Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի`
1) 19.9-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում «հայտարարգվող» բառից հետո լրացնել «(բացառությամբ՝ ժամանման վայրի մաքսային մարմնից մինչեւ ներքին մաքսային մարմին տեղափոխելու նպատակով հայտարարագրման դեպքի)» բառերը, «4-րդ, 14-րդ եւ 15-րդ կետերի» բառերը փոխարինել «14-րդ եւ 15-րդ կետերի» բառերով.
2) 19.9-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը ուժը կորցրած ճանաչել.
3) 19.9-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«5) մեկ ապրանքային հայտարարագրով հայտարարագրվող ապրանքների բացթողմանն ուղղված մաքսային գործառնությունների իրականացման համար, բացառությամբ սույն մասի 14-րդ եւ 15-րդ կետերի՝
| ա. մինչեւ 3 տոննա ներառյալ բրուտտո քաշով ապրանքների համար | բազային տուրքի 7-ապատիկի չափով |
| բ. 3-ից ավելի մինչեւ 10 տոննա ներառյալ բրուտտո քաշով ապրանքների համար | բազային տուրքի 13-ապատիկի չափով |
| գ. 10-ից ավելի մինչեւ 25 տոննա ներառյալ բրուտտո քաշով ապրանքների համար | բազային տուրքի 18-ապատիկի չափով |
| դ. 25-ից ավելի մինչեւ 60 տոննա ներառյալ բրուտտո քաշով ապրանքների համար | բազային տուրքի 24-ապատիկի չափով |
| ե. 60 տոննայից ավելի բրուտտո քաշով ապրանքների համար | բազային տուրքի 35-ապատիկի չափով». |
4) 32-րդ հոդվածի 11-րդ պարբերության 2-րդ կետում «եւ 4-րդ կետերով» բառերը փոխարինել «կետով» բառով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրը ներառող ամսվան հաջորդող յոթերորդ ամսվա մեկից: