Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-1144-29.08.2025-ՖՎ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» 1997 թվականի հունիսի 24-ի ՀՕ-137 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 15-րդ հոդվածի՝

1) 12-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«12. Պետության եւ համայնքների համար պարտավորություններ (այդ թվում՝ պայմանական պարտավորություններ) առաջացնող պայմանագրերը (համաձայնագրերը) եւ այդ պայմանագրերում (համաձայնագրերում) իրականացվող փոփոխությունները եւ լրացումները ենթակա են պարտադիր գրանցման պետական լիազորված մարմնում:».

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 12.1-րդ եւ 12.2-րդ մասերով.

«12.1 Պայմանական պարտավորություններ առաջացնող պայմանագրերը (համաձայնագրերը) եւ դրանցում կատարվող փոփոխությունները եւ լրացումները ենթակա են նախնական գնահատման պետական լիազորված մարմնի կողմից եւ կարող են կնքվել պետական լիազորված մարմնի նախնական գնահատման առկայության դեպքում: Սույն մասի պահանջը չի տարածվում գնումները կարգավորող օրենսդրության համաձայն պետական լիազորված մարմնում հաշվառվող, ինչպես նաեւ «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» օրենքով սահմանված կարգով պետություն-մասնավոր գործընկերության (ՊՄԳ) ծրագրերի տվյալների բազայում ներառվող պայմանագրերի վրա:

12.2 Պետության եւ համայնքների համար պարտավորություններ (այդ թվում՝ պայմանական պարտավորություններ) առաջացնող՝ սույն հոդվածի 12-րդ մասում նշված պայմանագրերի (համաձայնագրերի) եւ դրանց փոփոխությունների եւ լրացումների գրանցման, ինչպես նաեւ պայմանական պարտավորություններ առաջացնող պայմանագրերի (համաձայնագրերի) եւ դրանցում կատարվող փոփոխությունների եւ լրացումների նախնական գնահատման կարգերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

Հոդված 2. Օրենքի 151-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) «երկու» բառը փոխարինել «երեք» բառով.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ «գ» կետով.

«գ) վերլուծությունների մաս:»:

Հոդված 3. Օրենքի 151-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ եւ 5-րդ մասերով.

«4. Վերլուծությունների մասում ներկայացվում են պետական լիազորված մարմնի, այդ թվում՝ այլ մարմինների հետ համատեղ մշակված վերլուծությունները, որոնք առնչություն ունեն միջնաժամկետ ծախսերի ծրագրին: Վերլուծությունների մասում պարտադիր ներառվում է հարկաբյուջետային հատուկ ռիսկերի (ներառյալ պետական եւ համայնքային մասնակցությամբ ընկերությունների, ՊՄԳ ծրագրերի (բացառությամբ՝ օրենքով հրապարակման ոչ ենթակա), բյուջետային վարկերի եւ երաշխիքների) վերաբերյալ տեղեկատվությունը, որը մշակվում է պետական լիազորված մարմնի եւ համապատասխան պետական մարմինների կողմից համատեղ:

5. Պետական լիազորված մարմնի եւ պետական մարմինների՝ հարկաբյուջետային հատուկ ռիսկերի վերաբերյալ տեղեկատվության համատեղ մշակման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:»:

Հոդված 4. Օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասի «բ1» կետում «- ճշգրտված տեղեկատվություն՝ հիմնական հարկաբյուջետային ռիսկերի եւ դրանց հավանականության վերաբերյալ (բարձր, միջին, ցածր).» բառերը փոխարինել
«- ճշգրտված տեղեկատվություն՝ հիմնական հարկաբյուջետային ռիսկերի եւ դրանց հավանականության (բարձր, միջին, ցածր) եւ հարկաբյուջետային հատուկ ռիսկերի (այդ թվում՝ նախորդող ժամանակահատվածում տվյալ ռիսկերի նյութականացման դեպքերի նկարագրության) վերաբերյալ.» բառերով:

Հոդված 5. Օրենքի 17-րդ հոդվածի 5-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «թ1» կետով.

«թ1) «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» օրենքով սահմանված ՊՄԳ պայմանագրերի շրջանակներում մասնավոր գործընկերոջ կողմից հանրային գործընկերոջը վճարվող վնասի հատուցումներ, տույժեր (տոկոսներ), փոխհատուցումներ, կոնցեսիոն եւ այլ վճարներ:»:

Հոդված 6. Օրենքի 282-րդ հոդվածի 1.2-րդ մասում լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ «ե» կետ.

«ե) «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» օրենքով սահմանված ՊՄԳ պայմանագրերի շրջանակներում մասնավոր գործընկերոջ կողմից հանրային գործընկերոջը վճարվող վնասի հատուցումներ, տույժեր (տոկոսներ), փոխհատուցումներ, կոնցեսիոն եւ այլ վճարներ:»:

Հոդված 7.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում: