Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-11571-29.09.2025-ԳԿ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» 2008 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-5-Ն օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետը «սահմանված նպատակները եւ օտարման եղանակները» բառերից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «: «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» օրենքով սահմանված հուշարձանների, այդ թվում հուշարձանների պետական ցուցակներում ներառված պաշտամունքային կառույցների հատուցմամբ կամ անհատույց օտարման դեպքում կիրառվում են «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» օրենքով սահմանված կարգավորումները:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՈՒ ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ԽՂՃԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԿՐՈՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը.

«Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ հուշարձանների պետական ցուցակները հիմնական փաստաթուղթ եւ իրավական հիմք են օբյեկտին հուշարձանի կարգավիճակ տալու եւ պետության կողմից պահպանության վերցնելու համար: Հուշարձանների պետական ցուցակները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` լիազորված մարմնի ներկայացմամբ: Նշված ցուցակներում ներառված են ՀՀ-ում գտնվող հուշարձաններ՝ անկախ սեփականության ձեւից: Նույն օրենքում սահմանվում է նաեւ, որ Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն համարվող այն հուշարձանների ցանկը, որոնք ենթակա չեն օտարման, հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Այսպիսով, ՀՀ տարածքում գտնվող հուշարձանները, ըստ էության, ամփոփված են վերոգրյալ ցուցակներում եւ ցանկում: Սակայն, օտարման մասով սահմանափակումներ նախատեսված են միայն պետական սեփականություն հանդիսացող որոշակի հուշարձանների վերաբերյալ:

Ոչ պետական հուշարձանների, մասնավորապես, պաշտամունքային կառույցների վերաբերյալ նմանատիպ կարգավորումների բացակայության պարագայում հնարավոր չէ լիարժեք ապահովել հասարակության կամ պետության համար մեծ նշանակություն ունեցող հուշարձանների նպատակային օգտագործումը:

Իրավիճակի ռիսկայնությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ պետության եւ հասարակության համար որոշակի արժեք ներկայացնող, հենց այդ արժեքի պահպանության, զարգացման նպատակով ստեղծված եւ հաշվառված հուշարձանը կարող է առանց որեւէ ընթացակարգային սահմանափակման օտարվել ցանկացած սուբյեկտի՝ հանգեցնելով այդ հուշարձանների ոչ հանրօգուտ եւ իր բուն նշանակությունից տարբերվող նպատակներով օգտագործման:

2. Ակնկալվող արդյունքը.

Նախագծի նպատակն է կարգավորել պետության եւ հասարակության համար մեծարժեք նշանակություն ունեցող որոշակի հուշարձանների, մասնավորապես, պաշտամունքային կառույցների՝ այլ սուբյեկտնտերի օտարման իրավահարաբերությունները:

Հիմք ընդունելով պաշտամունքային կառույցների առանձնահատկությունները, դրանց ինքնատիպությունը՝ նպատակահարմար է, որ հիշյալ կառույցները գտնվեն համապատասխան կրոնական կազմակերպությունների ներքո, իսկ օտարման դեպքում ապահովվի կառավարության առաջնահերթության սկզբունքը:

Որպես կարգավորում՝ գույքի օտարման դեպքում նախատեսվել է Հայաստանի Հանրապետության ձեռքբերման նախապատվության իրավունքը: Նման կարգավորման միջոցով մի կողմից երաշխավորվել է անշարժ գույքի սեփականատիրոջ՝ գույքն օտարելու իրավունքի իրականացումը, իսկ մյուս կողմից պետության հնարավորությունը՝ ձեռք բերելու պետության կամ հասարակության համար որոշակի արժեք ներկայացնող գույքը:


Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Գրություն