Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-11687-17.10.2025-ՊԻ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» 2001 թվականի ապրիլի 3-ի ՀՕ-169 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 20-րդ հոդվածի՝

1) 6-րդ մասի առաջին նախադասության «ուղարկվում է» բառերից հետո լրացնել ««Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածով սահմանված կարգով կամ» բառերը.

2) 18-րդ մասի երկրորդ նախադասության «ուղարկվում է» բառերից հետո լրացնել ««Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածով սահմանված կարգով կամ ուղարկվում է» բառերը.

Հոդված 2. Օրենքի 29-րդ հոդվածի՝

1) 1-ին մասի երկրորդ նախադասության «տեղեկացվում է» բառերից հետո լրացնել ««Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածով սահմանված կարգով կամ» բառերը.

2) 2-րդ մասի 2-րդ երկրորդ նախադասության «տեղեկացվում է» բառերից հետո լրացնել ««Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածով սահմանված կարգով կամ» բառերը:

Հոդված 3. Օրենքի 37-րդ հոդվածի՝

1) 1-ին մասի 2-րդ նախադասության «տեղեկացվում է» բառերից հետո լրացնել ««Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածով սահմանված կարգով կամ» բառերը:

2) 2-ին մասի 2-րդ նախադասության «տեղեկացվում է» բառերից հետո լրացնել ««Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածով սահմանված կարգով կամ» բառերը:

Հոդված 4. Օրենքի 49-րդ հոդվածի 2-րդ մասում «անձն» բառից հետո լրացնել ««Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածով սահմանված կարգով կամ» բառերը:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից: