Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 166-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը ճանաչել ուժը կորցրած:
Հոդված 2.
Օրենսգրքի 168-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի աղյուսակը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«
Ծածկագիրը` ըստ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի |
Ավտոտրանսպորտային միջոցի նկարագիրը |
Դրույքաչափը (դրամ ) |
8703 21-8703 33 | մարդատար ավտոմեքենաներ՝ նախատեսված մինչեւ տասը մարդ (ներառյալ` վարորդը) տեղափոխելու համար | 3750 |
8702 | մարդատար ավտոմեքենաներ՝ նախատեսված տասը եւ ավելի մարդ (ներառյալ՝ վարորդը) տեղափոխելու համար, բացառությամբ 8702 20, 8702 30, 8702 40 000 եւ 8702 90 ծածկագրերով դասակարգվող տրանսպորտային միջոցների | 10 000 |
8704 21 8704 31 |
բեռների փոխադրման համար՝ հինգ տոննայից ոչ ավելի առավելագույն զանգվածով շարժիչավոր տրանսպորտային միջոցներ | 5 000 |
8704 22 8704 32 |
բեռների փոխադրման համար՝ հինգ տոննայից ավելի, բայց ոչ ավելի, քան 20 տոննա առավելագույն զանգվածով շարժիչավոր տրանսպորտային միջոցներ | 10 000 |
8704 23 | բեռների փոխադրման համար` 20 տոննայից ավելի առավելագույն զանգվածով շարժիչավոր տրանսպորտային միջոցներ | 15 000 |
»:
Հոդված 3. Օրենսգրքի 181-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«4) Հայաստանի Հանրապետությունում չգրանցված (չհաշվառված) ավտոտրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետություն մուտք գործող ավտոտրանսպորտային միջոցներից մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետման համար Օրենսգրքի 176-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկված բնապահպանական հարկը պետական բյուջե է վճարվում մինչեւ Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու օրվան հաջորդող 15-րդ օրը ներառյալ, իսկ մինչեւ նշված ժամկետը Հայաստանի Հանրապետության տարածքից ելքի դեպքում՝ մինչեւ Հայաստանի Հանրապետության տարածքից փաստացի ելքի պահը: Կատարված վճարումների անդորրագրերը (կամ վճարումը հավաստող այլ փաստաթղթերը) բնապահպանական հարկ վճարողները պահպանում են՝ հետագայում բնապահպանական հարկի վճարման փաստը հավաստելու նպատակով:
Հայաստանի Հանրապետությունում չգրանցված (չհաշվառված) ավտոտրանսպորտային միջոցների՝ Հայաստանի Հանրապետության տարածքից ելքի դեպքում մաքսային մարմինները ստուգում են սույն բաժնին համապատասխան բնապահպանական հարկի հաշվարկված եւ վճարված լինելը կամ բնապահպանական հարկի վճարման արտոնությունից օգտվելու իրավունքը: Սույն բաժնին համապատասխան հաշվարկված բնապահպանական հարկի գումարից պակաս վճարումների դեպքում մաքսային մարմինները պակաս վճարված հարկի գումարը եւ հարկի վճարումն ուշացնելու համար Օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված տույժերի գումարները գանձում են ավտոտրանսպորտային միջոցների ելքի ժամանակ: Ավտոտրանսպորտային միջոցների ելքի ժամանակ մաքսային մարմինները կատարում են Հայաստանի Հանրապետությունում չգրանցված (չհաշվառված) ավտոտրանսպորտային միջոցների գծով բնապահպանական հարկի պարտավորությունների (այդ թվում՝ վճարումը հավաստող անդորրագրերի կամ վճարումը հավաստող այլ փաստաթղթերի) հաշվառում՝ վճարումների անդորրագրերը (կամ վճարումը հավաստող այլ փաստաթղթերը) հետագայում կրկին որպես բնապահպանական հարկի վճարումը հավաստող փաստաթուղթ չօգտագործվելու համար:
Հայաստանի Հանրապետությունում չգրանցված (չհաշվառված) ավտոտրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետությունից ելքի դեպքում մաքսային մարմիններին, իսկ Հայաստանի Հանրապետության տարածքում սահմանված կարգով պահանջի դեպքում ճանապարհային երթեւեկության անվտանգության մարմնին բնապահպանական հարկ վճարողները ներկայացնում են բնապահպանական հարկի վճարումը հավաստող փաստաթղթերը կամ բնապահպանական հարկի արտոնություններից օգտվելու իրավունքը հավաստող` Օրենսգրքի 172-րդ հոդվածի 4-րդ մասում նշված համապատասխան փաստաթղթերը:»:
Հոդված 4. Օրենսգրքի 191-րդ հոդվածի՝
1) 1.1-ին մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.2-րդ մաս.
«1.2. Հայաստանի Հանրապետությունում չգրանցված (չհաշվառված) բեռնատար ավտոտրանսպորտային միջոցների Հայաստանի Հանրապետության տարածքից ելքը ճանապարհի անանցանելիությամբ պայմանավորված անհնար լինելու դեպքում ճանապարհային հարկ վճարողներն ազատվում են համապատասխան ժամանակահատվածի համար հաշվարկման ենթակա ճանապարհային հարկից:».
2) 2-րդ մասում լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7-րդ կետ.
«7) սույն հոդվածի 1.2-րդ մասում նշված դեպքերում Հայաստանի Հանրապետությունում չգրանցված (չհաշվառված) բեռնատար տրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետություն մուտք գործող ճանապարհային հարկ վճարողների համար՝ լիազոր մարմնի կողմից տրված տեղեկանքը՝ բեռնատար ավտոտրանսպորտային միջոցի Հայաստանի Հանրապետության տարածքից ելքը ճանապարհների անանցանելիությամբ պայմանավորված անհնար լինելու վերաբերյալ:»:
Հոդված 5. Օրենսգրքի 193-րդ հոդվածի՝
1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Հայաստանի Հանրապետությունում չգրանցված (չհաշվառված) բեռնատար ավտոտրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար պետական բյուջե վճարման ենթակա ճանապարհային հարկը հաշվարկվում եւ վճարվում է հետեւյալ կարգով.
1) Հայաստանի Հանրապետություն յուրաքանչյուր մուտքի համար ճանապարհային հարկը հաշվարկվում է Օրենսգրքի 188-րդ հոդվածով սահմանված տասնհինգօրյա դրույքաչափերով եւ պետական բյուջե է վճարվում մինչեւ Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու օրվան հաջորդող 15-րդ օրը ներառյալ, իսկ մինչեւ նշված ժամկետը Հայաստանի Հանրապետության տարածքից ելքի դեպքում՝ մինչեւ Հայաստանի Հանրապետության տարածքից փաստացի ելքի պահը.
2) Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու օրվան հաջորդող տասնհինգ օրվա ընթացքում նույն ավտոտրանսպորտային միջոցով Հայաստանի Հանրապետություն մեկից ավելի անգամ մուտք գործելու դեպքում ճանապարհային հարկը հաշվարկվում է յուրաքանչյուր մուտքի համար Օրենսգրքի 188-րդ հոդվածով սահմանված տասնհինգօրյա դրույքաչափերով եւ պետական բյուջե է վճարվում յուրաքանչյուր անգամ մինչեւ Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու օրվան հաջորդող 15-րդ օրը ներառյալ, իսկ մինչեւ նշված ժամկետը Հայաստանի Հանրապետության տարածքից ելքի դեպքում՝ մինչեւ Հայաստանի Հանրապետության տարածքից փաստացի ելքի պահը.
3) Հայաստանի Հանրապետության տարածքում տասնհինգ օրից ավելի գտնվելու դեպքում յուրաքանչյուր հաջորդ տասնհինգ օրվա կամ ավելի պակաս ժամկետի համար ճանապարհային հարկը հաշվարկվում է Օրենսգրքի 188-րդ հոդվածով սահմանված տասնհինգօրյա դրույքաչափերով եւ պետական բյուջե է վճարվում մինչեւ Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվելու (սույն մասի 2-րդ կետում նշված դեպքում՝ վերջին մուտքից հաշված) տասնհինգօրյա ժամկետը լրանալու օրվան հաջորդող 5-րդ օրը ներառյալ, իսկ մինչեւ նշված ժամկետը Հայաստանի Հանրապետության տարածքից ելքի դեպքում՝ մինչեւ Հայաստանի Հանրապետության տարածքից փաստացի ելքի պահը:
Սույն մասին համապատասխան կատարված վճարումների անդորրագրերը (կամ վճարումը հավաստող այլ փաստաթղթերը) ճանապարհային հարկ վճարողները պահպանում են՝ հետագայում ճանապարհային հարկի վճարման փաստը հավաստելու նպատակով:».
2) 2-րդ մասը ճանաչել ուժը կորցրած.
3) 3-րդ մասում «Սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում» բառերը փոխարինել «Սույն հոդվածի 1-ին մասում» բառերով, հանել «՝ ճանապարհային հարկի վճարումը հավաստող անդորրագրերի եւ (կամ) տրանսպորտային միջոցների մաքսային հայտարարագրի վրա դնելով «ճանապարհային հարկը վճարված է մինչեւ ......» նշումով կնիք, որից հետո հայտարարագրերն ու անդորրագրերը Հայաստանի Հանրապետություն մուտք գործելիս, Հայաստանի Հանրապետության տարածքում կամ Հայաստանի Հանրապետությունից ելքի դեպքում չեն կարող օգտագործվել որպես ճանապարհային հարկի վճարումը հավաստող փաստաթուղթ» բառերը, լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասություն՝ «Ավտոտրանսպորտային միջոցների ելքի ժամանակ մաքսային մարմինները կատարում են Հայաստանի Հանրապետությունում չգրանցված (չհաշվառված) բեռնատար ավտոտրանսպորտային միջոցների գծով ճանապարհային հարկի պարտավորությունների (այդ թվում՝ ճանապարհային հարկի վճարումը հավաստող անդորրագրերի կամ վճարումը հավաստող այլ փաստաթղթերի) հաշվառում՝ վճարումների անդորրագրերը (կամ վճարումը հավաստող այլ փաստաթղթերը) հետագայում կրկին որպես ճանապարհային հարկի վճարումը հավաստող փաստաթուղթ չօգտագործվելու համար:».
4) 4-րդ մասից հանել «Հայաստանի Հանրապետություն մուտք գործելիս եւ» բառերը:
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից եւ կիրառվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործող տրանսպորտային միջոցների մասով բնապահպանական հարկի եւ (կամ) ճանապարհային հարկի հարաբերությունների վրա:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծերի ընդունումը պայմանավորված է պետական սահմանի ցամաքային անցման կետերում տրանսպորտային միջոցների մուտքի ժամանակ հարկերի ու վճարների գանձման արդյունքում առաջացող կուտակումների նվազեցման եւ որոշակի դեպքերում ճանապարհային հարկի վճարումից ազատման արտոնություն սահմանելու անհրաժեշտությամբ:
2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները.
Գործող օրենսդրական կարգավորումներին համապատասխան, մասնավորապես՝
- ՀՀ հարկային օրենսգրքի 181-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետին համապատասխան՝ ՀՀ-ում չգրանցված (չհաշվառված) ավտոտրանսպորտային միջոցներով ՀՀ մուտք գործող ավտոտրանսպորտային միջոցներից մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետման համար օրենսգրքի 176-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկված բնապահպանական հարկը պետական բյուջե է վճարվում ՀՀ մուտք գործելիս: ՀՀ-ում չգրանցված (չհաշվառված) ավտոտրանսպորտային միջոցներով ՀՀ մուտք գործելիս մաքսային մարմինները ստուգում են հարկ վճարողի կատարած բնապահպանական հարկի հաշվարկը կամ բնապահպանական հարկի վճարման արտոնությունից օգտվելու իրավունքը, անհրաժեշտության դեպքում՝ համապատասխան ճշգրտումներից հետո ապահովելով բնապահպանական հարկի գումարի լրավճարումը,
- ՀՀ հարկային օրենսգրքի 193-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին համապատասխան՝ ՀՀ յուրաքանչյուր մուտքի համար ճանապարհային հարկը հաշվարկվում է օրենսգրքի 188-րդ հոդվածով սահմանված տասնհինգօրյա դրույքաչափերով եւ պետական բյուջե է վճարվում ՀՀ մուտք գործելիս: Միաժամանակ, նույն հոդվածի 2-րդ մասին համապատասխան՝ ՀՀ-ում չգրանցված (չհաշվառված) բեռնատար ավտոտրանսպորտային միջոցներով ՀՀ մուտք գործելիս մաքսային մարմինները ստուգում են ճանապարհային հարկ վճարողի կողմից ճանապարհային հարկի հաշվարկման ճշտությունը կամ ճանապարհային հարկի վճարման արտոնությունից օգտվելու իրավունքը, անհրաժեշտության դեպքում՝ համապատասխան ճշգրտումներից հետո ապահովելով ճանապարհային հարկի գումարի լրավճարումը,
- «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 19.9-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված է պետական տուրք` ժամանման վայրի մաքսային մարմնից մինչեւ ներքին մաքսային մարմին մեկ տարանցման հայտարարագրով հայտարարագրվող ապրանքների բացթողմանն ուղղված մաքսային գործառնությունների իրականացման համար՝ անկախ քաշից եւ միաժամանակ նույն մասի 5-րդ կետով սահմանված է պետական տուրք` մեկ ապրանքային հայտարարագրով հայտարարագրվող ապրանքների բացթողմանն ուղղված մաքսային գործառնությունների իրականացման համար: Հատկանշական է, որ վերը նշված 4-րդ կետով սահմանված տարանցման հայտարարագիրը հիմնականում կազմվում է ցամաքային անցման կետից մինչեւ երկրի ներսում գտնվող ժամանակավոր պահպանման պահեստներ մաքսային հսկողության ենթակա ապրանքների հսկողությունը ապահովելու համար եւ այնուհետ ներկայացվում է ապրանքների հայտարարագիր, որի գծով վճարվում է 5-րդ կետով սահմանված պետական տուրքը: Ընդ որում, գործնականում 4-րդ կետով սահմանված պետական տուրքը վճարվում է անցման կետերում, իսկ 5-րդ կետով սահմանված պետական տուրքը` ապրանքների հայտարարագրի ներկայացնելուց հետո:
Այսպիսով՝ բնապահպանական հարկի, ճանապարհային հարկի, պետական տուրքի վճարումը պետական սահմանի անցման կետերում կատարելու պահանջն առաջացնում է անհարկի կուտակումներ՝ պայմանավորված այն հանգամանքով, որ անձինք տրանսպորտային միջոցները կայանում են անցման կետում, մոտենում են ձեւակերպման սրահին` կազմում են տարանցման հայտարարագիր, այնուհետ` մոտենում են անցման կետում գործող բանկին (որտեղ հաճախ լինում են հերթեր)` հարկերը, պետական տուրքը վճարելու նպատակով, ապա կրկին վերադառնում են ձեւակերպման սրահ՝ վճարումը հավաստող անդորրագրերը ներկայացնելու եւ տարանցման հայտարարագրի բացթողումն իրականացնելու համար:
Առկա է նաեւ խնդիր ՀՀ հարկային օրենսգրքի 168-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի առնչությամբ: Նշված կետով սահմանված են ՀՀ-ում չգրանցված (չհաշվառված)՝ ՀՀ մուտք գործող ավտոտրանսպորտային միջոցներից մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետման համար բնապահպանական հարկի դրույքաչափերը՝ ըստ ՀՀ տարածքում շահագործվող ավտոտրանսպորտային միջոցների բանած գազերում վնասակար նյութերի (ածխածնի օքսիդի, ածխաջրածինների, ծխայնության) պարունակության սահմանային թույլատրելի նորմաների սահմաններում կատարվող արտանետումների եւ նորմաների սահմաններից ավելի արտանետումների:
Այս առումով խնդիրը կայանում է նրանում, որ ավտոտրանսպորտային միջոցներից մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետումների չափման լիազորությունը վերապահված է բնապահպանության եւ ընդերքի պետական տեսուչին, այնինչ պետական սահմանի անցման կետերում գործնականում չի իրականացվում ավտոտրանսպորտային միջոցներից մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետումների չափում, հետեւաբար՝ բնապահպանական հարկի վճարումը կատարվում է նորմաների սահմաններում արտանետումների համար նախատեսված դրույքաչափով:
Վերոնշյալի հետ կապված անհրաժեշտ է հաշվի առնել, որ «Բնապահպանական վերահսկողության մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան՝ ՀՀ-ում շահագործվող ավտոտրանսպորտային միջոցներից վնասակար նյութերի արտանետումների չափումն իրականացվում է ՀՀ կառավարության սահմանած կարգով: ՀՀ կառավարության 29.12.2005թ. N2410-Ն որոշման հավելվածով հաստատված է ՀՀ-ում շահագործվող ավտոտրանսպորտային միջոցներից վնասակար նյութերի արտանետումների չափումների իրականացման կարգը, որով սահմանված են բնապահպանության եւ ընդերքի պետական տեսուչի կողմից` ՀՀ տարածքում շահագործվող ավտոտրանսպորտային միջոցներից մթնոլորտային օդն աղտոտող նյութերի չափման ընթացակարգը, մեթոդները, ինչպես նաեւ տեխնիկական եւ անվտանգության պահանջները: Բնապահպանության եւ ընդերքի պետական տեսուչը չափումների միջոցով ստուգում է շահագործվող ավտոտրանսպորտային միջոցներից արտանետվող ածխածնի օքսիդի, ածխաջրածինների ու ծխայնության (այսուհետ` արտանետվող վնասակար նյութեր) համապատասխանությունը սահմանված թույլատրելի նորմատիվներին: Բնապահպանության եւ ընդերքի պետական տեսուչի կողմից չափումների ենթարկվում են`
ա) ավտոճանապարհներին` շահագործվող ավտոտրանսպորտային միջոցները (ընտրանքային կարգով): Տվյալ դեպքում ավտոմեքենաները կանգնեցնում է ճանապարհային երթեւեկությունը կարգավորող ոստիկանական ծառայողը` բնապահպանության եւ ընդերքի պետական տեսուչի պահանջով (հաղորդմամբ), որի գործընթացի պայմանները սահմանվում են ՀՀ ոստիկանության պետի եւ ՀՀ բնապահպանության նախարարի կողմից համատեղ ընդունված հրամանով,
բ) ավտոպարկերում` իրավաբանական անձանց պատկանող ավտոտրանսպորտային միջոցները` նախքան ուղեգիծ դուրս գալը (ընտրանքային կարգով),
գ) ՀՀ տարածքում գործող չափիչ կետերում` չափման ենթարկված ավտոտրանսպորտային միջոցները (ընտրանքային կարգով),
դ) տեխնիկական զննման կետերում` ավտոտրանսպորտային միջոցները` տեխնիկական զննություն անցնելու ժամանակ (ընտրանքային կարգով):
Մյուս կողմից, նույն կարգին համապատասխան՝ չափումների արդյունքում ավտոտրանսպորտային միջոցից վնասակար նյութերի արտանետումների` սահմանված թույլատրելի նորմատիվների գերազանցման դեպքում բնապահպանության եւ ընդերքի պետական տեսուչն օրենքով սահմանված կարգով կազմում է տվյալ ավտոտրանսպորտային միջոցի շահագործումն արգելելու մասին արձանագրություն` մինչեւ դրա կարգաբերումը: Ավտոտրանսպորտային միջոցի շահագործումն արգելում է ճանապարհային երթեւեկությունը կարգավորող ոստիկանական ծառայողը, ինչի համար հիմք է հանդիսանում բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի կողմից կազմված արձանագրությունը:
Ընդ որում, ՀՀ վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 84-րդ հոդվածով՝ քաղաքացիների կողմից ավտոմոտոտրանսպորտային եւ այլ փոխադրամիջոցներն ու կայանքները շահագործելը, որոնց արտանետումներում աղտոտող նյութերի պարունակությունը, ինչպես նաեւ աշխատանքի ժամանակ դրանց առաջացրած աղմուկի մակարդակը գերազանցում են սահմանված նորմատիվները՝ առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով: Նույն օրենսգրքի 242-րդ հոդվածին համապատասխան՝ վերոնշյալ վարչական իրավախախտման վերաբերյալ գործերը քննում է Շրջակա միջավայրի օրենսդրության կատարման նկատմամբ պետական վերահսկողություն (հսկողություն) իրականացնող տեսչական մարմինը, այն է՝ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը:
Այսպիսով, ավտոտրանսպորտային միջոցներից վնասակար նյութերի արտանետումների` սահմանված թույլատրելի նորմատիվների գերազանցման դեպքում մինչեւ դրանց կարգաբերումը արգելվում է ավտոտրանսպորտային միջոցների շահագործումը, մյուս կողմից, նշված իրավախախտման համար բնապահպանության եւ ընդերքի տեսաչական մարմնի կողմից կիրառվում է վարչական տուգանք: Նշված պայմաններում՝ նույն իրավախախտման համար տարբերակված չափով բնապահպանական հարկի գանձումը՝ հատկապես պետական սահմանի անցման կետերում չափումների իրականացման հնարավորության բացակայության պայմաններում, համարում ենք ոչ նպատակահամար: Մյուս կողմից էլ նպատակահարմար չէ պետական սահմանի անցման կետերում ստեղծել այդպիսի չափումներ իրականացնելու հնարավորություններ, քանի որ այդպիսի չափումների իրականացումը աշխատատար գործընթաց է եւ կհանգեցնի էական կուտակումների անցման կետերում:
Մյուս խնդիրը պայմանավորված է այն հանգամանքով, որ այն դեպքերում, երբ ճանապարհային հարկ վճարողները՝ իրենց կամքից անկախ՝ ճանապարհի անանցանելիությամբ պայմանավորված չեն կարողանում 15-օրյա ժամկետում (մինչեւ ճանապարհային հարկի հաշվարկման հաջորդ ժամկետը) ապահովել ՀՀ-ում չգրանցված (չհաշվառված) բեռնատար ավտոտրանսպորտային միջոցների ՀՀ տարածքից ելքը, ստիպված են լինում վճարել այդ ժամանակահատվածի համար հաշվարկման ենթակա ճանապարհային հարկը, ինչն առաջացնում է վերջիններիս օբյեկտիվ դժգոհությունը:
3. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները.
Նախագծերով առաջարկվում է՝
1) հետաձգել պետական սահմանի ցամաքային անցման կետերում վճարվող բնապահպանական հարկի, ճանապարհային հարկի եւ պետական տուրքի վճարումները: Մասնավորապես նախատեսվում է՝
- բնապահպանականի հարկի վճարման ժամկետ սահմանել մինչեւ ավտոտրանսպորտային միջոցների ՀՀ մուտք գործելու օրվան հաջորդող 15-րդ օրը ներառյալ, իսկ մինչեւ նշված ժամկետը ՀՀ տարածքից ելքի դեպքում՝ մինչեւ ՀՀ տարածքից ելքը: Սահմանվում է նաեւ, որ ավտոտրանսպորտային միջոցների ելքի ժամանակ հաշվարկված բնապահպանական հարկի գումարից պակաս վճարումների դեպքում մաքսային մարմինները պակաս վճարված հարկի գումարը եւ հարկի վճարումն ուշացնելու համար հաշվարկված տույժերի գումարները գանձում են ավտոտրանսպորտային միջոցների ելքի ժամանակ: Միաժամանակ, մաքսային մարմինները կատարում են բնապահպանական հարկի պարտավորությունների (այդ թվում՝ բնապահպանական հարկի վճարումը հավաստող անդորրագրերի կամ վճարումը հավաստող այլ փաստաթղթերի) հաշվառում՝ վճարումների անդորրագրերը (կամ վճարումը հավաստող այլ փաստաթղթերը) հետագայում կրկին որպես բնապահպանական հարկի վճարումը հավաստող փաստաթուղթ չօգտագործվելու համար,
- ճանապարհային հարկի վճարման ժամկետ սահմանել մինչեւ ավտոտրանսպարտային միջոցների ՀՀ մուտք գործելու օրվան հաջորդող 15-րդ օրը ներառյալ, իսկ մինչեւ նշված ժամկետը ՀՀ տարածքից ելքի դեպքում՝ մինչեւ ՀՀ տարածքից ելքը, միաժամանակ, ՀՀ տարածքում տասնհինգ օրից ավելի գտնվելու դեպքում յուրաքանչյուր հաջորդ տասնհինգ օրվա կամ ավելի պակաս ժամկետի համար ճանապարհային հարկի վճարման ժամկետ է սահմանվում մինչեւ ՀՀ տարածքում գտնվելու տասնհինգօրյա ժամկետը լրանալու օրվան հաջորդող 5-րդ օրը, իսկ մինչեւ նշված ժամկետը ՀՀ տարածքից ելքի դեպքում՝ մինչեւ ՀՀ տարածքից ելքը: Սահմանվում է նաեւ, որ ավտոտրանսպորտային միջոցների ելքի ժամանակ հաշվարկված ճանապարհային հարկի գումարից պակաս վճարումների դեպքում մաքսային մարմինները պակաս վճարված հարկի գումարը եւ հարկի վճարումն ուշացնելու համար օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված տույժերի գումարները գանձում են ավտոտրանսպորտային միջոցների ելքի ժամանակ: Միաժամանակ, մաքսային մարմինները կատարում են ճանապարհային հարկի պարտավորությունների (այդ թվում՝ ճանապարհային հարկի վճարումը հավաստող անդորրագրերի կամ վճարումը հավաստող այլ փաստաթղթերի) հաշվառում՝ վճարումների անդորրագրերը (կամ վճարումը հավաստող այլ փաստաթղթերը) հետագայում կրկին որպես ճանապարհային հարկի վճարումը հավաստող փաստաթուղթ չօգտագործվելու համար,
- «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 19.9-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը ուժը կորցրած ճանաչել, վերջինիս համապատասխան 19.9-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում կատարել լրացում եւ փոփոխություն, իսկ 5-րդ կետով սահմանված դրույքաչափերը վերանայել, քանի որ ըստ էության 4-րդ կետի շրջանակներում պետական տուրք վճարողները միեւնույն է ներկայացնում են ապրանքների հայտարարագիր եւ 5-րդ կետի շրջանակներում վճարում են պետական տուրք:
2024 թվականի հունվարի 1-ից 2025 թվականի ապրիլի 30-ը ընկած ժամանակահատվածի վերլուծությամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 19.9-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված պետական տուրքի գումարը միջինում ամսական կազմել է 35 մլն. դրամ: Նույն ժամանակահատվածում ըստ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 19.9-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված քաշերի ապրանքների հայտարագրերի միջին ամսական քանակը հետեւյալն է.
Միջակայք | Միջին ամսական հայտարարագրերի քանակ |
մինչեւ 3 տոննա | 11,228 |
3-ից 10 տոննա | 1,792 |
10-ից 25 տոննա | 3,227 |
25-ից 60 տոննա | 1,122 |
60 տոննայից ավել | 829 |
Հաշվի առնելով վերոգրյալ տվյալները` առաջարկվում է «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 19.9-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված պետական տուրքի (5000 դրամ) ուժը կորցնելու պայմաններում` նույն մասի 5-րդ կետով սահմանված դրույքաչափերը վերանայել (մինչեւ 3 տոննա` 5000 դրամից դարձնել 7000 դրամ, 3տ-10տ` 10000 դրամից դարձնել 13000 դրամ, 10տ-25տ` 15000 դրամից դարձնել 18000 դրամ, 25տ-60տ` 20000 դրամից դարձնել 24000 դրամ, իսկ 60 տոննայից ավելի դեպքում` 30000 դրամից դարձնել 35000 դրամ), որի արդյունքում վերը նշված աղյուսակում արտացոլված ապրանքների հայտարարագրերի միջին ամսական քանակների պայմաններում` լրացուցիչ կգանձվի միջինում ամսական շուրջ 35 մլն. դրամ պետական տուրք, որը կչեզոքացնի «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 19.9-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի ուժը կորցնելու արդյունքում պակաս գանձվող պետական տուրքը,
2) ՀՀ-ում չգրանցված (չհաշվառված)՝ ՀՀ մուտք գործող ավտոտրանսպորտային միջոցներից մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետման համար բնապահպանական հարկի դրույքաչափերը սահմանել միասնական՝ նկատի ունենալով այն, որ նորմաների սահմաններից ավելի արտանետումների համար առկա են համապատասխան օրենսդրական կարգավորումներ, այդ թվում՝ նախատեսված է վարչական պատասխանատվություն, եւ բացի այդ պետական սահմանի անցման կետերում չափումների իրականացումն անիրատեսական է: Միաժամանակ, նկատի ունենալով այն, որ ԱՏԳ ԱԱ 8702 90 90 ծածկագիրը բաշխվել է ԱՏԳ ԱԱ 8702 20, 8702 30, 8702 40 000 եւ 8702 90 ծածկագրերում, նախագծով նախատեսվում է նաեւ օրենսգրքի 168-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ աղյուսակում կատարել ծածկագրի փոփոխություն,
3) սահմանել, որ ՀՀ-ում չգրանցված (չհաշվառված) բեռնատար ավտոտրանսպորտային միջոցների ՀՀ տարածքից ելքը ճանապարհի անանցանելիությամբ պայմանավորված անհնար լինելու դեպքում ճանապարհային հարկ վճարողներն ազատվում են համապատասխան ժամանակահատվածի համար հաշվարկման ենթակա ճանապարհային հարկից: Տվյալ դեպքում, ճանապարհային հարկի արտոնությունից օգտվելու իրավունքը կհավաստվի լիազոր մարմնի կողմից տրվող տեղեկանքով:
Հատկանշական է նաեւ, որ բնապահպանական հարկի, ճանապարհային հարկի, պետական տուրքի վճարումը պետական սահմանի անցման կետերում կատարելու պահանջը դեպի երկրի ներս տեղափոխելու արդյունքում` վճարումն իրականացնող անձանց համար ավելի հարմարավետ կլինի պայմանավորված այն հանգամանքով, որ եթե անցման կետերում ըստ էության առկա է մեկ բանկի մասնաճյուղ, ապա երկրի ներսում այդպիսի մասնաճյուղերի քանակը անգամներով ավել է եւ հետեւաբար մեկ բանկում հերթ կանգնելու եւ վճարելու փոխարեն հնարավոր կլինի այդ վճարումը կատարել ցանկացած բանկի մասնաճյուղում:
4. Կարգավորման առարկան. Պետական սահմանի ցամաքային անցման կետերում տրանսպորտային միջոցների մուտքի ժամանակ հարկերի ու վճարների գանձման արդյունքում առաջացող կուտակումների նվազեցումը եւ որոշակի դեպքերի համար ճանապարհային հարկի արտոնություն սահմանելն է:
5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ.
Նախագծի ընդունումը բխում է ՀՀ կառավարության 18.11.2021թ. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցա՟ռումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Ն որոշման N 1 հավելվածով հաստատված՝ Պետական եկամուտների կոմիտեի 2.9-րդ՝ «Մաքսային ձեւակերպումների ժամանակակից կենտրոնի ստեղծում» միջոցառումից, որի շրջանակում նախատեսվում է նաեւ մաքսային գործընթացների ժամանակատարության նվազեցում եւ 3.3-րդ՝ «Հարկային պարտավորություն՟ների հաշվարկման մեխանիզմների կատարելագործում» միջոցառումից:
6. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք. Նախա՟գ՟ծերը մշակվել են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից:
7. Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության մասին. Նախագծերի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի նախատեսվում:
8. Իրավական ակտի ընդունման արդյունքում ակնկալվող արդյունքը. Նախագծերի ընդունման արդյունքում ակնկալվում է նվազեցնել պետական սահմանի ցամաքային անցման կետերում տրանսպորտային միջոցների մուտքի ժամանակ հարկերի ու վճարների գանձման արդյունքում առաջացող կուտակումները եւ որոշակի դեպքերի համար կիրառել ճանապարհային հարկի վճարումից ազատման արտոնություն:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒ՟ԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵ՟ԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապե՟տու՟թյան օրենքների նախագծերի փաթեթի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապե՟տու՟թյան պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում