Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-11434-26.08.2025-ՏՏԳՇ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Տարածքային կառավարման մասին» 2019 թվականի նոյեմբերի 14-ի ՀՕ-252-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 17-րդ հոդվածի.

1. 1-ին մասի 1-ին կետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով.

2. 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2-րդ եւ 3-րդ կետերով.

«2) մարզում ապահովում է  Հայաստանի Հանրապետության կառավարության կլիմայական քաղաքականության իրականացումը եւ համակարգումը.

3) ապահովում է «Կլիմայի մասին» օրենքի 27-րդ հոդվածի 4-րդ, 28-րդ հոդվածի 3-րդ, 29-րդ հոդվածի 3-րդ եւ 30-րդ հոդվածի 3-րդ մասերով սահմանված պահանջների կատարումը:»:

Հոդված 2. Օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը «մշակումը» բառից հետո լրացնել «, այդ թվում՝ դրանում կլիմայական քաղաքականության ներկառուցումը,» բառերով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: