Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1148-10.09.2025-ՏԵ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՀԱՏՈՒԿ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ, ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ ԵՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ԿԻՐԱՌԵԼՈՒ ԿԱՄ ՉԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՆՑԿԱՑՆԵԼԻՍ ԵՎ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ԸՆԴՈՒՆԵԼԻՍ ՀԱՏՈՒԿ ՄԵԽԱՆԻԶՄԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՄԱՍՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վավերացնել 2024 թվականի դեկտեմբերի 26-ին Սանկտ Պետերբուրգ քաղաքում ստորագրված ««Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում հատուկ պաշտպանական, հակագնագցման եւ փոխհատուցման միջոցներ կիրառելու կամ չկիրառելու մասին ուսումնասիրություններ անցկացնելիս եւ որոշումներ ընդունելիս հատուկ մեխանիզմին վերաբերող մասում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՏԵՂԵԿԱՆՔ

««Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում հատուկ պաշտպանական, հակագնագցման եւ փոխհատուցման միջոցներ կիրառելու կամ չկիրառելու մասին ուսումնասիրություններ անցկացնելիս եւ որոշումներ ընդունելիս հատուկ մեխանիզմին վերաբերող մասում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության վավերացման նպատակահարմարության վերաբերյալ

««Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում հատուկ պաշտպանական, հակագնագցման եւ փոխհատուցման միջոցներ կիրառելու կամ չկիրառելու մասին ուսումնասիրություններ անցկացնելիս եւ որոշումներ ընդունելիս հատուկ մեխանիզմին վերաբերող մասում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը (այսուհետ՝ Արձանագրություն) ստորագրվել է 2024 թվականի դեկտեմբերի 26-ին Սանկտ Պետերբուրգում:

Արձանագրության հիմնական նպատակն է «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրում (այսուհետ՝ Պայմանագիր) կատարել փոփոխություններ՝ ուղղված Եվրասիական տնտեսական միությունում հատուկ պաշտպանական, հակագնագցման եւ փոխհատուցման միջոցների կիրառման մեխանիզմների կատարելագործմանը, ինչպես նաեւ նշված միջոցների կիրառման վերաբերյալ որոշումների մեխանիզմի օպտիմալացմանը՝  ԵԱՏՄ արտադրողների վրա աճող եւ (կամ) անբարեխիղճ ներմուծման բացասական ազդեցությունը վերացնելու նպատակով:

Արձանագրությամբ սահմանվում է հատուկ մեխանիզմ՝ հատուկ պաշտպանական, հակագնագցման եւ փոխհատուցման միջոցներ կիրառելու կամ չկիրառելու մասին ուսումնասիրություններ անցկացնելիս եւ որոշումներ ընդունելիս: Մասնավորապես՝ հատուկ պաշտպանական, հակագնագցման եւ փոխհատուցման միջոցների կիրառման մասին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) Կոլեգիայի որոշումների նկատմամբ «վետոյի» իրավունքի կիրառման կանոնակարգման շրջանակներում նախատեսվում է վերջնաժամկետի սահմանում փոխադարձ ընդունելի որոշման մշակման եւ Եվրասիական միջկառավարական խորհրդի կողմից դրա քննարկման համար, որի ընթացքում կասեցվում է Հանձնաժողովի համապատասխան որոշման ուժի մեջ մտնելը: Հարցի ուսումնասիրության արդյունքում Միջկառավարական խորհուրդը որոշումն ընդունում է կոնսենսուսով: Միջկառավարական խորհրդի կողմից որոշում ընդունելիս կոնսենսուսի բացակայության դեպքում հարցը ներկայացվում է Միջկառավարական խորհրդի կրկնակի քննարկման: Կրկնակի քննարկման արդյունքում Հանձնաժողովի Կոլեգիայի կողմից որոշումը փոխելու կամ չեղարկելու մասին կոնսենսուսի բացակայության դեպքում Հանձնաժողովը դիմում է Միության դատարան՝ հաշվեկշռվածության սկզբունքին համապատասխանության հարցով: Հանձնաժողովի Կոլեգիան կրկնակի ուսումնասիրում է հարցը եւ համապատասխանեցնում է Միության դատարանի եզրակացության արդյունքներին: Նման որոշումը ուժի մեջ է մտնում սահմանված կարգով:

Հանձնաժողովն անցկացնում է ուժի մեջ մտած որոշման իրագործման դիտանցում՝ ապրանքը սպառողների նկատմամբ նշված միջոցի ազդեցության եւ դիմող-արտադրողների կողմից այն միջոցների իրականացման վերաբերյալ, որոնք, պայմանավորված հատուկ պաշտպանական, հակագնագցման կամ փոխհատուցման միջոցի կիրառմամբ, նպաստում են փոփոխվող տնտեսական պայմաններին տնտեսության ճյուղի հարմարեցմանը:

Արտադրանքի սպառողների համար ռիսկերի լրացուցիչ նախազգուշացման եւ ուսումնասիրության ընթացքում անդամ պետությունների մտահոգությունների վերացման նպատակով  նախատեսվում է.

-  պաշտպանական միջոցի մասին որոշում ընդունելու հետ միաժամանակ ԵԱՏՄ արտադրողների համար վարքագծային առաջարկությունների ընդունում, որոնք կարող են ներառել անդամ պետությունում ապրանքի սպառողների խտրականություն չթույլատրող միջոցներ, ինչպես նաեւ այլ անհրաժեշտ պայմաններ: Ուսումնասիրություններն անցկացնող մարմնի կողմից վարքագծային առաջարկությունների զգալի խախտումներ հաստատվելու դեպքում հնարավոր կարճ ժամկետում անցկացվում է կրկնակի ուսումնասիրություն, որի արդյունքներով հատուկ պաշտպանական, հակագնագցման կամ փոխհատուցման միջոցը փոփոխվում կամ չեղարկվում է՝ ելնելով ապրանքային շուկայի համար խախտումների հետեւանքների ծանրությունից:

-  սահմանվում են գնագցող կամ սուբսիդավորվող ներմուծման դեպքում անդամ պետությունների տնտեսության ճյուղը որոշելու առանձնահատկությունները, մասնավորապես՝ առանձնացված մրցակցային շուկայի տարածքում օգտագործման համար մատակարարվող ապրանքների ներմուծման նկատմամբ հակագնագցման կամ փոխհատուցման միջոց կիրառելու, հակագնագցման կամ փոխհատուցման տուրքերի վճարման ընթացակարգերը,

-  ուսումնասիրություն իրականացնելիս ուսումնասիրություն իրականացնող մարմնի եւ անդամ պետությունների լիազոր մարմինների միջեւ ընդլայնված փոխգործակցության կանոնակարգում՝ ներառյալ անդամ պետության լիազոր մարմնի հարցման հիման վրա Միության եւ անդամ պետությունների շուկաների կառուցվածքի եւ իրավիճակի մասին տեղեկատվության տրամադրումը,

- պաշտպանական միջոցի գործունեության ժամկետի լրանալու հետ կապված կրկնակի ուսումնասիրություն իրականացնելիս մրցակցության վրա պաշտպանական միջոցի ազդեցության գնահատում:

Իրավական անորոշության իրավիճակի կանխարգելմանն ուղղված պաշտպանական միջոցների մասով ԵԱՏՄ օրենսդրության կատարելագործման նպատակով նախատեսվում է.

-  Հանձնաժողովի Կոլեգիայի կողմից ակտի ընդունում՝ ուսումնասիրություն իրականացնող մարմնի  յուրաքանչյուր զեկույցի վերանայման արդյունքների հիման վրա,

- «տարածաշրջանային ճյուղի» մասին դրույթների լրամշակում՝ միայն կոնկրետ անդամ պետության նկատմամբ ԱՀԿ նորմերը պահպանելիս հակագնագցման կամ փոխհատուցման միջոցի կիրառման հնարավորության ապահովման նպատակով:

Արձանագրության դրույթները չեն հակասում նշված ոլորտում Եվրասիական տնտեսական միության եւ Հայաստանի Հանրապետության իրավական ակտերի պահանջներին:

Արձանագրության ստորագրումը պայմանավորված է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համագործակցությամբ, որը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N1363-Ա որոշմամբ հավանության արժանացած Կառավարության 2021-2026թթ. ծրագրի հավելվածի 1.1 կետի դրույթներից, մասնավորապես՝ ԵԱՏՄ-ի շրջանակներում կառավարությունը շարունակելու է նախաձեռնողական եւ փոխշահավետ համագործակցության տարբերակների քննարկումները՝ միտված կառույցի ընձեռած հնարավորությունների առավելագույն օգտագործմանը, գործընկեր երկրների միջեւ առեւտրաշրջանառության ծավալների աճին եւ կոոպերացիաների զարգացմանը:

Ելնելով վերոգրյալից՝ Էկոնոմիկայի նախարարությունը նպատակահարմար է գտնում նշված Արձանագրության վավերացումը Հայաստանի Հանրապետության անունից:

ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ         ԳԵՎՈՐԳ ՊԱՊՈՅԱՆ

Եզրակացություն

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում հատուկ պաշտպանական, հակագնագցման եւ փոխհատուցման միջոցներ կիրառելու կամ չկիրառելու մասին ուսումնասիրություններ անցկացնելիս եւ որոշումներ ընդունելիս հատուկ մեխանիզմին վերաբերող մասում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության վավերացման կամ հաստատման արտաքին քաղաքական նպատակահարմարության մասին

եւ տեղեկատվություն

Արձանագրությունը ստորագրած կողմերի՝ Արձանագրության ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը կատարելու վերաբերյալ

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում հատուկ պաշտպանական, հակագնագցման եւ փոխհատուցման միջոցներ կիրառելու կամ չկիրառելու մասին ուսումնասիրություններ անցկացնելիս եւ որոշումներ ընդունելիս հատուկ մեխանիզմին վերաբերող մասում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը ստորագրվել է 2024 թվականի դեկտեմբերի   26-ին քաղաք Սանկտ Պետերբուրգում, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից:

Փոփոխությունները վերաբերում են այդ թվում՝ ԵԱՏՀ կողմից պաշտպանական, հակագնագցման եւ փոխհատուցման հատուկ մեխանիզմ կիրառելու մասին որոշումներ ընդունելու կարգին, դրանց ուժի մեջ մտնելու, գործողությունը դադարացնելու կամ դատական կարգով բողոքարկելու ընթացակարգերին, ինչպես նաեւ ընդունված որոշումների՝ մրցակցության վրա ազդեցության հետեւանքների գնահատման առանձնահատկություններին:

Ընդհանուր առմամբ, նախատեսվող փոփոխությունները միտված են գործող օրենսդրական կարգավորումների կատարելագործման միջոցով ԵԱՏՄ հատուկ պաշտպանական, հակագնագցման եւ փոխհատուցման մեխանիզմների լավարկմանը՝ գործարարների վրա անբարեխիղճ մրցակցության բացասական ազդեցությունը հնարավորինս նվազեցնելու նպատակով:

Արձանագրության կողմերն են՝ Հայաստանի Հանրապետությունը, Բելառուսի Հանրապետությունը, Ղազախստանի Հանրապետությունը, Ղրղզստանի Հանրապետությունը եւ Ռուսաստանի Դաշնությունը:

Արձանագրությունն ուժի մեջ է մտնում այն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն անդամ պետությունների կողմից կատարվելու մասին վերջին գրավոր ծանուցումն ավանդապահի կողմից դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից:

2025թ. մարտի 10-ի դրությամբ Արձանագրությունն ուժի մեջ չի մտել:

2025թ. մարտի 10-ի դրությամբ Արձանագրությունն ստորագրած կողմերից որեւէ մեկը չի ավարտել ավարտել Արձանագրության ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը:

Հաշվի առնելով վերոգրյալը եւ ղեկավարվելով «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի դրույթներով՝ ՀՀ ԱԳ նախարարությունը Հայաստանի Հանրապետության վարած արտաքին քաղաքականությանը համապատասխանելու տեսանկյունից նպատակահարմար է գտնում «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում հատուկ պաշտպանական, հակագնագցման եւ փոխհատուցման միջոցներ կիրառելու կամ չկիրառելու մասին ուսումնասիրություններ անցկացնելիս եւ որոշումներ ընդունելիս հատուկ մեխանիզմին վերաբերող մասում փոփոխություններ կատարելու մասին» 2024 թվականի դեկտեմբերի 26-ի արձանագրության վավերացումը կամ հաստատումը:

ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ            ՊԱՐՈՒՅՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

««ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՀԱՏՈՒԿ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ, ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ ԵՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ԿԻՐԱՌԵԼՈՒ ԿԱՄ ՉԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՆՑԿԱՑՆԵԼԻՍ ԵՎ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ԸՆԴՈՒՆԵԼԻՍ ՀԱՏՈՒԿ ՄԵԽԱՆԻԶՄԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՄԱՍՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ (ԱՅՍՈՒՀԵՏ՝ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ)  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻՆ ՀԱԿԱՍՈՂ, ՕՐԵՆՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՆՈՐ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՈՂ ՆՈՐՄԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՐՁՆՈՂ ՀԻՄՔԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Արձանագրությունը չի պարունակում Հայաստանի Հանրապետության օրենքի  փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում նախատեսող նորմեր, սակայն պարունակում է օրենքին հակասող նորմեր:

Մասնավորապես՝ Արձանագրության 1-ին հոդվածի 3-րդ մասի 2-րդ պարբերությամբ սահմանվում է, որ ուսումնասիրություններ անցկացնող մարմնի կողմից առաջարկված՝ հատուկ պաշտպանական, հակագնագցման կամ փոխհատուցման միջոցի կիրառմանը դեմ քվեարկած՝ Հանձնաժողովի կոլեգիայի յուրաքանչյուր անդամի գրավոր հիմնավորված առարկությունները, բացառությամբ գաղտնի բնույթի տեղեկությունների, Հանձնաժողովի կոլեգիայի որոշման հետ մեկտեղ, հրապարակվում են «Ինտերնետ» ցանցի՝ Միության պաշտոնական կայքում: Այս դրույթը հակասում է «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 8-րդ հոդվածին, որով սահմանվում է տեղեկատվության տրամադրման սահմանափակման հիմքերի սպառիչ ցանկը:

Արձանագրության 1-ին հոդվածի 7-րդ մասի 2-րդ կետով սահմանվում է, որ իրավասու մարմինները երրորդ անձանց չեն փոխանցում եւ այլ եղանակով չեն հրապարակում ուսումնասիրության անցկացման հետ կապված տեղեկատվությունը: Տվյալ դրույթը հակասում է «Հակագնագցման (հակադեմփինգային) եւ փոխհատուցման միջոցների մասին» օրենքի 42-րդ հոդվածին, որի համաձայն՝ լիազոր մարմինը յուրաքանչյուր ուսումնասիրության եւ վերաքննության առնչությամբ կազմում է հրապարակայնորեն մատչելի գործ, որտեղ հաշվի առնելով սույն օրենքի 72-րդ հոդվածի գաղտնիության պահպանման պահանջները, զետեղվում են գործին առնչվող բոլոր եզրակացություններն ու որոշումները, ծանուցումները, շահագրգիռ կողմերի հետ անցկացված քննարկումների արձանագրությունները, տեղեկությունների ճշտության ստուգման զեկուցագրերը, լիազոր մարմնին տրամադրված գրավոր փաստարկները, ներառյալ՝ հարցաթերթերն ու դրանց պատասխանները եւ լիազոր մարմնի կողմից հրապարակման արժանի համարվող ցանկացած տեսակի այլ փաստաթղթեր: Հրապարակայնորեն մատչելի գործի նյութերը պետք է մատչելի լինեն հասարակությանը՝ ծանոթացման կամ պատճենահանման համար: Խնդրո առարկա դրույթը հակասում է նաեւ Օրենքի 8-րդ հոդվածին:

Արձանագրության 1-ին հոդվածի 9-րդ մասով նախատեսված եզրափակիչ դրույթների 3-րդ կետով սահմանվում է, որ հանձնաժողովը, սույն արձանագրության կատարման նպատակով, որոշումներ է ընդունում ուսումնասիրություն սկսելու, իրականացնելու, ավարտելու եւ (կամ) կասեցնելու ընթացակարգերի վերաբերյալ: Հանձնաժողովի կողմից ընդունված որոշումների արդյունքում չպետք է փոփոխվեն Պայմանագրի դրույթները կամ դրանք չպետք է հակասեն այդ դրույթներին: Այս դրույթը հակասում է «Հակագնագցման (հակադեմփինգային) եւ փոխհատուցման միջոցների մասին» օրենքի 35-րդ հոդվածի 2-րդ մասին, որի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է կայացնում ուսումնասիրություն սկսելու կամ ուսումնասիրություն սկսելը մերժելու մասին՝ լիազոր մարմնի առաջարկության ստացման օրվանից տասնհինգ օրվա ընթացքում:

Ելնելով վերոնշյալից՝ Արձանագրությունը ենթակա է վավերացման ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ եւ «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետերով, իսկ Հայաստանի Հանրապետության համար  ֆինանսական կամ գույքային պարտավորություններ նախատեսելու դեպքում Արձանագրությունը ենթակա կլինի վավերացման ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ եւ «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետերով:

ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ՝      ԱՆՆԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում հատուկ պաշտպանական, հակագնագցման եւ փոխհատուցման միջոցներ կիրառելու կամ չկիրառելու մասին ուսումնասիրություններ անցկացնելիս եւ որոշումներ ընդունելիս հատուկ մեխանիզմին վերաբերող մասում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության՝ Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթների առկայության մասին

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում հատուկ պաշտպանական, հակագնագցման եւ փոխհատուցման միջոցներ կիրառելու կամ չկիրառելու մասին ուսումնասիրություններ անցկացնելիս եւ որոշումներ ընդունելիս հատուկ մեխանիզմին վերաբերող մասում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության մեջ Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող՝ եկամուտների նվազեցման կամ ծախսերի ավելացման հանգեցնող դրույթներ առկա չեն:

ՎԱՀԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Ն. Հովակիմյանին

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
Ա. Կարապետյանին

Ի պատասխան ՀՀ էկոնոմիկայի նախարարության
06.03.2025թ. թիվ 06/1734-2025 գրության

Հարգելի՛ գործընկերներ

Հայտնում ենք, որ 2024 թվականի դեկտեմբերի 26-ին Սանկտ Պետերբուրգում ստորագրված «Եվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում հատուկ պաշտպանական, հակագնագցման եւ փոխհատուցման միջոցներ կիրառելու կամ չկիրառելու մասին ուսումնասիրություններ անցկացնելիս եւ որոշումներ ընդունելիս հատուկ մեխանիզմին վերաբերող մասում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությամբ «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի կարգավորման շրջանակում Հայաստանի Հանրապետության համար գույքային պարտավորություններ նախատեսող դրույթներ առկա չեն:

Հարգանքով՝         Ա. Սիմոնյան

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

2024 թվականի դեկտեմբերի 26-ին Սանկտ Պետերբուրգում ստորագրված ««Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում հատուկ պաշտպանական, հակագնագցման եւ փոխհատուցման միջոցներ կիրառելու կամ չկիրառելու մասին ուսումնասիրություններ անցկացնելիս եւ որոշումներ ընդունելիս հատուկ մեխանիզմին վերաբերող մասում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության կատարման համար պատասխանատու մարմինների վերաբերյալ

1. ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
2. ՀՀ արտաքին գործերի նախարարություն
3. ՀՀ արդարադատության նախարարություն
4. ՀՀ ֆինանսների նախարարություն
5. ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն
6. ՀՀ պետական եկամուտների կոմիտե
7. ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողո

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշում

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն