Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-116816-17.10.2025-ՊԻ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՍԵԼԵԿՑԻՈՆ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Սելեկցիոն նվաճումների պահպանության մասին» 1999 թվականի նոյեմբերի 23-ի ՀՕ-23 օրենքի 9-րդ հոդվածի 7.1.-րդ մասի՝

1) առաջին նախադասության «ընթացքում,» բառից հետո լրացնել ««Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» օրենքի 10-րդ հոդվածով սահմանված կարգով կամ» բառերը:

2) երկրորդ նախադասության «հայտատուին» բառից հետո լրացնել ««Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» օրենքի 10-րդ հոդվածով սահմանված կարգով կամ» բառերը:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից: