Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-11438-26.08.2025-ՏՏԳՇ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» 2014 թվականի հունիսի 21-ի ՀՕ-110-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ եւ 26-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 2. Օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասը «զարգացման,» բառից հետո լրացնել «կլիմայի փոփոխության մեղմման եւ հարմարվողականության,» բառերով:

Հոդված 3. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում «Կլիմայի մասին» օրենքի ուժի մեջ մտնելու օրվանից: