Հոդված 1. «Հանրային ծառայության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-206-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 3-րդ մասում «էկոպարեկային ծառայությունը» բառերից հետո լրացնել «, տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնում ծառայությունը» կետադրական նշանը եւ բառերը:
Հոդված 2. Օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասում «դատական կարգադրիչների ծառայության բարձրագույն պաշտոններ զբաղեցնող անձինք» բառերից հետո լրացնել «, տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնում ծառայության գլխավոր պաշտոնների 1-ին ենթախմբի պաշտոններ զբաղեցնող անձինք» կետադրական նշանը եւ բառերը:
Հոդված 3. Եզրափակիչ մաս
2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը: