Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-11395-20.08.2025-ՊԻ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության 2015 թվականի մայիսի 18-ի ՀՕ-49-Ն օրենքի /այսուհետ՝ Օրենք/ 3-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածի՝

1) 2-րդ մասում «միասնական էլեկտրոնային» բառերը փոխարինել «պետական» բառով.

2) 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4. Տեղեկատվական համակարգերի միջոցով անձնական տվյալների մշակման կարգը, այդ ընթացքում անձնական տվյալների անվտանգության ապահովման  ընթացակարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Նշված կարգից բխող տեխնիկական պահանջները եւ անվտանգության կանոնակարգերը հաստատում է «Հանրային տեղեկությունների մասին» օրենքով նախատեսված  ինքնավար մարմինը»:

Հոդված 3. Օրենքի 19-րդ հոդվածի՝

1) 4-րդ, 5-րդ եւ 9-րդ մասերը ճանաչել ուժը կորցրած.

2) 6-րդ մասը լրացնել նոր նախադասությամբ.

«Տեղեկատվական համակարգերից դուրս կենսաչափական անձնական տվյալների նյութական կրիչներին եւ այդ անձնական տվյալները պահպանելու տեխնոլոգիաներին ներկայացվող պահանջները սահմանում է «Հանրային տեղեկությունների մասին» օրենքով նախատեսված  ինքնավար մարմինը:».

3) 8-րդ մասը լրացնել նոր նախադասությամբ՝ հետեւյալ բովանդակությամբ.

«Սույն հոդվածի 2-րդ մասի պահանջների կատարման հսկողությունը «Կիբեռանվտանգության մասին» օրենքի իմաստով ծառայություն մատուցող, իսկ «Հանրային տեղեկությունների մասին» օրենքի իմաստով տվյալների շտեմարանի կառավարիչ համարվող անձանց նկատմամբ իրականացնում է նշված օրենքներով սահմանված ինքնավար մարմինը:»:

Հոդված 4. Օրենքի 22-րդ հոդվածի՝

1) 1-ին մասը ճանաչել ուժը կորցրած.

2) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Հսկողություն իրականացնող այլ մարմինները անձնական տվյալների մշակում նախատեսող   իրավական ակտերի նախագծերը կամ անձնական տվյալների պաշտպանության ոլորտում կատարվող գործողությունները նախօրոք համաձայնեցնում են սույն օրենքով նախատեսված լիազոր մարմնի հետ: Սույն օրենքով նախատեսված լիազոր մարմինն իր եզրակացությունը հայտնում է սեղմ ժամկետում:»:

Հոդված 5. Օրենքի 24-րդ հոդվածի 3-րդ մասի՝

1) 7-րդ կետը ճանաչել ուժը կորցրած.

2) 8-րդ կետում «ծրագրերը.» բառը եւ կետադրական նշանը փոխարինել «ծրագրերը, բացառությամբ «Հանրային տեղեկությունների մասին» օրենքով պետական տեղեկատվական համակարգի եւ դրան միացված տվյալների շտեմարաննների.» բառերով եւ կետադրական նշանով:

Հոդված 6. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

2. Սահմանել, որ «Օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասի հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ընդունված ենթաօրենսդրական նորմատիվ ակտը շարունակում է գործել, մինչեւ սույն օրենքի 2-րդ հոդվածով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ ակտի եւ նույն հոդվածում նախատեսված ինքնավար մարմնի համապատասխան ակտի ընդունումը: