Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-102921-21.03.2025-ՊԻ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՇՏԱՐԱՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. ««Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2024 թվականի ապրիլի 11-ի ՀՕ-200-Ն օրենքի 2-րդ հոդվածում՝

1) 1-ին մասում «2025 թվականի հուլիսի 1-ից» բառերը եւ թվերը փոխարինել «2026 թվականի հունվարի 1-ից» բառերով եւ թվերով,

2) 2-րդ մասում «2025 թվականի սեպտեմբերի 1-ը» բառերը եւ թվերը փոխարինել «2026 թվականի մարտի 1-ը» բառերով եւ թվերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: