Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-11763-27.10.2025-ՏՏԳՇ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այուհետ՝ Օրենք) 19-րդ հոդվածում՝

1) լրացնել հետեւյալ բովանդակությամբ՝ 6.1-ին բաժին.

«6.1 ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ

6.1.1 անասնաբուժական դեղատնային գործունեության համար՝ տարեկան
բազային տուրքի 40-ապատիկի չափով».

2) «18. Գործունեության այլ բնագավառներ» բաժինը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 18.18.1-ին, 18.18.2-րդ, 18.18.3-րդ եւ 18.18.4-րդ ենթակետերով.

«
18.18.1. Բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքների վարակազերծման գործունեությամբ զբաղվելու լիցենզիայի տրման համար (5 տարի գործողության ժամկետով) բազային տուրքի 30-ապատիկի չափով
18.18.2. 18.18.1-ին ենթակետում նշված լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման կամ լիցենզիայի վերաձեւակերպման համար (5 տարի գործողության ժամկետով) բազային տուրքի 20-ապատիկի չափով
18.18.3. Պեստիցիդների կամ ագրոքիմիկատների արտադրության համար՝ ֆիզիկական անձանցից՝ տարեկան
իրավաբանական անձանցից՝ տարեկան
բազային տուրքի 40-ապատիկի չափով
բազային տուրքի 60-ապատիկի չափով
18.18.4. Պեստիցիդների կամ ագրոքիմիկատների վաճառքի համար՝ ֆիզիկական անձանցից՝ տարեկան
իրավաբանական անձանցից՝ տարեկան
բազային տուրքի 30-ապատիկի չափով
բազային տուրքի 50-ապատիկի չափով

»:

Հոդված 2.
Օրենքի 20.1-ին հոդվածի 1-ին մասի 21-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից 8 ամիս հետո: