Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-102917-21.03.2025-ՊԻ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՊՕՐԻՆԻ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԳՈՒՅՔԻ ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. ««Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» 2024 թվականի ապրիլի 11-ի ՀՕ-196-Ն օրենքի 2-րդ հոդվածում՝

1) 1-ին մասում «2025 թվականի հուլիսի 1-ից» բառերը եւ թվերը փոխարինել «2026 թվականի հունվարի 1-ից» բառերով եւ թվերով,

2) 3-րդ մասում «2025 թվականի սեպտեմբերի 1-ը» բառերը եւ թվերը փոխարինել «2026 թվականի մարտի 1-ը» բառերով եւ թվերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: