Հոդված 1. «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի մայիսի 14-ի ՀՕ-118 օրենքի (այսուհետ` Օրենք) 9-րդ հոդվածում՝
1) առաջին պարբերությունում՝ «շրջանառության նկատմամբ» բառերից հետո լրացնել «՝ բացառությամբ սույն օրենքի 9.1 հոդվածով սահմանված դեպքերի» բառերով.
2) երկրորդ պարբերությունում՝ «(ներառյալ 20 տոկոս» բառերից հետո լրացնել «կամ, սույն օրենքի 9.1 հոդվածով սահմանված դեպքերում՝ 15 տոկոս» բառերով, «որոշվում է 16.67» բառերից հետո լրացնել «եւ համապատասխանաբար՝ 13.04» բառերով, «հաշվարկվում է ԱԱՀ-ի 20 տոկոս» բառերից հետո լրացնել «, իսկ սույն օրենքի 9.1 հոդվածով սահմանված դեպքերում՝ 15 տոկոս» բառերով:
Հոդված 2. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` 9.1-րդ հոդվածով.
«Հոդված 9.1. ԱԱՀ-ի 15 տոկոս դրույքաչափով հարկվում են սննդի տեղական արտադրության հետեւյալ ապրանքախմբերը՝ հաց, հացամթերք, կաթ, կաթնամթերք, միս, մսամթերք, ձու:
Սույն հոդվածով նախատեսված ԱԱՀ-ի 15 տոկոս դրույքաչափով հարկվող ապրանքատեսակների մանրամասնված ցանկը սահմանում է ՀՀ կառավարությունը:»:
Հոդված 3. Օրենքի 18-րդ հոդվածում՝ երկրորդ պարբերության «շրջանառության 20» բառերից հետո լրացնել «, իսկ օրենքի 9.1 հոդվածով սահմանված ապրանքախմբերի հարկվող գործարքների համար` 15» բառերով:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2016 թվականի հունվարի 1-ից:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
Հաշվի առնելով հայրենական ապրանքարտադրողների գործունեության խթանման եւ հանրապետության ապրանքային շուկաներում տեղական արտադրության եւ սոցիալական բնույթի մի շարք ապրանքների նկատմամբ պահանջարկի ընդլայնման անհրաժեշտությունը՝ սույն նախագծով առաջարկվում է սահմանել ավելացված արժեքի նոր՝ նվազեցված՝ 15 տոկոս դրույքաչափ Հայաստանի Հանրապետությունում արտադրվող սննդամթերքի, մասնավորապես՝ հաց, հացամթերք, միս, մսամթերք, կաթ, կաթնամթերք, ձու ապրանքախմբերի համար: