Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-355-18.08.2004-ՍԱ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՌԱՆՑ ԾՆՈՂԱԿԱՆ ԽՆԱՄՔԻ ՄՆԱՑԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (2002 թվականի սեպտեմբերի 24-ի ՀՕ-411-Ն, այսուհետ` օրենք) 5-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«դաստիարակչական, բուժական եւ բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում, անկախ դրանց կազմակերպական-իրավական ձեւից, գտնվող կամ բնակվող` առանց ծնողական խնամքի մնացած երեխաների խնամքի եւ դաստիարակության համար անհրաժեշտ պետական սոցիալական նվազագույն չափորոշիչների սահմանումը եւ պահպանումը»:

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի`

1) 1-ին մասի «կյանքի որակի հիմնական ցուցանիշների պետական սոցիալական նվազագույն չափորոշիչները» բառերը փոխարինել «խնամքի եւ դաստիարակության համար անհրաժեշտ պետական սոցիալական նվազագույն չափորոշիչները» բառերով,

2) 2-րդ մասի 1-ին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Բուժական, դաստիարակչական, բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում, անկախ դրանց կազմակերպական-իրավական ձեւից, գտնվող կամ բնակվող առանց ծնողական խնամքի մնացած երեխաները կամ նրանց օրինական ներկայացուցիչներն իրավունք ունեն պահանջելու պարբերաբար ուսումնասիրել խնամքի եւ դաստիարակության համար անհրաժեշտ պետական սոցիալական նվազագույն չափորոշիչներին` երեխաներին տրամադրվող ծառայությունների համապատասխանությունը»:

Հոդված 3. Օրենքի 7-րդ հոդվածի`

1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հիմնական ընդհանուր կամ միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթություն ստացած` առանց ծնողական խնամքի մնացած երեխաները պետական միջին մասնագիտական կամ բարձրագույն ուսումնական հաստատությունների նախապատրաստական դասընթացներ ընդունվում եւ սովորում են անվճար:»,

2) 2-րդ մասի« պետական » բառից հետո « բարձրագույն» բառը փոխարինել «միջին մասնագիտական եւ բարձրագույն» բառերով,

3) 3-րդ մասից «առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին» բառերից հետո հանել «անհրաժեշտ առաջադիմություն ունենալու դեպքում» բառերը:

Հոդված 4. Օրենքի 9-րդ հոդվածի`

1) 1-ին մասի 1-ին պարբերության «խնամակալական կազմակերպություններում» բառերը փոխարինել «բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում» բառերով,

2) 1-ին մասի 2-րդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«18 տարին լրացած առանց ծնողական խնամքի մնացած երեխաները, որոնք չունեն սեփականության կամ օգտագործման իրավունքով իրենց պատկանող բնակելի տարածություն եւ վերջին 5 տարիների ընթացքում չեն օտարել սեփականության իրավունքով իրենց պատկանող բնակելի տարածությունը, իրավունք ունեն ստանալու նվազագույն սոցիալական չափորոշիչներին համապատասխան բնակելի տարածություն»:

Հոդված 5. Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերության «Խնամակալական կազմակերպություններում» բառերը փոխարինել «Բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում» բառերով:

Հոդված 6. Օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.«Կյանքի դժվարին իրավիճակում գտնվող` առանց ծնողական խնամքի մնացած երեխաների իրավունքների պաշտպանության նպատակով սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնները, դաստիարակչական, բուժական, բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունները, անկախ դրանց կազմակերպական-իրավական ձեւից, կազմում են երեխաների խնամքի եւ դաստիարակության համար անհրաժեշտ պետական սոցիալական նվազագույն չափորոշիչներին համապատասխան երեխայի սոցիալ-հոգեբանական վերականգնման անհատական ծրագրեր:

Երեխայի սոցիալ-հոգեբանական վերականգնման անհատական ծրագրի մշակման կարգը հաստատում է Հայատսանի Հանրապետության կառավարությունը:»:

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնումպաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք- Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ո Ւ Մ

«Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի

«Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը մշակվել է ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2003թ. դեկտեմբերի 24-ի N 1930-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության 2004թ. գործունեության միջոցառումների ծրագրի 101 կետի:

«Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` օրենք) 5-րդ, 6-րդ, 9-րդ, 10-րդ եւ 11-րդ հոդվածների առաջարկվող փոփոխությունները նպատակ ունեն դրանք համապատասխանեցնել Հայաստանի Հանրապետության «Երեխայի իրավունքների մասին» օրենքի 25-րդ հոդվածի եւՀայաստանի Հանրապետության «Քաղաքացիական օրենսգրքի» 37-րդ հոդվածի 4-րդ մասի դրույթներին:

Օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ պարբերության առաջարկվող փոփոխությունը նպատակ ունի հստակեցնել այն առանց ծնողական խնամքի մնացած երեխաների բնակարան ստանալու իրավունքը, ովքեր չեն գտնվում կամ բնակվում բուժական, դաստիարակաչական կամ բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում այլ գտնվում են իրենց խնամակալներիմոտ:

Օրենքի 7-րդ հոդվածի փոփոխությունները նպատակ ունեն դրանք համապատասխանեցնել Հայաստանի Հանրապետության «Կրթության մասին» օրենքի 10-րդ հոդվածի դրույթներին: