Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 58-րդ կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 58.1-ին կետով.
«58.1) 2026 թվականի հունվարի 1-ից մինչեւ 2026 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8702 40 000, 8703 80 000 եւ 8711 60 ծածկագրերին դասվող եւ 2023 թվականի դեկտեմբերի 31-ից հետո թողարկված՝ էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների (այդ թվում՝ ԵԱՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող) «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ձեւակերպումը կամ ֆիզիկական անձանց կողմից որպես անձնական օգտագործման տրանսպորտային միջոց ներմուծումը եւ ազատ շրջանառության նպատակով բացթողնումը կամ ԵԱՏՄ անդամ պետություններից ներմուծումը կամ Հայաստանի Հանրապետության տարածքում օտարումը.»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից եւ գործում է մինչեւ 2026 թվականի դեկտեմբերի 31-ը:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
ՀիմնավորումՏեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում