Հոդված 1. «Տեղեկատվության ազատության մասին» 2003 թվականի սեպտեմբերի 23-ի ՀՕ-11-Ն օրենքի՝
1) 5-րդ հոդվածը ուժը կորցրած ճանաչել:
2) 7-րդ հոդվածի 1-ին մասը ուժը կորցրած ճանաչել:
3) 10-րդ հոդվածի 1-ին մասը ուժը կորցրած ճանաչել, իսկ 2-րդ մասի «Սույն հոդվածի 1-ին մասում նախատեսված» բառերը հանել:
4) 12-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 2. Եզրափակիչ մաս
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: