Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-11437-26.08.2025-ՏՏԳՇ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Բնապահպանական վերահսկողության մասին» 2005 թվականի ապրիլի 11-ի ՀՕ-82-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածի.

1. 2-րդ պարբերությունը «ռադիոակտիվ աղտոտվածության,» բառերից հետո լրացնել «ջերմոցային գազերի արտանետումների,» բառերով, իսկ  «հաշվետվությունների ներկայացման» բառերից հետո՝ «, չափումների, հաշվետվողականության եւ հավաստագրման համակարգում ներառելու նպատակով տվյալների տրամադրման» բառերով.

2. 13-րդ պարբերությունը «բնական ռեսուրսների բանական օգտագործման համար» բառերը փոխարինել «բնական ռեսուրսների բանական օգտագործման, ինչպես նաեւ կլիմայի փոփոխության մեղմման եւ հարմարվողականության ապահովման համար» բառերով:

Հոդված 2. Օրենքի 22-րդ հոդվածի.

1. 1-ին մասի 1-ին կետի «է» պարբերությունում «.» կետադրական նշանը փոխարինել «,» կետադրական նշանով.

2. 1-ին մասի 1-ին կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ը» պարբերությամբ.

«ը) ջերմոցային գազերի արտանետման թույլտվությունների առկայությունը եւ այդ թույլտվությամբ սահմանված առավելագույն սահմանաչափի  պահպանումը.».

3. 1-ին մասի 10-րդ կետում «պահպանումը» բառից հետո «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով.

4. 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 11-րդ կետով.

«11) չափումների, հաշվետվողականության եւ հավաստագրման համակարգ.

ա) չափումների, հաշվետվողականության եւ հավաստագրման համակարգում ներառելու նպատակով տվյալների տրամադրման սահմանված կարգի պահպանումը,

բ) չափումների, հաշվետվողականության եւ հավաստագրման համակարգում ներառվող տվյալների եւ հաշվետվությունների որակի հսկողություն եւ որակի ապահովում իրականացնող ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից հավաստագրման պահանջի պահպանումը:»:

Հոդված 3. Օրենքի 29.1 հոդվածի

1. 1-ին մասի 11-րդ կետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով.

2. 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 12-րդ կետով.

«12) ստուգվող սուբյեկտն իրականացնում է ջերմոցային գազերի արտանետում՝ առանց օրենսդրությամբ սահմանված դեպքերում եւ կարգով ջերմոցային գազերի արտանետման թույլտվություն ստանալու:»

Հոդված 4. Անցումային դրույթ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում «Կլիմայի մասին» օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից մեկ տարի հետո: