փաստաթղթի կնքումը բխում է՝
               ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ,
 
               ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ
 
               ՆԱԽԱՐԱՐ՝                                                  ԺԱՆՆԱ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
 
  
  
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշումՀայաստանի Հանրապետության կառավարության որոշում