Հոդված 1. «Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» 2007 թվականի ապրիլի 9-ի ՀՕ-172-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասի՝
1) 1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ հետեւյալ բովանդակությամբ.
«1) անհատական ծանուցում՝ անձին սույն օրենքի 10-րդ հոդվածով սահմանված կարգով տրամադրվող տեղեկատվություն.».
2) 2-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ հետեւյալ բովանդակությամբ.
«2) հրապարակային ծանուցում՝ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակված տեղեկատվություն.».
3) 7-րդ կետի «ա» ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ հետեւյալ բովանդակությամբ.
«ա. ֆիզիկական անձի դեպքում՝ անձի կողմից իր անձնական տվյալներին եւ փաստաթղթերին, ինչպես նաեւ հանրային ծառայությունների վերաբերյալ ծանուցումներին հասանելիություն ապահովելու նպատակով ստեղծված թվային միջավայր, որին մուտքն ապահովվում է անձի խիստ նույնականացման հարթակի միջոցով,»:
Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածը լրացնել նոր 9-րդ մասով՝ հետեւյալ բովանդակությամբ.
«9. Եթե կայքում հրապարակային ծանուցման հետ մեկտեղ պետք է տեղադրվի փաստաթուղթ, ապա այն ներկայացվում է ծանուցողի կողմից վերահսկվող սերվերում տեղադրված հղման միջոցով:»:
Հոդված 3. Օրենքի 7-րդ հոդվածում՝
վերնագիրը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետեւյալ բովանդակությամբ.
«Հոդված 7. Անհատական եւ հրապարակային ծանուցման վճարը ».
2. 1-ին մասում «Կայքում» բառը փոխարինել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգում եւ ֆիզիկական անձի պաշտոնական էլեկտրոնային փոստում անհատական ծանուցման, ինչպես նաեւ կայքում» բառերով.
Հոդված 4. Օրենքի 8-րդ հոդվածում՝
վերնագիրը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետեւյալ բովանդակությամբ.
«Հոդված 8. Անհատական եւ հրապարակային ծանուցման վճարի դրույքաչափը ».
1-ին մասում՝
ա. «Հրապարակային» բառը փոխարինել «Անհատական եւ հրապարակային» բառերով.
բ. լրացնել նոր նախադասություն՝ հետեւյալ բովանդակությամբ.
«Կայքում հրապարակվող հղման դեպքում հրապարակման համար վճարը եւս հաշվարկվում է տպագրական նիշերի հաշվարկով՝ սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով սահմանված դրույքաչափերով:».
2-րդ մասից հանել «հրապարակային» բառը:
Հոդված 5. Օրենքի 10-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ հետեւյալ բովանդակությամբ.
«Հոդված 10. Էլեկտրոնային եղանակով ծանուցումների իրականացումը
1. Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները ֆիզիկական եւ իրավաբանական անձանց ու անհատ ձեռնարկատերերին կարող են ծանուցել սույն հոդվածով սահմանված կարգով: Եթե պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը ֆիզիկական եւ իրավաբանական անձանց ու անհատ ձեռնարկատերերին ծանուցել է սույն հոդվածով սահմանված կարգով, ապա անձը համարվում է պատշաճ ծանուցված:
2. Այն իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը, որը միացել է «Հանրային տեղեկությունների մասին» օրենքով սահմանված տվյալների փոխանակման շերտին, այլ իրավաբանական եւ ֆիզիկական անձանց ու անհատ ձեռնարկատերերին կարող է ծանուցել սույն հոդվածով սահմանված կարգով: Եթե անձը ծանուցվել է սույն հոդվածով սահմանված կարգով, ապա համարվում է պատշաճ ծանուցված:
3. Իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ ծանուցումն իրականացվում է անհատական ծանուցումը Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի անձնական էջում տեղադրելու միջոցով: Եթե անհատական ծանուցմանը կից պետք է ուղարկվի փաստաթուղթ, ապա այն ուղարկվում է ծանուցողի կողմից վերահսկվող սերվերում տեղադրված հղման միջոցով, իսկ այդ հնարավորության բացակայության դեպքում՝ փաստաթուղթը կցվում է ծանուցմանը: Ծանուցումը տեղադրելը, անձի կողմից համակարգի անձնական էջ մուտք գործելը եւ ծանուցումը կարդալը հավաստվում է էլեկտրոնային համակարգի կողմից: Ծանուցման տեղադրման մասին տվյալ իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը տեղեկացվում է նաեւ իր կողմից տրամադրված հավելյալ էլեկտրոնային փոստի հասցեով: Եթե իրավաբանական անձին կամ անհատ ձեռնարկատիրոջը ուղարկված ծանուցումը տեղադրվելուց երեք օր հետո բացակայում է հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի անձնական էջ մուտք գործելու վերաբերյալ էլեկտրոնային հավաստումը, ապա ծանուցումն իրականացվում է հրապարակային ծանուցման միջոցով: Հրապարակային ծանուցման մեջ նշվում են ծանուցողի եւ ծանուցվող անձի տվյալները, ինչպես նաեւ տեղադրվում է հղում, որը միջոցով անձը, անցնելով նույնականացում, կարող է ծանոթանալ ծանուցման տեքստին եւ առկայության դեպքում՝ կից փաստաթղթերին: Հրապարակային ծանուցումը պարունակում է նաեւ տեղեկատվություն այն մասին, թե երբ է անձին ուղարկվել ծանուցումը հարկային օրենսգրքով սահմանված հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով: Իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը համարվում է պատշաճ ծանուցված Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի անձնական էջ մուտք գործելու օրվանից՝ անկախ իր կողմից տրամադրված հավելյալ էլեկտրոնային փոստի հասցեով ստացված տեղեկացումից, եթե այդպիսին առկա է, իսկ հրապարակային ծանուցման դեպքում իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը համարվում է պատշաճ ծանուցված Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցումը տեղադրվելու օրվանից հետո՝ հինգերորդ օրը:
4. Եթե իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ գործունեությունը կասեցվել է կամ Հարկային օրենսգրքի իմաստով գործունեությունը դադարեցվել է, ապա անհատական ծանուցումը սույն հոդվածով սահմանված կարգով ուղարկվում է իրավաբանական անձի դեպքում՝ գործադիր մարմնի ղեկավարին (կոլեգիալության դեպքում գործադիր մարմնի բոլոր անդամներին), իսկ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձին:
5. Ֆիզիկական անձի ծանուցումն իրականացվում է անհատական ծանուցումը անձի պաշտոնական էլեկտրոնային փոստում տեղադրելու միջոցով: Եթե անհատական ծանուցմանը կից պետք է ուղարկվի փաստաթուղթ, ապա այն ուղարկվում է ծանուցողի կողմից վերահսկվող սերվերում տեղադրված հղման միջոցով, իսկ այդ հնարավորության բացակայության դեպքում՝ փաստաթուղթը կցվում է ծանուցմանը: Ծանուցումը տեղադրելը, ֆիզիկական անձի կողմից պաշտոնական էլեկտրոնային փոստ մուտք գործելը եւ ծանուցումը կարդալը հավաստվում է էլեկտրոնային համակարգի կողմից: Ծանուցման մասին տվյալ ֆիզիկական անձը տեղեկացվում է նաեւ իր կողմից տրամադրված հավելյալ էլեկտրոնային փոստի հասցեով: Ֆիզիկական անձը համարվում է պատշաճ ծանուցված պաշտոնական էլեկտրոնային փոստ մուտք գործելու օրվանից՝ անկախ իր կողմից տրամադրված հավելյալ էլեկտրոնային փոստի հասցեով ստացված տեղեկացումից, եթե այդպիսին առկա է:
6. Եթե ֆիզիկական անձին ուղարկված ծանուցումը պաշտոնական էլեկտրոնային փոստում տեղադրվելուց երեք օր հետո բացակայում է ֆիզիկական անձի կողմից պաշտոնական էլեկտրոնային փոստ մուտք գործելու վերաբերյալ էլեկտրոնային հավաստումը, ապա ծանուցումը «Փոստային կապի մասին» օրենքով սահմանված հիբրիդային առաքանու միջոցով պատվիրված նամակով ուղարկվում է անձի հաշվառման հասցեով: Եթե գործի (վարույթի) նյութերից հետեւում է, որ անձը գտնվում է ազատազրկման վայրում, զորամասում, կարգապահական գումարտակում, բուժական հիմնարկում ստանում է ստացիոնար բուժում կամ ոչ հոժարակամ հոսպիտալացվել է, ապա պատվիրված նամակն անձին ուղարկվում է այդ հաստատությունների հասցեներով:
7. Փոստային պատվիրված նամակը ֆիզիկական անձին ուղարկելուց յոթ օր հետո, եթե բացակայում է նամակը հանձնված լինելը հաստատող փաստաթղթային կամ էլեկտրոնային հավաստումը, այդ թվում՝ երբ ֆիզիկական անձը հրաժարվում է փոստային պատվիրված նամակը ստանալուց, ապա ծանուցումն իրականացվում է հրապարակային ծանուցման միջոցով: Փոստային պատվիրված նամակն ստանալուց հրաժարումը գրավոր արձանագրվում է փոստային պատվիրված նամակը հանձնող անձի կողմից՝ նշելով հրաժարման օրը, ամիսը, տարին եւ ժամը:
8. Հրապարակային ծանուցման մեջ նշվում են ծանուցողի եւ ծանուցվող անձի տվյալները, ինչպես նաեւ տեղադրվում է հղում, որը միջոցով անձը, անցնելով նույնականացում, կարող է ծանոթանալ ծանուցման տեքստին եւ առկայության դեպքում՝ կից փաստաթղթերին: Հրապարակային ծանուցումը պարունակում է նաեւ տեղեկատվություն այն մասին, թե երբ է անձին ուղարկվել ծանուցումը պաշտոնական էլեկտրոնային փոստի եւ փոստային պատվիրված նամակի միջոցով: Սույն մասով սահմանված հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում տեղադրվելու օրվանից հետո՝ յոթերորդ օրը, ֆիզիկական անձը համարվում է պատշաճ ծանուցված:
9. Եթե առկա է ֆիզիկական անձի կողմից տրված գրավոր համաձայնություն կամ պաշտոնական էլեկտրոնային փոստի միջոցով տրված համաձայնություն կամ «Բնակչության պետական ռեգիստրի մասին» օրենքով սահմանված՝ նույնականացման քարտի ու հանրային ծառայությունների համարանիշի հետ փոխկապակցված թվային հաղորդակցության միջոցում տրված համաձայնություն, որով հստակ հավաստվում է, որ անձը համաձայն է ծանուցումները ստանալ բացառապես իր պաշտոնական էլեկտրոնային փոստի միջոցով, ապա ֆիզիկական անձը համարվում է պատշաճ ծանուցված ծանուցումը պաշտոնական էլեկտրոնային փոստում տեղադրվելու օրվան հաջորդող երրորդ օրվանից՝ անկախ պաշտոնական էլեկտրոնային փոստ մուտք գործելու կամ ծանուցումը կարդալու մասին էլեկտրոնային հավաստման առկայությունից եւ առանց սույն հոդվածի 6-8-րդ մասերով սահմանված գործողությունները կատարելու:
10. Անհատական եւ հրապարակային ծանուցումը տեղադրելու, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի անձնական էջ եւ պաշտոնական էլեկտրոնային փոստ մուտք գործելը եւ ծանուցումը կարդալը հավաստվելու, ծանուցման հետ ցանկացած գործողություն կատարելու վերաբերյալ տեղեկությունները հաշվառելու (լոգավորման) եւ լոգերը պահպանելու կարգը սահմանում է Կառավարությունը:
11. Ֆիզիկական անձի պաշտոնական էլեկտրոնային փոստի տեխնոլոգիական լուծումները պետք է ապահովեն սույն հոդվածով սահմանված կարգով ուղարկվող ծանուցումների միաժամանակ տեղադրում՝
1) «Հանրային տեղեկությունների մասին» օրենքով սահմանված տեղեկությունների մուտքի միասնական հարթակի միջոցով տվյալների սուբյեկտին իր անձնական տվյալներին եւ փաստաթղթերին, ինչպես նաեւ հանրային ծառայությունների վերաբերյալ ծանուցումներին հասանելիություն ապահովելու նպատակով ստեղծված թվային միջավայրում,
2) անձի կողմից «Բնակչության պետական ռեգիստրի մասին» օրենքով սահմանված կարգով բնակչության պետական ռեգիստրի տվյալների սուբյեկտի կողմից մուտքագրված, նույնականացման քարտի ու հանրային ծառայությունների համարանիշի հետ փոխկապակցված թվային հաղորդակցության միջոցում:
12. Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների միջեւ ծանուցումները իրականացվում են պաշտոնական էլեկտրոնային փոստի միջոցով, եթե այլ՝ էլեկտրոնային ծանուցման կարգ նախատեսված չէ օրենքով կամ այդ մարմինների միջեւ առկա չէ էլեկտրոնային հաղորդակցության այլ կարգ:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ԻՆՏԵՐՆԵՏՈՎ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Պրոբացիայի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Տնտեսական մրցակցության եւ սպառողների շահերի պաշտպանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Ապրանքային նշանների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Աշխարհագրական նշումների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Արտոնագրերի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Արդյունաբերական դիզայնի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Սելեկցիոն նվաճումների պահպանության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Քաղաքաշինության բնագավառում իրավախախտումների համար պատասխանատվության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Կատարողական վարույթի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Բնապահպանական վերահսկողության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Սնանկության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունումը կարող է հանգեցնել Հայաստանի Հանրապետության բյուջեում ծախսերի նվազեցման՝ ծանուցման էլեկտրոնային եղանակի կիրառման մասշտաբներին համապատասխան, որոնք ենթակա կլինեն հետագա հաշվարկման: Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում չի նախատեսվում:
ՀիմնավորումՏեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում