Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-1135-05.08.2025-ՏՀ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՀԱՄԱՐ ԿԻՐԱՌՎԱԾ ՏՈՒՅԺԵՐԻ ՀԱՄԱՆԵՐՄԱՆ ՄԱՍԻՆ

ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

1. Սույն օրենքը կարգավորում է ֆիզիկական անձանց կողմից մեկ մարդատար- տաքսի ավտոմոբիլով ուղեւորափոխադրումների իրականացման լիցենզիայի պետական տուրքի գծով պարտավորություններ ունեցող ֆիզիկական անձանց նկատմամբ համաներման հետ կապված հարաբերությունները:

ԳԼՈՒԽ 2
ՀԱՄԱՆԵՐՄԱՆ ԿԻՐԱՌՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐԸ



Հոդված 2. Համաներման կիրառման շրջանակները

1. ֆիզիկական անձանց կողմից մեկ մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղեւորափոխադրումների իրականացման լիցենզիայի համար մինչեւ 2019 թվականի հունիսի 29-ը «Պետական տուրքի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 15-րդ մասի
15.6-րդ կետով նախատեսված պետական տուրքի գծով պարտավորություններ ունեցող ֆիզիկական անձինք ազատվում են պետական տուրքի եւ պետական տուրքի չվճարման համար հաշվարկված տույժերի վճարումից:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ պետական տուրքի գծով պարտավորությունների վերաբերյալ անբողոքարկելի վարչական ակտերի հիման վրա հանրային իրավական դրամական պահանջներով գումարի բռնագանձման վերաբերյալ գործերով դրամական պահանջների հիման վրա հարուցված կատարողական վարույթներն օրենքով սահմանված կարգով ենթակա են կարճման՝ կատարողական վարույթի կողմերին ազատելով նախատեսված կատարողական գործողությունների կատարման ծախսերը վճարելու պարտականությունից:

ԳԼՈՒԽ 3
ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ

Հոդված 3. Օրենքի ուժի մեջ մտնելը

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը: