Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի քաղաքացիական օրենսգրքի117-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«4. Կոոպերատիվների առանձին տեսակների, մասնավորապես` սպառողական եւ գյուղատնտեսական կոոպերատիվների ուհամատիրությունների առանձնահատկությունները եւ իրավական վիճակը, ինչպես նաեւ նրանց անդամների իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են օրենքներով:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՏԻՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ
Իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը
Վերջին տարիներին գյուղատնտեսությունում գրանցված որոշակի դրական տեղաշարժերի հետ մեկտեղ, ոլորտում բնատնտեսական ներուժի օգտագործման մակարդակը դեռեւս բավականին ցածր է, որի հիմնական պատճառներից մեկը հանրապետության գյուղացիական տնտեսությունների փոքր չափերն են եւ տնտեսությունների համատեղ գործունեության ձեռնարկումների դանդաղ ընթացքը: Ուստի անհրաժեշտություն է առաջանում տարբեր լծակներով եւ մեխանիզմներով խթանել համատեղ տնտեսվարման զարգացումը, գյուղատնտեսական կոոպերատիվների կազմակերպման միջոցառումների իրականացումը, որը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2014թ. մայիսի 19-ի որոշմամբ հավանության արժանացած Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրից, Հայաստանի Հանրապետության կառավարության 2010թ. նոյեմբերի 4-ի N 1476-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության գյուղի եւ գյուղատնտեսության 2010-2020թթ. կայուն զարգացման ռազմավարությունից եւ Հայաստանի Հանրապետության Նախագահի 2011 թվականի մայիսի 18-ի ՆԿ-91-Ն կարգադրությամբ հաստատված Հայաստանի Հանրապետության պարենային անվտանգության ապահովման հայեցակարգի եւ այլ իրավական ակտերի դրույթներից:
Կոոպերացիայի տարբեր ձեւերի համակարգում իր ուրույն տեղն ունի գյուղատնտեսական կոոպերացիան, որի սկզբունքների արդյունավետ կիրառումն ու օգտագործումը կնպաստի հանրապետության ագրարային ոլորտի խնդիրների հանգուցալուծմանն ու գյուղատնտեսության հետագա զարգացմանը: Հաշվի առնելով գյուղատնտեսության եւ գյուղատնտեսական կոոպերատիվների գործունեության առանձնահատկությունները, նրանց յուրահատուկ կազմակերպա-իրավական կառուցվածքն ու սոցիալ-տնտեսական գործառույթները, մշակվել է «Գյուղատնտեսական կոոպերատիվների մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով պայմանավորված է «Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակումը:
«Գյուղատնտեսական կոոպերատիվների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը հանդիսանում է «Աջակցություն գյուղատնտեսությանը եւ գյուղական զարգացմանը Հայասատանի Հանրապետությունում գյուղատնտեսության եւ գյուղի զարգացման եվրոպական հարեւանության ծրագիր» ֆինանսական աջակցության ծրագրի պարտադիր նախապայման:
Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները
Գյուղատնտեսության ոլորտում ներդրված ռեսուրսների ու իրականացված բարեփոխումների հետ մեկտեղ, ոլորտում դեռեւս առկա են մի շարք հիմնախնդիրներ: Հանրապետության տնտեսության ազատականացման, հողի, գյուղատնտեսական կենդանիների գլխաքանակի, գյուղատնտեսական տեխնիկայի եւ արտադրության այլ միջոցների մասնավորեցման (սեփականաշնորհման) արդյունքում ձեւավորվել եւ ներկայումս գործում է 340 հազար գյուղացիական տնտեսություն, որոնց բաժին է ընկնում 1.4հա գյուղատնտեսական հողատեսքեր: Գյուղացիական տնտեսությունների փոքր չափերը, գյուղատնտեսական մթերքների արտադրության եւ իրացման հետ կապված դժվարությունները հնարավորություն չեն տալիս վարել արդյունավետ գյուղատնտեսություն:
Ստեղծված իրավիճակում կարեւորվում եւ պահանջվում է ագրարային ոլորտում կիրառվող տնտեսվարման ձեւերի կատարելագործում, կոոպերացիայի զարգացման ուղղությամբ համակարգված պետական քաղաքականության իրականացում, որը պահանջում է տվյալ ոլորտը կարգավորող համապարփակ օրենսդրական փաստաթղթի առկայություն:
Հայաստանի Հանրապետությունը դեռեւս չունի գյուղատնտեսական կոոպերացիայի բնագավառը կարգավորող մեկ, ամբողջական, համապարփակ օրենք: Հայաստանում կոոպերատիվների բնագավառը, հիմնականում, կարգավորվում է ՀՀ 1998 թվականի մայիսի 5-ի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով (այսուհետ` Օրենսգիրք) եւ մի շարք այլ իրավական ակտերով: Օրենսգրքով սահմանված են մի շարք հիմնարար կանոններ, որոնք ծառայում են կոոպերատիվների բնագավառը կարգավորող օրենսդրական այլ փաստաթղթերի համար որպես ուղեցույց:
Կոոպերատիվներին առնչվող Հայաստանի Հանրապետության օրենքները, ընդհանուր առմամբ, չեն համապատասխանում Աշխատանքի միջազգային կազմակերպության 2002 թվականին ընդունված «Կոոպերատիվներին աջակցության» թիվ 193 առաջարկությանը (Հայաստանն անդամակցում է 1992 թվականից) եւ Կոոպերատիվների միջազգային դաշինքի, ինչպես նաեւ «Կոոպերատիվների օրենքի Եվրոպական Հիմնադրույթներ» փաստաթղթով սահմանած դրույթներին, հետեւաբար, առաջարկվող օրենքի նախագծի մշակումը եւ ընդունումը հիմք կծառայի գյուղատնտեսության ոլորտում կոոպերատիվների հարաբերությունները կարգավորող օրենսդրության կատարելագործմանը:
Միջազգային կոոպերատիվ չափորոշիչների համաձայն, գյուղատնտեսական կոոպերատիվների բոլոր տեսակներն ու ձեւերը՝ սկսած ծառայություններ մատուցող կոոպերատիվներից մինչեւ արտադրական կոոպերատիվներ, սահմանվում են նույն չափորոշիչներով եւ երկրների մեծ մասում կարգավորվում են մեկ, համընդհանուր օրենքով:
Նախագիծը մշակվել է միջազգային լավագույն փորձի հիման վրա, իրականացվել է մոտ 30 երկրների կոոպերատիվների օրենքների համեմատական վերլուծություն՝ հիմնվելով միջազգային փորձագետ, դոկտոր Անտոնիո Ֆիչիի (Մոլիսեի համալսարան, Հռոմի ԼՈՒՄՍԱ համալսարան, Յուրիքսե) մեթոդաբանության եւ EURICSE-ի կողմից 2010 թվականին իրականացված լայնամասշտաբ հետազոտությունների վրա:
Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
Ներկայումս հանրապետության ագրարային ոլորտում վարվող քաղաքականության կարեւորագույն ուղղություններից է գյուղատնտեսությունում տնտեսվարման ձեւերի զարգացումը, մասնավորապես՝ կոոպերացիայի խթանումը: Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության ծրագրում, Հայաստանի Հանրապետության գյուղի եւ գյուղատնտեսության 2010-2020թթ. կայուն զարգացման ռազմավարության խնդիրների շարքում առանձնանում է կոոպերացիայի զարագումը: Ռազմավարության շրջանակներում գյուղատնտեսության տնտեսվարման ձեւերի զարգացման համատեքստում, միջոցառումները նպատակաուղղվում են գյուղատնտեսությունում կոոպերատիվների տարբեր ձեւերի խթանմանը, որը պահանջում է մի շարք միջոցառումների իրականացում, մասնավորապես` օրենսդրության կատարելագործման միջոցով գյուղատնտեսական կոոպերացիայի բնագավառում ձեւավորվող հարաբերությունների կանոնակարգում, գյուղատնտեսական կոոպերատիվների ձեւավորման տնտեսական խթանման մեխանիզմների կիրառում, գյուղատնտեսական կոոպերատիվների սկզբունքների, առավելությունների վերաբերյալ գյուղատնտեսությունում տնտեսվարողների իրազեկվածության մակարդակի բարձրացում եւ գյուղատնտեսական կոոպերատիվների ձեւավորմանը խթանող ինստիտուցիոնալ կառույցների ձեւավորում: Գյուղատնտեսությունում կոոպերացիայի զարգացումը պահանջում է նշված ուղղություններով համակարգված քաղաքականության իրականացում, որի համար հիմք պետք է ծառայեն վերոնշված օրենքի նախագծի դրույթները:
Կարգավորման նպատակը եւ բնույթը
Օրենքի նախագիծը կարգավորում է գյուղատնտեսական կոոպերատիվների եւ դրանց միությունների ստեղծման, անդամակցության, գործունեության իրականացման, կառավարման, գործունեության դադարման, վերակազմակերպման, լուծարման հետ կապված հարաբերությունները եւ սահմանում է դրանց մասնակիցների իրավունքները, պարտականություններն ու պատասխանատվությունը, ինչպես նաեւ՝ կոոպերատիվների պետական աջակցության ուղղությունները:
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք
Նախագիծը մշակվել է միջազգային լավագույն փորձի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության եւ Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի կողմից եւ լրամշակվել՝ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի հրամանով ստեղծված Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության, Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի, Հայաստանի Հանրապետության հանրային խորհրդի ու Հայաստանի Հանրապետության ազգային ագրարային համալսարանի ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խմբի կողմից: Օրենքի նախագծի լրամշակմանը մասնակցել են նաեւ Ազգային Ժողովի գյուղատնտեսության եւ բնապահպանական հարցերի հանձնաժողովի, ՄԱԿ-ի պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ), «Ֆարմ Կրեդիտ Արմենիա» ունիվերսալ վարկային կազմակերպություն առեւտրային կոոպերատիվի ներկայացուցիչները:
Ակնկալվող արդյունքները
Նախագծի ընդունումից եւ կիրառումից ակնկալվում են հետեւյալ արդյունքները`
- կբարելավվեն գյուղատնտեսական կոոպերատիվների զարգացման օրենսդրական հիմքերը.
- կհստակեցվեն գյուղատնտեսական կոոպերատիվների զարգացման բնագավառում պետական քաղաքականության հիմնական ուղղությունները.
- կխթանվի գյուղատնտեսական կոոպերատիվների ձեւավորումը.
- կբարձրանա գյուղացիական տնտեսությունների գործունեության արդյունավետությունը, տնտեսվարողների մրցունակությունը, երկրի պարենային անվտանգության մակարդակը:
Կոոպերատիվների գործունեությունը կնպաստի նաեւ գյուղական համայնքների զարգացմանը:
Այլ տեղեկություններ՝
Նախագծի վերաբերյալ այլ տեղեկություններ չկան:
ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Գյուղատնտեսական կոոպերատիվների մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ
«Գյուղատնտեսական կոոպերատիվների մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերն իրենց մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետի 5-րդ ենթակետով նախատեսված կոռուպցիոն գործոն չեն պարունակում:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Գյուղատնտեսական կոոպերատիվների մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման
«Գյուղատնտեսական կոոպերատիվների մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:
Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծով նախատեսվում է սահմանել գյուղատնտեսական կոոպերատիվների ստեղծման եւ գործունեության իրավական հիմքերը:
Նախագծի ընդունման դեպքում, կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա ազդեցություն չի նախատեսվում:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Գյուղատնտեսական կոոպերատիվների մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման
«Գյուղատնտեսական կոոպերատիվների մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերով (այսուհետ` Նախագծեր) նախատեսվում է կանոնակարգել գյուղատնտեսական կոոպերատիվների եւ դրանց միությունների ստեղծման, անդամակցության, գործունեության իրականացման, կառավարման, գործունեության դադարման, վերակազմակերպման, լուծարման հետ կապված իրավահարաբերությունները:
Նախագծերով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ առանձին ապրանքային շուկայի հետ, ուստի եւ Նախագծերի ընդունմամբ որեւէ առանձին ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:
Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծերի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ
«Գյուղատնտեսական կոոպերատիվների մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունման դեպքում
«Գյուղատնտեսական կոոպերատիվների մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:
Եզրակացություն
«Գյուղատնտեսական կոոպերատիվների մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման
«Գյուղատնտեսական կոոպերատիվների մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի (այսուհետ` նախագծեր) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:
Նախագծերի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:
Նախագծերը`
ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունեն չեզոք ազդեցություն.
բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունեն դրական ազդեցություն:
ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Գյուղատնտեսական կոոպերատիվների մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի բնապահպանության բնագավառում կարգավորման
1. «Գյուղատնտեսական կոոպերատիվների մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (այսուհետ` Օրենք) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:
2. Օրենքների նախագծերի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:
3. Օրենքների նախագծերը բնապահպանության ոլորտին առնչվում են, սակայն ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չեն հակասում:
Օրենքների կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է: