Հոդված 1. «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» 2008 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-5-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 64-րդ հոդվածի.
1. 1-ին մասի 4-րդ կետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով.
2. 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ եւ 6-րդ կետերով.
«5) մասնակցում է համայնքի վրա ուղղակի կամ անուղղակի ազդեցություններ ունեցող կլիմայի փոփոխության մեղմման ու հարմարվողականության բաղադրիչներ ներառող իրավական ակտերի մշակման գործընթացին եւ ներկայացնում է գրավոր դիրքորոշում.
6) ապահովում է «Կլիմայի մասին» օրենքի 27-րդ հոդվածի 4-րդ, 28-րդ հոդվածի 3-րդ, 29-րդ հոդվածի 3-րդ եւ 30-րդ հոդվածի 3-րդ մասերով սահմանված պահանջների կատարումը:»:
Հոդված 2. Օրենքի 72-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 10-րդ մասով.
«10. Երեւանի բյուջեում կարող է իրականացվել բյուջեի կլիմայական նշագրում:»:
Հոդված 3. Օրենքի 83-րդ հոդվածի 6-րդ մասը «ծրագրերը» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ ծրագրում ներառվում են կլիմայական քաղաքականությունից բխող կլիմայի փոփոխության մեղմման ու հարմարվողականության գործողությունները եւ մոտեցումները» բառերով:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: