Հոդված1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի փետրվարի 20-ի ՀՕ-308-ն օրենքի 29-րդ հոդվածի 5-րդ մասը լրացնել նոր նախադասությամբ, հետեւյալ բովանդակությամբ`
«Մշտական հանձնաժողովներում օրենքների նախագծերի վերաբերյալ ոչ դրական եզրակացությամբ որոշումներն ընդունվում են, եթե որոշմանը կողմ են քվեարկել հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի առնվազն զ-ը»:
Հոդված 2. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ
Նկատի ունենալով, որ ԱԺ մշտական հանձնաժողովների հիմնական գործառույթը դա օրենքների նախագծերի վերաբերյալ եզրակացություն տալն է եւ այդ եզրակացությունից է կախված, թե քննարկվող օրենքը ԱԺ-ի հերթական նստաշրջանի կամ նիստի օրակարգ ընդգրկվելու է, թե ոչ եւ, որպես կանոն, մշտական հանձնաժողովների կողմից ոչ դրական եզրակացություն ստացած օրենքների նախագծերը հիմնականում չեն քննարկվում լիագումար նիստերում, այսինքն որպես կանոն օրակարգից դուրս են գալիս: Փաստորեն, ըստ վերոգրյալի, ԱԺ-ի պատգամավորները ոչ դրական եզրակացության արժանացած օրենքների նախագծերին չեն ծանոթանում, չեն քննարկում եւ զրկվում են կարծիք ու դիրքորոշում հայտնելու իրավունքից: Հաշվի առնելով մշտական հանձնաժողովների կողմից օրենքների վերաբերյալ ոչ դրական կարծիքի հայտնելու որոշման կարեւորությունը, անհրաժեշտ է հնարավորինս բարձրացնել այդ որոշման լեգիտիմությունը, առավել մեծ թվով պատգամավորների մասնակից դարձնելով այդ որոշման կայացմանը, այլապես մշտական հանձնաժողովները, որոնք միջինը կազմված են 9-10 պատգամավորներից, կարող են երկու-երեք պատգամավորի քվեարկությամբ նախագծին տալ ոչ դրական եզրակացություն եւ նախագծի հեղինակներին զրկել լիագումար նիստերում առավել լայն քննարկման հնարավորություններից: