Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Կ-3292-29.06.2004,30.08.2004-ՊԻ,ԵԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«ՀՈԴՎԱԾ 28. ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ եւ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄԸ

Համայնքի ղեկավարն իր լիազորությունները իրականացնում է իր աշխատակազմի, համայնքային բյուջետային հիմնարկների, առեւտրային եւ ոչ առեւտրային կազմակեր՟պությունների միջոցով:

Համայնքի ղեկավարը, իր պաշտոնը ստանձնելուց օրվանից ոչ ուշ, քան մեկ ամսվա ընթացքում, մշակում եւ համայնքի ավագանու հաստատմանն է ներկայացնում իր աշխատակազմի, ինչպես նաեւ համայնքային բյուջետային հիմնարկների կառուցվածք՟ները, հաստիքացուցակն ու պաշտոնական դրույքաչափերը:

Համայնքի ղեկավարը ինքնուրույնաբար եւ սեփական պատասխանատվությամբ նշանակումներ է կատարում հայեցողական պաշտոններում: Համայնքի նոր ղեկավարի ընտրվելուց հետո հայեցողական պաշտոններ զբաղեցնող անձինք իրենց լիազորությունները վայր են դնում: Համայնքի ղեկավարը, իր աշխատակազմի եւ եւ բյուջետային հիմնարկների աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակն ու պաշտոնային դրույքաչափերը հաստատվելուց հետո` մեկամսյա ժամկետում, նշանակումներ է կատարում հայեցողական պաշտոններում:

Համայնքային ծառայողների նշանակման եւ զբեղեցված պաշտոնից ազատման կարգը սահմանվում է «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

Համայնքի ղեկավարը իր ներկայացմամբ եւ ավագանու համաձայնությամբ նշանակում է համայնքային բյուջետային հիմնարկների ղեկավարներին: Բյուջետային հիմնարկների ղեկավարները համայնքի ղեկավարի հաստատմանն են ներկայացնում տվյալ հիմնարկների կանոնադրությունները»:

ՀՈԴՎԱԾ 2 . «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետու՟թյան օրենքի 67-րդ հոդվածի երկրորդ մասում «պետությանը» բառից հետո լրացնել «եթե այլ բան նախատեսված չէ օրենքով» բառերը, եւ օրենքի 71-րդ հոդվածի երկրորդ մասում «փոխհատուցում» բառից հետո լրացնել «եթե այլ բան նախատեսված չէ օրենքով» բառերը:

ՀՈԴՎԱԾ 3 . Օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: