Հոդված 1. «Նորմատիվ իրավական ակտերի մասին» 2018 թվականի մարտի 21-ի ՀՕ-180-Ն օրենքի 7-ին հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ մասով՝
«5. Փորձաքննության չեն ենթարկվում հանրային տեղեկություններին հասանելիությունը սահմանափակելու կամ հասանելիություն չտրամադրելու վերաբերյալ տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովի որոշումների նախագծերը:»:
Հոդված 2. Եզրափակիչ մաս
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում «Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի մասին» օրենքի ուժի մեջ մտնելու պահից: