Հոդված 1. «Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի (28 դեկտեմբերի 2001 թվականի, ՀՕ-293, այսուհետ՝ օրենք) 9-րդ գլուխը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 831 -րդ հոդվածով.
« Հոդված 831 . Հեռուստառադիոընկերությունների կողմից ծխախոտի եւ ծխախոտային արտադրության գովազդի հեռարձակումը, ինչպես նաեւ մանկապատանեկան հեռուստառադիոհաղորդումներում ծխախոտի կամ ծխախոտային արտադրության ապրանքատեսակների ուղղակի կամ անուղղակի օգտագործումը կամ ցուցադրումը`
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչեւ հարյուրքսանապատիկի չափով:
Նույն խախտումը, որը կատարվել է կրկին անգամ՝վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում`
առաջացնում է տուգանքի նշանակում՝ նվազագույն աշխատավարձի հարյուհիսնապատիկից մինչեւ երկուհարյուրապատիկի չափով:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող երեսուներորդ օրվանից: