Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-10743-16.05.2025-ԳԿ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» 2001 թվականի հոկտեմբերի 23-ի ՀՕ-248 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 16-րդ հոդվածի 6-րդ մասում «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» բառերը փոխարինել «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» բառերով:

Հոդված 2. Օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի առաջին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Պետության հիմնադրած՝ բարձրագույն կրթական ծրագրեր իրականացնող պետական կազմակերպության կամ գիտական կազմակերպության կառավարման մարմինները ձեւավորվում են «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքին համապատասխան»:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: