Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 51-րդ հոդվածի.
1. 1-ին մասի 1-ին կետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով.
2. 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2-րդ եւ 3-րդ կետերով.
«2) մասնակցում է համայնքի վրա ուղղակի կամ անուղղակի ազդեցություններ ունեցող կլիմայի փոփոխության մեղմման ու հարմարվողականության բաղադրիչներ ներառող իրավական ակտերի մշակման գործընթացին եւ ներկայացնում է գրավոր դիրքորոշում.
3) ապահովում է «Կլիմայի մասին» օրենքի 27-րդ հոդվածի 4-րդ, 28-րդ հոդվածի 3-րդ, 29-րդ հոդվածի 3-րդ եւ 30-րդ հոդվածի 3-րդ մասերով սահմանված պահանջների կատարումը:»:
Հոդված 2. Օրենքի 82-րդ հոդվածի 6-րդ մասը «ծրագրերը» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ կլիմայական քաղաքականությունից բխող կլիմայի փոփոխության մեղմման ու հարմարվողականության գործողությունները եւ մոտեցումները» բառերով:
Հոդված 3.
Օրենքի 83-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ
4-րդ մասով.
«4. Համայնքները կարող են իրականացնել համայնքի բյուջեի կլիմայական նշագրում:»:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: