Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-898-16.11.2015-ՊԱ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1.  «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-166-Ն  օրենքի (այսուհետ՝ օրենք)  15-րդ հոդվածը լրացնել նոր 8-րդ մասով հետեւյալ բովանդակությամբ.

«8. Անձնական օգտագործման մարդատար տրանսպորտային միջոցները ենթակա չեն պարտադիր տեխնիկական զննության»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹեւԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ  ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

Նկատի ունենալով, որ մեր իրականությունում անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների շուրջ 90 տոկոսը տեխնիկական զննության կտրոններ ստանում են առանց տրանսպորտային միջոցների  իրական զննության, այսինքն վարորդները վճարում են ոչ թե ծառայության այլ թղթի համար:Ինչպես նաեւ հաշվի առնելով հարեւան Վրաստանի փորձը, որտեղ շուրջ 10 տարի է , ինչ տրանսպորտային միջոցները պարտադիր տեխնիկական զննություն չեն անցնում, առաջարկվում է անձնական օգտագորխման մարդատար տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության պահանջը հանել: