Հոդված 1. «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» 2017 թվականի հունիսի 9-ի ՀՕ-96-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 23-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 5.1-ին կետով.
«5.1) հանրային իշխանության մարմիններում, առողջապահության, սոցիալական, շրջակա միջավայրի պահպանության, փորձագիտության, կառուցապատման կամ ներդրումային ծրագրերի ապահովման բնագավառներում գործունեություն իրականացնող կամ վերջին երեք տարվա ընթացքում պետական բյուջեից սուբսիդիաներ կամ դրամաշնորհներ ստացած պետական եւ համայնքային ոչ առեւտրային կազմակերպություններում, պետության կողմից հիմնադրված հիմնադրամներում, հիսուն տոկոս եւ ավելի պետական կամ համայնքի կամ պետական ու համայնքի բաժնեմասեր (հանրագումարով) ունեցող ընկերություններում կոռուպցիոն ռիսկերի գնահատման միասնականությունն ապահովելը, իրավասու մարմիններ առաջարկություններ ներկայացնելը.»:
Հոդված 2. Օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 12.1-ին, 12.2-րդ եւ 12.3-րդ կետերով.
«12.1) մշակում եւ հաստատում է սույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 5.1-ին կետով նախատեսված մարմիններում եւ կազմակերպություններում կոռուպցիոն ռիսկերի գնահատման մեթոդաբանությունը, որը ներառում է կոռուպցիոն ռիսկերի գնահատման շրջանակը, չափորոշիչները, գործիքակազմը, հրապարակում է գնահատման արդյունքները, մարմինների առաջարկով՝ նաեւ վերջիններիս կողմից ներկայացված կարծիքները.
12.2) սույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 5.1-ին կետով նախատեսված մարմիններից եւ կազմակերպություններից պահանջում եւ ստանում է գնահատման գործընթացին առնչվող տեղեկություններ եւ փաստաթղթեր, իրականացնում է գնահատում.
12.3) կոռուպցիոն ռիսկերի գնահատման արդյունքներով արձանագրված խնդիրների լուծմանն ուղղված քայլեր ձեռնարկելու վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնում իրավասու մարմիններ, տրամադրում մասնագիտական խորհրդատվություն.»:
Հոդված 3.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքի 2-րդ հոդվածով նախատեսված 24-րդ հոդվածի 1-ին մասի 12.1-ին կետով սահմանված ենթաօրենսդրական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում:
3. Սույն օրենքի 2-րդ հոդվածով նախատեսված 24-րդ հոդվածի 1-ին մասի 12.2-րդ եւ 12.3-րդ կետերով սահմանված կարգավորումները գործելու են սույն օրենքից բխող ենթաօրենսդրական իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում