Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 166-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը ճանաչել ուժը կորցրած:
Հոդված 2. Օրենսգրքի 168-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի աղյուսակը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«
| Ծածկագիրը` ըստ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի | Ավտոտրանսպորտային միջոցի նկարագիրը | Դրույքաչափը (դրամ) |
| 8703 21-8703 33 | մարդատար ավտոմեքենաներ՝ նախատեսված մինչեւ տասը մարդ (ներառյալ` վարորդը) տեղափոխելու համար | 3750 |
| 8702 | մարդատար ավտոմեքենաներ՝ նախատեսված տասը եւ ավելի մարդ (ներառյալ՝ վարորդը) տեղափոխելու համար, բացառությամբ 8702 20, 8702 30, 8702 40 000 եւ 8702 90 ծածկագրերով դասակարգվող տրանսպորտային միջոցների | 10 000 |
| 8704 21 8704 31 |
բեռների փոխադրման համար՝ հինգ տոննայից ոչ ավելի առավելագույն զանգվածով շարժիչավոր տրանսպորտային միջոցներ | 5 000 |
| 8704 22 8704 32 |
բեռների փոխադրման համար՝ հինգ տոննայից ավելի, բայց ոչ ավելի, քան 20 տոննա առավելագույն զանգվածով շարժիչավոր տրանսպորտային միջոցներ | 10 000 |
| 8704 23 | բեռների փոխադրման համար` 20 տոննայից ավելի առավելագույն զանգվածով շարժիչավոր տրանսպորտային միջոցներ | 15 000 |
»:
Հոդված 3. Օրենսգրքի 181-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«4) Հայաստանի Հանրապետությունում չգրանցված (չհաշվառված) ավտոտրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետություն մուտք գործող ավտոտրանսպորտային միջոցներից մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետման համար Օրենսգրքի 176-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկված բնապահպանական հարկը պետական բյուջե է վճարվում մինչեւ Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու օրվան հաջորդող 15-րդ օրը ներառյալ, իսկ մինչեւ նշված ժամկետը Հայաստանի Հանրապետության տարածքից ելքի դեպքում՝ մինչեւ Հայաստանի Հանրապետության տարածքից փաստացի ելքի պահը: Կատարված վճարումների անդորրագրերը (կամ վճարումը հավաստող այլ փաստաթղթերը) բնապահպանական հարկ վճարողները պահպանում են՝ հետագայում բնապահպանական հարկի վճարման փաստը հավաստելու նպատակով:
Հայաստանի Հանրապետությունում չգրանցված (չհաշվառված) ավտոտրանսպորտային միջոցների՝ Հայաստանի Հանրապետության տարածքից ելքի դեպքում մաքսային մարմինները ստուգում են սույն բաժնին համապատասխան բնապահպանական հարկի հաշվարկված եւ վճարված լինելը կամ բնապահպանական հարկի վճարման արտոնությունից օգտվելու իրավունքը: Սույն բաժնին համապատասխան հաշվարկված բնապահպանական հարկի գումարից պակաս վճարումների դեպքում մաքսային մարմինները պակաս վճարված հարկի գումարը եւ հարկի վճարումն ուշացնելու համար Օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված տույժերի գումարները գանձում են ավտոտրանսպորտային միջոցների ելքի ժամանակ: Ավտոտրանսպորտային միջոցների ելքի ժամանակ մաքսային մարմինները կատարում են Հայաստանի Հանրապետությունում չգրանցված (չհաշվառված) ավտոտրանսպորտային միջոցների գծով բնապահպանական հարկի պարտավորությունների (այդ թվում՝ վճարումը հավաստող անդորրագրերի կամ վճարումը հավաստող այլ փաստաթղթերի) հաշվառում՝ վճարումների անդորրագրերը (կամ վճարումը հավաստող այլ փաստաթղթերը) հետագայում կրկին որպես բնապահպանական հարկի վճարումը հավաստող փաստաթուղթ չօգտագործվելու համար:
Հայաստանի Հանրապետությունում չգրանցված (չհաշվառված) ավտոտրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետությունից ելքի դեպքում մաքսային մարմիններին, իսկ Հայաստանի Հանրապետության տարածքում սահմանված կարգով պահանջի դեպքում ճանապարհային երթեւեկության անվտանգության մարմնին բնապահպանական հարկ վճարողները ներկայացնում են բնապահպանական հարկի վճարումը հավաստող փաստաթղթերը կամ բնապահպանական հարկի արտոնություններից օգտվելու իրավունքը հավաստող` Օրենսգրքի 172-րդ հոդվածի 4-րդ մասում նշված համապատասխան փաստաթղթերը:»:
Հոդված 4. Օրենսգրքի 191-րդ հոդվածի՝
1) 1.1-ին մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.2-րդ մաս.
«1.2. Հայաստանի Հանրապետությունում չգրանցված (չհաշվառված) բեռնատար ավտոտրանսպորտային միջոցների Հայաստանի Հանրապետության տարածքից ելքը ճանապարհի անանցանելիությամբ պայմանավորված անհնար լինելու դեպքում ճանապարհային հարկ վճարողներն ազատվում են համապատասխան ժամանակահատվածի համար հաշվարկման ենթակա ճանապարհային հարկից:».
2) 2-րդ մասում լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7-րդ կետ.
«7) սույն հոդվածի 1.2-րդ մասում նշված դեպքերում Հայաստանի Հանրապետությունում չգրանցված (չհաշվառված) բեռնատար տրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետություն մուտք գործող ճանապարհային հարկ վճարողների համար՝ լիազոր մարմնի կողմից տրված տեղեկանքը՝ բեռնատար ավտոտրանսպորտային միջոցի Հայաստանի Հանրապետության տարածքից ելքը ճանապարհների անանցանելիությամբ պայմանավորված անհնար լինելու վերաբերյալ:»:
Հոդված 5. Օրենսգրքի 193-րդ հոդվածի՝
1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Հայաստանի Հանրապետությունում չգրանցված (չհաշվառված) բեռնատար ավտոտրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար պետական բյուջե վճարման ենթակա ճանապարհային հարկը հաշվարկվում եւ վճարվում է հետեւյալ կարգով.
1) Հայաստանի Հանրապետություն յուրաքանչյուր մուտքի համար ճանապարհային հարկը հաշվարկվում է Օրենսգրքի 188-րդ հոդվածով սահմանված տասնհինգօրյա դրույքաչափերով եւ պետական բյուջե է վճարվում մինչեւ Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու օրվան հաջորդող 15-րդ օրը ներառյալ, իսկ մինչեւ նշված ժամկետը Հայաստանի Հանրապետության տարածքից ելքի դեպքում՝ մինչեւ Հայաստանի Հանրապետության տարածքից փաստացի ելքի պահը.
2) Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու օրվան հաջորդող տասնհինգ օրվա ընթացքում նույն ավտոտրանսպորտային միջոցով Հայաստանի Հանրապետություն մեկից ավելի անգամ մուտք գործելու դեպքում ճանապարհային հարկը հաշվարկվում է յուրաքանչյուր մուտքի համար Օրենսգրքի 188-րդ հոդվածով սահմանված տասնհինգօրյա դրույքաչափերով եւ պետական բյուջե է վճարվում յուրաքանչյուր անգամ մինչեւ Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու օրվան հաջորդող 15-րդ օրը ներառյալ, իսկ մինչեւ նշված ժամկետը Հայաստանի Հանրապետության տարածքից ելքի դեպքում՝ մինչեւ Հայաստանի Հանրապետության տարածքից փաստացի ելքի պահը.
3) Հայաստանի Հանրապետության տարածքում տասնհինգ օրից ավելի գտնվելու դեպքում յուրաքանչյուր հաջորդ տասնհինգ օրվա կամ ավելի պակաս ժամկետի համար ճանապարհային հարկը հաշվարկվում է Օրենսգրքի 188-րդ հոդվածով սահմանված տասնհինգօրյա դրույքաչափերով եւ պետական բյուջե է վճարվում մինչեւ Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվելու (սույն մասի 2-րդ կետում նշված դեպքում՝ վերջին մուտքից հաշված) տասնհինգօրյա ժամկետը լրանալու օրվան հաջորդող 5-րդ օրը ներառյալ, իսկ մինչեւ նշված ժամկետը Հայաստանի Հանրապետության տարածքից ելքի դեպքում՝ մինչեւ Հայաստանի Հանրապետության տարածքից փաստացի ելքի պահը:
Սույն մասին համապատասխան կատարված վճարումների անդորրագրերը (կամ վճարումը հավաստող այլ փաստաթղթերը) ճանապարհային հարկ վճարողները պահպանում են՝ հետագայում ճանապարհային հարկի վճարման փաստը հավաստելու նպատակով:».
2) 2-րդ մասը ճանաչել ուժը կորցրած.
3) 3-րդ մասում «Սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում» բառերը փոխարինել «Սույն հոդվածի 1-ին մասում» բառերով, հանել «՝ ճանապարհային հարկի վճարումը հավաստող անդորրագրերի եւ (կամ) տրանսպորտային միջոցների մաքսային հայտարարագրի վրա դնելով «ճանապարհային հարկը վճարված է մինչեւ ......» նշումով կնիք, որից հետո հայտարարագրերն ու անդորրագրերը Հայաստանի Հանրապետություն մուտք գործելիս, Հայաստանի Հանրապետության տարածքում կամ Հայաստանի Հանրապետությունից ելքի դեպքում չեն կարող օգտագործվել որպես ճանապարհային հարկի վճարումը հավաստող փաստաթուղթ» բառերը, լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասություն՝ «Ավտոտրանսպորտային միջոցների ելքի ժամանակ մաքսային մարմինները կատարում են Հայաստանի Հանրապետությունում չգրանցված (չհաշվառված) բեռնատար ավտոտրանսպորտային միջոցների գծով ճանապարհային հարկի պարտավորությունների (այդ թվում՝ ճանապարհային հարկի վճարումը հավաստող անդորրագրերի կամ վճարումը հավաստող այլ փաստաթղթերի) հաշվառում՝ վճարումների անդորրագրերը (կամ վճարումը հավաստող այլ փաստաթղթերը) հետագայում կրկին որպես ճանապարհային հարկի վճարումը հավաստող փաստաթուղթ չօգտագործվելու համար:».
4) 4-րդ մասից հանել «Հայաստանի Հանրապետություն մուտք գործելիս եւ» բառերը:
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից եւ կիրառվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործող տրանսպորտային միջոցների մասով բնապահպանական հարկի եւ (կամ) ճանապարհային հարկի հարաբերությունների վրա: