Armenian ARMSCII Armenian
Պ-72611-27.11.2023-ՖՎ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-157-Ն օրենքը (այսուհետ՝ Օրենք) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 14.5-րդ հոդվածով.

«Հոդված 14.5. Հաշվեքննիչ պալատի ծառայողների վարձատրությունը

1. Հաշվեքննիչ պալատի ծառայողների վարձատրությունը սահմանում է Հաշվեքննիչ պալատը՝ հիմք ընդունելով «Հաշվեքննիչ պալատի մասին» ՀՀ օրենքով նախատեսված կարգավորումները:»:

Հոդված 2. Օրենքի 1-ին հավելվածում «Հաշվեքննիչ պալատի նախագահ 15.00» եւ «Հաշվեքննիչ պալատի անդամ 10.00» տողերն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում Հաշվեքննիչ պալատում ծառայությանը վերաբերող կարգավորումների գործելու պահից, բացառությամբ սույն օրենքի 4-րդ հոդվածով նախատեսված դեպքի:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո, մինչեւ Հաշվեքննիչ պալատի նախագահի եւ անդամի կողմից տվյալ պաշտոնի համար «Հաշվեքննիչ պալատի մասին» ՀՀ օրենքով սահմանված որակավորման պահանջին բավարարելը, շարունակում են գործել մինչեւ սույն օրենքի ընդունումը Օրենքի 1-ին հավելվածի «Հաշվեքննիչ պալատի նախագահ 15.00» եւ «Հաշվեքննիչ պալատի անդամ 10.00» տողերում նշված գործակիցները:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ