ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ԵՐԿՐԱՊԱՀ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀՈԴՎԱԾ 1. «Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության 2013 թվականի հունիսի 19-ի ՀՕ 75-Ն օրենքի 4-րդ հոդվածի 8-րդ մասը շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ.
«8. Երկրապահ կամավորականի կարգավիճակ ստանալու համար դիմումը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ստեղծված միջգերատեսչական հանձնաժողով` մինչեւ 2017 թվականի դեկտեմբերի 1-ը:»:
ՀՈԴՎԱԾ 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: