Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-1107-17.06.2025-ՊԻ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 2021 թվականի հունիսի 30-ի Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 264-րդ հոդվածում՝

1) 3-րդ մասում «ինչպես նաեւ 47» բառերը փոխարինել «ինչպես նաեւ 46» բառերով,

2) 5-րդ մասում «Դատարանը» բառից հետո լրացնել «կողմի միջնորդությամբ կամ» բառերով:

Հոդված 2. Օրենսգրքի 349-րդ հոդվածի 6-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետեւյալ բովանդակությամբ.

«6.  Նախագահողը կնքում է դատավճռի յուրաքանչյուր էջը եւ ստորագրում է դատավճռի եզրափակիչ մասը:»:

Հոդված 3. Օրենսգրքի 350-րդ հոդվածի 6-րդ մասում «ոչ ուշ, քան հինգ օրվա ընթացքում,» բառերը փոխարինել «ոչ ուշ, քան երկշաբաթյա ժամկետում ,» բառերով:

Հոդված 4. Օրենսգրքի 366-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետեւյալ բովանդակությամբ.

«3. Սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերում նշված հիմքերի բացակայության դեպքում վերաքննիչ դատարանի որոշմամբ բողոքն ընդունվում է վարույթ եւ նշանակվում դատաքննության՝ որոշման մեջ նշելով այն գրավոր, իսկ սույն օրենսգրքի 264-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքում, ինչպես նաեւ սույն օրենսգրքի 365-րդ հոդվածով նախատեսված միջնորդությունը բավարարելու դեպքում՝ բանավոր ընթացակարգով իրականացնելու մասին:

Հոդված 5. Օրենսգրքի 368-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետեւյալ բովանդակությամբ.

«2. Ուսումնասիրված քրեական գործը բանավոր ընթացակարգով դատաքննության նշանակելու մասին որոշմամբ.

1) սահմանվում է դատական նիստի վայրը, տարին, ամիսը, օրը, ժամը.

2) ապացույցներ հետազոտելու անհրաժեշտության դեպքում սահմանվում են դատական նիստում անմիջականորեն հետազոտման ենթակա ապացույցների ծավալը, ցուցմունք տալու համար դատարան հրավիրվող անձանց ցանկը.

3) լուծվում է խափանման միջոցի հարցը.

4) լուծվում է դատական նիստը դռնբաց կամ դռնփակ անցկացնելու հարցը:».

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 2.1-ին մասով.

«2.1. Ուսումնասիրված քրեական գործը գրավոր ընթացակարգով դատաքննության նշանակելու մասին որոշմամբ.

1) սահմանվում է դատական ակտի կայացման օրը.

2) սահմանվում է վարույթի մասնակիցների կողմից միջնորդությունների եւ բացատրությունների ներկայացման վերջնաժամկետը.

3) լուծվում է խափանման միջոցի հարցը:»:

3)  լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 2.2 մասով.

«2.2. Սույն հոդվածի 2.1 մասով նախատեսված դատական ակտի կայացման օրը դատարանի պատճառաբանված որոշմամբ կարող է երկարաձգվել սույն օրենսգրքով վերաքննիչ բողոքների քննության համար նախատեսված ժամկետների սահմաններում:»:

4) 3-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետեւյալ բովանդակությամբ.

«3. Վերաքննությունը բանավոր ընթացակարգով իրականացվելու դեպքում առաջին դատական նիստը նշանակվում է քրեական գործն ստանալու օրվանից հետո՝ քսան օրվա, սակայն ոչ ուշ, քան առաջին վերաքննիչ բողոքը ներկայացնելուց հետո՝ երկու ամսվա ընթացքում:»:

5) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 3.1-ին մասով.

«3.1.Գրավոր ընթացակարգով իրականացվող վերաքննությունը բանավոր ընթացակարգով փոխակերպելու մասին որոշում կայացնելու դեպքում՝ առաջին դատական նիստը նշանակվում է որոշում կայացնելուց հետո՝ քսան օրվա ընթացքում:»:

Հոդված 6. Օրենսգրքի 369-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետեւյալ բովանդակությամբ.

«1. Դատարանի որոշմամբ բանավոր ընթացակարգով դատաքննությանը կարող է պարտադիր համարվել բողոքը ներկայացրած անձի, վարույթի մյուս մասնակիցների, այդ թվում՝ դատախազի մասնակցությունը»:

Հոդված 7. Օրենսգիրքի 370-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակության նոր 2.1 մասով.

«2.1. Վերաքննիչ դատարանը եզրափակիչ դատական ակտի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքը քննում եւ որոշում է կայացնում ողջամիտ ժամկետում, բայց ոչ ուշ, քան վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում: Սույն մասով նախատեսված ժամկետը Վերաքննիչ դատարանի պատճառաբանված որոշմամբ կարող է երկարաձգվել 4 ամսից ոչ ավելի ժամկետով:»:

Հոդված 8. Օրենսգրքի 379-րդ հոդվածում՝

1) 1-ին մասում «հրապարակումից» բառը փոխարինել «հրապարակումից կամ կայացումից» բառերով.

2) 2-րդ մասում «հրապարակումից հետո՝ ոչ ուշ, քան հինգ օրվա ընթացքում,» բառերը փոխարինել «հրապարակումից կամ կայացումից հետո՝ ոչ ուշ, քան երկշաբաթյա ժամկետում,»:

Հոդված 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը: